Վարդան Մինասյան

Մինասյանի թիմի ռեկորդն ու Գրիգորյանի նորամուտը. ովքեր կպայքարեն Հայաստանի գավաթի համար

84
(Թարմացված է 18:41 27.11.2019)
Ալեքսանդր Գրիգորյանը «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշանավորեց հաղթանակով, իսկ Վարդան Մինասյանի թիմը «Սևանի» հետ խաղում միջինը ութ րոպեն մեկ գոլ խփեց:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները կայացան, և դրանց արդյունքներով ձևավորվեց լավագույն քառյակը, որը 2020 թվականին կշարունակի պայքարը գավաթակրի պատվավոր կոչման համար: Իրենց խաղերը հաղթանակով ավարտեցին «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Գանձասար-Կապանն» ու «Նոան»:

«Ուրարտուն» իր առաջին հանդիպումն անցկացրեց Ալեքսանդր Գրիգորյանի` թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո: Պարզ է, որ դեռևս վաղ է խոսել թիմի խաղի մեջ լուրջ փոփոխությունների մասին: Գրիգորյանը «Ուրարտուն» գլխավորել է մի քանի օր առաջ, բայց մարզչական փոփոխությունը միշտ էլ որոշակի փոփոխություն մտցնում է յուրաքանչյուր թիմի գործողություններում: Տվյալ դեպքում «Ուրարտուն» կարողացավ նվազագույն՝ 1:0 առավելությամբ հաղթանակի հասնել «Լոռիի» նկատմամբ, այն էլ` Վանաձորում: Եվ դա նշանակում է, որ նորանշանակ մարզչի աշխատանքը սկսվում է մաժորային նոտաներով:

Ձախողվում է հատկապես սերնդափոխության ապահովման գործընթացը. Ռազմիկ Գրիգորյան

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց այս մրցաշրջանում: Առաջին լիգան ներկայացնող «Սևանի» հետ խաղում մայրաքաղաքը ներկայացնող թիմը 11 գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը` սեփական դարպասում ընդունելով երկուսը: Ստացվում է, որ Վարդան Մինասյանի թիմն այս խաղում միջինը ութ րոպեն մեկ կարողանում էր ստիպել մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից:

«Գանձասար-Կապան»- «Ալաշկերտ» խաղում էլ անակնկալ գրանցվեց: Գործող գավաթակիր «Ալաշկերտը» ժամանակից շուտ վայր դրեց իր լիազորությունները գավաթի խաղարկությունում: Չնայած նրան, որ Կապանի թիմը հանդիպման 63-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստով (հեռացվել էր Համլետ Ասոյանը), «Գանձասար-Կապանը» հաղթանակի հասավ 3:1 հաշվով: Իսկ ահա «Վան»-«Նոա» մրցակցությունում խաղի ելքը վճռեց միակ գոլը, որի հեղինակը դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանը:

Այսպիսով, կիսաեզրափակիչում մրցելու են «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու»-«Նոա» զույգերը: Հավելենք, որ ի տարբերություն գավաթի խաղարկության նախորդ փուլերի, որոնցում հաղթողը որոշվում էր մեկ խաղում, կիսաեզրափակիչում մրցող կողմերը անցկացնելու են երկու հանդիպում՝ սեփական և մրցակցի հարկի տակ: Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները անցկացվելու են 2020 թվականի մարտի 10-ին և 11-ին:

Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ

84
թեգերը:
Ալեքսանդր Գրիգորյան, Վարդան Մինասյան, Արարատ–Արմենիա, Ուրարտու, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Կփորձեմ փոխել թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտը. Բերեզովսկին` «Սոչին» գլխավորելու մասին
Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչող մեղադրանքների մասին. «Ժողովուրդ»
Շախմատի տունն ու մարզադպրոցը կմիավորվե՞ն. նախագիծ է մշակվել
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

17
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

17
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

97
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

97
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան