Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանն անհատական արծաթ նվաճեց, Աննա Ավագյանը` ոսկի. Եվրոպայի առաջնության արդյունքը

59
(Թարմացված է 17:48 05.11.2019)
Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթանակի հասել, բայց հայ շախմատիստներն անհատական մեդալներ նվաճեցին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը:

Նշենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. մեր շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի:

ՖԻԴԵ-ի առաջիկա կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 4-րդ, իսկ կանանց հավաքականը` 7-րդ հորիզոնականը:

59
թեգերը:
Լևոն Արոնյան, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Մելիքյանն աշխարհի չեմպիոն է
Հաստատվեց` Էրիկ Վարդանյանն իր կարիերան կշարունակի ռուսական «Սոչի» թիմում
«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն