Ալեքսանդր Գրիգորյան

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

191
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի թեմայով շուտով հանդես կգա հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Ալեքսանդր Գրիգորյանը։

Sputnik Արմենիայի հավաստի աղբյուրների տեղեկություններով` շուտով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես կգա հայտարարությամբ։

Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական կարիերան սկսվել է կանանց ֆուտբոլում։ Նա չորս անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել, խաղացել է կանանց Չեմպիոնների լիգայում, Պերմի «Զվեզդայի» հետ։

2009 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։ Այնուհետև նա տեղափոխվեց մոսկովյան «Արարատ», իսկ ավելի ուշ` «Լուչ Էներգիա»։

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

Ալեքսանդր Գրիգորյանը եղել է «Տամբով» թիմի գլխավոր մարզիչը։ Այս տարվա հոկտեմբերի 19–ին նա հրաժարվել է այդ պաշտոնից Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալի» հետ խաղից հետո։Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը

Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Ֆինլանդիայի ընտրանու հետ, որն ավարտվել էր մեր պարտությամբ` 0:3 հաշվով:

191
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլ, ՀՖՖ, Ալեքսանդր Գրիգորյան
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել
Հայաստանը «12-րդ խաղացող» ուներ. ում և ինչպես կրկին պետք է հաղթի ազգային հավաքականը
Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում