Էրիկ Վարդանյան

«Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կխաղա «Սոչիում»․ ԶԼՄ

64
(Թարմացված է 20:11 04.11.2019)
Պարբերականի տվյալներով` ռուսական թիմի հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարից։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կշարունակի կարիերան «Սոչիում»։ Այդ մասին հաղորդում է Sport24.ru-ն՝ հղում անելով հայկական ակումբին մոտ կանգնած աղբյուրին։

Նշվում է, որ «Սոչիի» հետ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020թ.-ի հունվարի 1-ից։

Միաժամանակ, անցած ամառ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Վարդանյանով հետաքրքրվել է «Լոկոմոտիվը»։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև «Ուրալ» ակումբը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Փյունիկ» ակումբի խաղացող Էրիկ Վարդանյանը վեց ամսով որակազրկվել է` դաշտում ոչ պատշաճ պահվածքի համար։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 31-ին կարգապահական հանձնաժողովի նիստում։

Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին

Որոշման համաձայն` պատժվել է ոչ միայն ֆուտբոլիստը, այլ նաև ակումբը։ Վարդանյանը որակազրկվել է մինչև 2020թ-ի ապրիլի 30-ը, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել էր 600 000 դրամով։

64
թեգերը:
Սոչի, ՀՖՖ, ֆուտբոլ, Էրիկ Վարդանյան
Ըստ թեմայի
Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան
«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում