Ալեքսանդր Գրիգորյանն ու Վարդան Մինասյանը

«Մարկո, Ռուբենին ցույց տուր՝ ինչպես անել»․ Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»-ի 2–րդ խաղին

119
(Թարմացված է 00:33 02.12.2019)
Հայտնի մարզիչը միշտ ցանկացել է իր մասնագիտական կյանքը կապել հայրենիքի հետ։ «Ուրարտուն» նրա գլխավորությամբ արժանապատիվ խաղ ցույց տվեց, թեև հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Վառ նարնջագույն ու սպիտակ շապիկներով տղաները մեղմ անձրևի տակ ֆուտբոլ են խաղում։ Բուն հայկական անուններ ունեցող («Արարատ-Արմենիա» և «Ուրարտու») երկու թիմերում էլ «յան»-ով վերջացող ազգանունով երեք-չորս խաղացող կա։ Փոխարենը ակումբների ղեկավարները հայեր են, նրանցից մեկն էլ բոլորովին վերջերս է գլխավորել այն։ Ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է «Արարատ-Արմենիան», իսկ ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը երկրորդ խաղն է, որ որպես «Ուրարտուի» գլխավոր մարզիչ է ներկայանում:

Главные тренеры ФК Урарту Александр Григорян и ФК Арарат-Армения Вардан Минасян наблюдают за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին

Հենց թիմերը դուրս եկան խաղադաշտ, Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Մինասյանը մոտեցավ ու գրկեց Ալեքսանդր Գրիգորյանին, որը այդպես էլ չդարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։ Նրանց հակադրությունն ակնհայտ է․ եթե առաջինը կարող է խաղին հանգիստ հետևել «Արարատ-Արմենիայի» պահեստային խաղացողների նստարանից, ապա երկրորդն անտեսում է իր համար նախատեսված աթոռը, և շուտով այն զբաղեցնում է «Ուրարտուի» ներկայացուցիչներից մեկը։

Մինասյանի թիմի ռեկորդն ու Գրիգորյանի նորամուտը. ովքեր կպայքարեն Հայաստանի գավաթի համար

Խաղի ութերորդ րոպեին Գրիգորյանը չի կարողանում նույնիսկ կանգնել իր ակումբի նստարանի մոտ. նա մոտենում է խաղադաշտին ու սկսում հրահանգել խաղացողներին․ «Հակո՛բ, դիրքդ փոխիր» (կիսապաշտպան Հակոբ Հակոբյան)․ «Իգո՛ր, Մարկո՛, ինչու՞ եք անընդհատ երկուսով նույն ուղղությամբ գնում» (կիսապաշտպաններ Իգոր Ստանևիչն ու Մարկո Բրտանը), «Մարկո՛, ցույց տուր Ռուբենին՝ ինչպես է պետք (հարձակվող Ռոբերտ Ռամիրես)։ Ամեն մի բացականչություն ուղեկցվում էր մի ձեռքի, իսկ ամենահուզական պահերին՝ երկու ձեռքերի թափահարությամբ։

Главный тренер ФК Урарту Александр Григорян наблюдает за своими подопечными во время футбольного матча 15-го тура Высшей лиги чемпионата Армении против ФК Арарат-Армения (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին

Խաղն այնքան դանդաղ է ընթանում, որ Գրիգորյանն իր նյարդայնացած վիճակով սևեռվում է մի տղայի վրա, որը գնդակը ձեռքին կանգնած է խաղադաշտի մոտ, և ասում, որ հարկ եղած դեպքում փոխանցի այն խաղացողներին։ «Մի քիչ հեռու կանգնիր», - ասում է նա ռուսերեն։ Տղան լուռ մի կողմ է անցնում։ Ու ճիշտ է անում, քանի որ շուտով «նարնջագույնները» սկսում են հարձակվել ու լավ մոտենում են հակառակորդի դարպասին։ Բայց նրանց չի հաջողվում գրավել այն։ Գրիգորյանի երկու ձեռքերը գլխի հետևում են, նա հայհոյում է, բայց արդեն մեկ րոպե անց, ինչպես վայել է իսկական առաջնորդին, ոգևորում է տղաներին․

«Կեցցե՜ք։ Հիանալի փոխանցում էր։ Շատ լավ մոտեցաք, շարունակեք այդպես»։

Главный тренер ФК Арарат-Армения Вардан Минасян наблюдает за своими подопечными во время футбольного матча 15-го тура Высшей лиги чемпионата Армении против ФК Урарту (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Վարդան Մինասյանը` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին

Գրիգորյանը քաջալերող մեկնաբանություններ է անում ամեն անգամ, երբ վառ նարնջագույնները աչքի ընկնող գործողություն են անում։ Հակառակորդին չի հաջողվում գոլ խփել՝ կեցցե՛ս, Արամ (դարպասապահ Արամ Հայրապետյան)։ Կանխեցին հարձակումը՝ կեցցեն պաշտպանները։ Մեր գոլը ձախողվեց, լավ չէ, բայց լավ է, որ փորձեցիք։

Մրցավարները սխալներն անում են միտումնավոր, հանձնարարություն են կատարում. Չելոյանց

Այդ ընթացքում Գրիգորյանի թիմի երկրպագուները փոխում են իրենց մարտավարությունը։ Եթե խաղի սկզբում նրանք բացականչում էին «Ու-րար-տու», ու նրանց ձայնը կորչում էր «Ա-րա-րատ Ար-մե-նի-ա» բացականչությունների մեջ, ապա առաջին խաղակեսի վերջում հակառակորդի երկրպագուներին «տապալելու» համար նրանք «երկարացնում» են իրենց թիմի անունն ու սկսում են բղավել՝ «Ու-րար-տու Ե-րե-վան»։

Мальчик-помощник у скамьи запасных наблюдает за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении между командами Арарат-Армения и Урарту (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Գնդակով տղան` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին

Խաղի ընթացքում թիմերից ոչ մեկը գոլ չխփեց։ Եթե Հայաստանի բարձրագույն լիգայի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ղեկավարի դեմքը հիասթափություն էր արտահայտում, ապա Գրիգորյանը եռանդուն էր, սատարում էր տղաներին ու, հավանաբար, խոստանում, որ իրենց համար դեռ ամեն ինչ առջևում է։

Սա «Ուրարտուի» երկրորդ խաղն էր Գրիգորյանի գլխավորությամբ։ Նոյեմբերի 27-ին Հայաստանի գավաթի շրջանակում «Ուրարտուն» 1:0  հաշվով  հաղթել էր Վանաձորի «Լոռիին»։ Իսկ այսօրվա խաղը Գրիգորյանի համար առաջինն էր երկրի առաջնության շրջանակում։

Այս պահին Հայաստանի առաջնությունում «Ուրարտուի» գործերն այդքան էլ լավ չեն։ Առաջնության երկրորդ փուլ անցնելու ակումբի շանսերը քիչ են։ Իսկ այսօրվա խաղից հետո էլ ավելի քչացան։

Главные тренеры ФК Урарту Александр Григорян и ФК Арарат-Армения Вардан Минасян наблюдают за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին

Գրիգորյանի՝ հավաքականի մարզչի պաշտոնում նշանակելու ձախողման տարօրինակ պատմությունից հետո նրա ծառայություններով հետաքրքրվեցին միանգամից մի քանի հայկական ակումբ։ Արդյունքում նա ընդունեց «Ուրարտուի» առաջարկը։ Գրիգորյանը մանկուց Ռուսաստանում է ապրել, սակայն բազմիցս խոսել է պատմական հայրենիքի հանդեպ իր խոր ու անկեղծ սիրո մասին։  Նա միշտ ցանկացել է իր մասնագիտական ապագան կապել Հայաստանի հետ։

Футбольный матч 15-го тура Высшей лиги чемпионата Армении между командами Арарат-Армения и Урарту (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
«Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղը

Ալեքսանդր Գրիգորյանը եղել է «Խիմկի», «ՍԿԱ-Էներգիա», «Լուչ-Էներգիա», «Տոսնո» թիմերի մարզիչը: Մինչ «Անժի» տեղափոխվելը Գրիգորյանը եղել է «ՍԿԱ-Խաբարովսկ» թիմի գլխավոր մարզիչը, որի հետ հասել է Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչ՝ 1:0 հաշվով հաղթելով Մոսկվայի «Սպարտակին»:

Վերջերս Ալեքսանդր Գրիգորյանը դարձել էր Sputnik Արմենիայի սյունակագիրը՝ ֆուտբոլային թեմաներով։

Главный тренер ФК Урарту Александр Григорян наблюдает за своими подопечными во время футбольного матча 15-го тура Высшей лиги чемпионата Армении против ФК Арарат-Армения (1 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»–«Արարատ–Արմենիա» խաղին
119
թեգերը:
Վարդան Մինասյան, մարզիչ, ֆուտբոլ, Ալեքսանդր Գրիգորյան, Ուրարտու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստան
Ըստ թեմայի
«Շատ կարևոր է, որ ՀՖՖ ապագա նախագահն ունենա պրոֆեսիոնալների թիմ». Դոխոյան
Մխիթարյանի վերադարձը և «Ռոմայի» հաղթանակը Ստամբուլում. ՈՒԵՖԱ–ն կպատժի թուրքերին
Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

97
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

97
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանություն

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

38
(Թարմացված է 18:30 15.06.2021)
Այսօր տեղի է ունեցել նաև Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը:

Ըստ այդմ՝ Երևանի «Նոայի» մրցակիցն է ֆիննական ԿՈՒՊՍ-ը, իսկ «Ուրարտուինը»՝ սլովենական «Մարիբորը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։

Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուելսի «Կոնաս Կի Նոմադս» ակումբի հետ:

38
թեգերը:
Ուրարտու, «Արարատ» ՖԱ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից
Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է
«Հանցագո՞րծ եմ, թե՞ հանցակից». հայաստանցի ֆուտբոլային լրագրողները հեգնում են «Բաքվի վետոն»
Եվգենի Սատանովսկի

«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին

0
(Թարմացված է 23:54 16.06.2021)
Փորձագետի խոսքով` Թուրքիայի նախագահը այդ նպատակին հասնելու համար երկու գործիք է օգտագործում` պանթյուրքիզմն ու քաղաքական իսլամը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Թուրքիան` Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նոր կայսրություն է կառուցում, և Շուշիի հռչակագիրը հերթական քայլն է այդ ճանապարհին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելեց սկզբում Վարանդա (Ֆիզուլի), այնուհետև Շուշի, որտեղ կայացավ երկկողմ համաձայնագրի ստորագրումը (համագործակցության մասին հռչակագիր)։

Սատանովսկու կարծիքով` փաստաթղթում ամեն ինչ գրված է ուղիղ ձևով, ներառյալ պաշտպանական հարցերը։

«Ադրբեջանն ու Թուրքիան ներկա պահին դաշնակիցներ են։  Իհարկե ստորագրումը Շուշիում խորհրդանշական լուրջ ազդակ է։ Էրդողանը բավական լուրջ ծրագրեր ունի հետխորհրդային տարածքի, հատկապես թյուրքական աշխարհի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքաբնակ շրջանների նկատմամբ։ Նա երբեք դա չի թաքցրել և չի թաքցնում։ Ահա այդ ծրագրերն էլ իրականացնում է», – ասաց Սատանովսկին։

Էրդողանը թուրքական նոր կայսրություն ստեղծելու երկու գործիք ունի։ Առաջինը` պանթյուրքիզմն է, երկրորդը` քաղաքական իսլամը, որը նա օգտագործում է թյուրքական աշխարհից դուրս տարածաշրջաններում։ Դրանցում պանթյուրքիզմը տարածված չէ։

Հետխորհրդային տարածքում այս գործիքին զգուշությամբ են վերաբերվում։ Դա նկատելի էր մասնավորապես Թուրքմենստանի ղեկավարության դիրքորոշման մեջ։

«Էրդողանը նոր կայսրություն է կառուցում, մենք տեսնում ենք դա նաև Շուշիի հռչակագրով», – նշեց Սատանովսկին։

Ադրբեջանն այդ ձևաչափում հանդես է գալիս որպես նավթի ու գազի աղբյուր, որպես բավական կարևոր և տարողունակ շուկա։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա դա պայմանական հասկացություն է։ Եթե դրա վրա տնտեսական ներուժի, ռազմական հնարավորությունների տեսանկյունից ազդեցություն կա, ապա այստեղ խնդիր չի առաջանում։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

Արդյո՞ք թուրքական ծրագրերը համապատասխանում են ադրբեջանականին` Սատանովսկին չգիտի։ Մինչ օրս նա այդ առիթով ոչինչ չի լսել Ադրբեջանի ղեկավարությունից։

«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին առնվազն հաղթանակ է ապահովել արցախյան պատերազմում», – ասաց Սատանովսկին` նշելով, որ «Բաքուն գրավելու» մասին Ստեփանակերտից հայտարարություն անողներն անկարող եղան։

Առաջացած հարցերը պետք է ուղղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ միայն։ Արցախը կռվում էր ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի` գեներալիտետի, անօդաչուների, սիրիացի վարձկանների։ Եթե չլինեին ռուսական զորքերը, հայկական Արցախից նույնիսկ հետքը չէր մնա։

Իմաստ չունի այսօր կանխատեսել, թե ինչ կլինի 4.5 տարի հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատն ավարտին կմոտենա։ Հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ տարի անց։

«Հայկական կողմը հստակ ժամանակահատված ունի մինչ այն պահը, երբ ինչ-որ բան կարող է պատահել», – նշեց Սատանովսկին։

Ըստ նրա, շատ բան կախված է նրանից, թե այդ ընթացքում ինչ կհասցնի անել Հայաստանը, ուժեղանալու, վերակառուցվելու, ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։

Սատանովսկին կարծում է, որ կարելի է շարունակել ուրախանալ «ԱՄՆ դեսպանատան չափերով և ժողովրդավարություն խաղալ»` զբաղվելով փողոցային պոպուլիզմով, ինչպես արվել է վերջին տարիներին։ Սակայն դրա արդյունքում  հակառակորդի զորքերը կարող են հայտնվել Երևանում:

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի արդյունքում ադրբեջանական ԶՈւ–ն գրավեց Շուշին։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  առաջնորդների կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն։

0
թեգերը:
պանթուրքիզմ, Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Շուշի, Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
Նոր օրենք՝ Արցախում. Շուշիին ու բռնազավթված մյուս տարածքներին կշնորհվի հատուկ կարգավիճակ