00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կփորձեմ փոխել թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտը. Բերեզովսկին` «Սոչին» գլխավորելու մասին

© Sputnik / Asatur YesayantsРоман Березовский
Роман Березовский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական «Սոչի» թիմի գլխավոր մարզչի պարտականությունները մինչև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային արձակուրդների մեկնելը կատարելու է Հայաստանի հավաքականի հայտնի դարպասապահը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել է ծրագրերի և մեր հավաքականի վերջին ձախողման մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարզչի փոփոխության ժամանակ ակումբը որոշակի ցնցում է ապրում։ Ռոման Բերեզովսկին հուսով է, որ այդ ցնցումը «Սոչի» թիմը կօգտագործի առաջիկա խաղերում լավ արդյունքի հասնելու համար:

Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայում ռուսական «Սոչի» թիմի նորընտիր գլխավոր մարզիչ պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Роман Березовский на стадионе Зенит Арена, Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկին կգլխավորի «Սոչի» ֆուտբոլային ակումբը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Սոչի» թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Թիմի առաջին երեք հանդիպումների ընթացքում Բերեզովսկին կնշի իր նորամուտը: Առաջին խաղը նոյեմբերի 24-ին է, «Ուֆայի» հետ:

«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում առայժմ առանց մեծ հաջողությունների է ելույթ ունենում: Թիմը 16 խաղերում տոնել է երեք հաղթանակ և պարտվել ինը հանդիպումներում: Այն աղյուսակում վերջին տեղում է, և արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի հեռանալու պատճառները հասկանալի են: Ռոման Բերեզովսկին Տոչիլինի օգնականն էր մինչև նոր նշանակումը, իսկ հիմա հայտնի դարպասապահը մտածում է ոչ միայն դարպասը պաշտպանելու, այլ նաև թիմի խաղը կարգավորելու մասին:

«Չորս տարի, մեկ ամիս սպասում էի այս օրվան». Գևորգ Կասպարովի երազանքն արդեն իրականություն է

«Անհնարին է միանգամից շատ բան փոխել թիմում: Փոփոխություններին պետք է գնալ քայլ առ քայլ: Կփորձեմ փոխել թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտը: Մեզ միավորներ են հարկավոր և, իհարկե, հաղթանակներ: Հիմա առաջնային նպատակը նոյեմբերի 24-ին կայանալիք «Ուֆայի» հետ խաղն է, որին էլ կպատրաստվենք»- ասեց Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում:

Болельщики сборной Армении по футболу наблюдают за очередной атакой сборной Италии - Sputnik Արմենիա
«Ով է մեղավոր, լավ հարց է». հավաքականի կրած պարտությունը Փաշինյանը խոշոր տապալում է կոչում

«Սոչիում» իր ապագային մասին Բերեզովսկին չի էլ մտածում, ու նրա համար կարևորը ներկան է։ Նա ընդգծում է, որ հիմա չի ուզում մտածել, թե ով կգլխավորի «Սոչին» 2020 թվականին: «Ներկայում ինձ վստահել են գլխավորել թիմն առաջիկա երեք խաղերի ընթացքում, ու ես իմ փորձն ու գիտելիքները կներդնեմ, որպեսզի հաջողության հասնենք այդ խաղերին: Իսկ թե ո՞վ կգլխավորին «Սոչին» ձմռան դադարից հետո, ցույց կտա ժամանակը»,- ավելացրեց Բերեզովսկին:

Բնականաբար, Բերեզովսկու հետ զրուցելիս հնարավոր չէր չանդրադառնալ Հայաստանի ազգային հավաքականի վերջին ձախողմանը: Չէ, որ Բերոզովսկին մեր հավաքականի մարզչական շտաբում է, ու միայն ընտանեկան խնդիրների պատճառով չմեկնեց Իտալիա: Ընտրանու դարպասապահների մասին հարցին անդրադառնալիս` Բերեզովսկին ընդգծում է, որ լավ չխաղաց ամբողջ թիմը: «Այսինքն` վատ խաղաց: Չեմ ուզում առանձնացնել Արամ Հայրապետյանին, բայց այն, որ մեր դարպասապահն անընդհատ սխալվում էր դարպասից դուրս գալու ժամանակ, նկատել եմ ոչ միայն ես: Եղան բազմաթիվ սխալներ բոլորի կողմից, ու անըմբռնելի հաշվով պարտությունը: Շատ ցավոտ պարտություն էր»,-ասեց Բերեզովսկին:

Հերթական փորձությունը հավաքականի համար. ինչ չէր կարող անել արտասահմանցի մարզիչը

Դարպասապահի խնդիրը մեր ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո շարունակում է մնալ չլուծված: Նա կարծում է, որ այդ հարցում մենք հույսերս պետք է կապենք Արսեն Բեգլարյանի հետ:

«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան - Sputnik Արմենիա
«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան

«Եթե Արսենը կարողանա գտնել մի թիմ, որի կազմում կունենա խաղային ժամանակ, իմ կարծիքով նա է լինելու մեր հավաքականի դարպասապահը: Գևորգ Կասպարովի վարպետությունը փորձեցինք օգտագործել մյուս ֆուտբոլիստներին տրամադրելու համար: Իսկ Արամ Հայրապետյանի մոտ չկա կայունություն: Մի խաղում նա կարող է մի քանի անգամ փրկել մեր թիմին անխուսափելի թվացող գոլերից, մի այլ խաղում էլ նրա սխալները դառնում են ճակատագրական»- ավելացրեց Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–ին Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին`Իտալիա–Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականը 9։1 հաշվով պարտություն գրանցեց։ Նշենք, որ Իտալիայի հավաքականի կողմից կրած պարտությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր։

Խոշոր հաշվով պարտություններ մեր հավաքականը կրել էր նաև Վրաստանի և Չիլլի հավաքականների հետ ընկերական հանդիպումների ժամանակ 1997թ.–ին։ Այն ժամանակ գրանցվել էր 7։0 հաշիվ։

Լրահոս
0