Արսեն Ջուլֆալակյան. արխիվային լուսանկար

Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է համառուսական մրցաշարում

82
(Թարմացված է 11:53 12.11.2019)
Մարզիկի խոսքով` մրցումային փորձի պակաս զգացվել է, մրցակիցները բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ բարդ էր 7 ամսվա ընդմիջումից հետո մասնակցել նման մրցաշարի.

«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը 7–րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։

Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղըզստանից: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ցուցադրել է իր նոր փոխադրամիջոցը. լուսանկար

82
թեգերը:
հաղթանակ, ըմբշամարտիկ, ըմբիշ, Լևոն Ջուլֆալակյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Արսեն Ջուլֆալակյանն ինքնագլորով գնում է աշխատանքի. տեսանյութ
Ջուլֆալակյան. «Մեր հավաքականում կազմակերպվել է դավադրություն»
Հայտնի է` ով կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին