Արմեն Մելիքյան

Արմեն Մելիքյանն աշխարհի չեմպիոն է

103
(Թարմացված է 07:17 04.11.2019)
Հայ ըմբիշը աշխարհի առաջնության եզրափակիչում 9:7 հաշվով հաղթեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Զալոման Շարշենբեկովին:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը Բուդապեշտում  նվաճեց մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ ըմբիշը եզրափակիչում 9:7 հաշվով հաղթեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Զալոման Շարշենբեկովին: Մինչ այդ Մելիքյանը եզրափակիչի ճանապարհին խոշոր՝ 8:0, 4:0, 5:0  հաշիվներով հաղթել էր մրցակիցներին:

Քիչ անց բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Նշենք, որ արդեն 3 օր է՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

«Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կխաղա «Սոչիում»․ ԶԼՄ

103
թեգերը:
մեդալ, աշխարհի չեմպիոն, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբիշ, հայ