Ռոման Բերեզովսկի

Հայտնի է` ինչով է զբաղվելու Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում

200
(Թարմացված է 12:43 06.11.2019)
Հավաստի տվյալներով` Բերեզվոսկին, որը հիմա աշխատում է ռուսական պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբում, առանցքային պաշտոն կզբաղեցնի Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կմնա հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիային հավաստի աղբյուրները։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո կգլխավորի ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը։ Մեր տեղեկություններով` Բերեզովսկին, որն այժմ աշխատում է «Սոչի» ակումբում, Ալեքսանդր Գրիգորյանի թիմում կզբաղեցնի հիմնական օգնականի պաշտոնը։

Գյուլբուդաղյանցի օրոք Բերեզովսկին զբաղվել է ազգային հավաքականի դարպասապահների նախապատրաստման հարցերով։

Մեզ նաև հայտնի է դարձել, որ Եվրո 2020–ի ընտրական փուլի եզրափակիչ խաղերում ազգային թիմը չի կարող հույսը դնել առանցքային խաղացողների վրա. խաղին չեն մասնակցի կիսապաշտպան Մարկոս Պիզելին (ծնկի վնասվածք), կիսապաշտպան Արազ Օզբիլիսը (ընտանեկան հանգամանքներ), կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը (առողջական խնդիրներ), կենտրոնական պաշտոնական Վարազդատ Հարոյանը (խաղը բաց կթողնի երկու դեղին քարտի պատճառով), կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (չի վերականգնվել վնասվածքից հետո)։

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Հայաստանը «12-րդ խաղացող» ուներ. ում և ինչպես կրկին պետք է հաղթի ազգային հավաքականը

Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Ֆինլանդիայի ընտրանու հետ, որն ավարտվել էր մեր պարտությամբ` 0:3 հաշվով:

200
թեգերը:
Ալեքսանդր Գրիգորյան, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Հաստատվեց` Էրիկ Վարդանյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Սոչի» թիմում