Միխայիլ Ալոյան

Բռնցքամարտիկ Ալոյանը կմենամարտի պանամացի Բատիստայի հետ․ օրը հայտնի է

41
(Թարմացված է 13:06 02.11.2019)
Ալոյանը նախորդ մենամարտում զիջել է թեթևագույն քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոն հարավաֆրիկացի Զոլանի Տետեին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը WBA Gold (մինչև 52 կգ քաշային կարգ) տիտղոսի համար կմրցի Պանամայի ներկայացուցիչ Ռոլան Բատիստայի հետ։ Մարզիկն այս մասին գրել է Instagram-ի իր էջում։

Մարտը կկայանա դեկտեմբերի 10-ին Կեմերովոյում։

Նովոկուզնեցկում բռնցքամարտի հմտություններ ստացած Ալոյանը վնասվածք էր ստացել ապրիլի 27-ին Կեմերովոյում նախատեսված մարտից առաջ։

Նա իր նախորդ մենամարտում, որը կայացել է Եկատերինբուրգում 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Բռնցքամարտի համաշխարհային սուպերշարքի (WBSS) քառորդ եզրափակիչի շրջանակում, զիջել է թեթևագույն քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոն հարավաֆրիկացի Զոլանի Տետեին։

29-ամյա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում 4 հաղթանակ է տարել։

Սկանդալից հետո Էրիկ Վարդանյանը որակազրկվել է

Միխայիլ Ալոյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն, մինչև 52 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում արծաթե մեդալ էր նվաճել, սակայն դոպինգ թեստի պատճառով զրկվել էր մրցանակից։

«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

41
թեգերը:
Միխայիլ Ալոյան, մենամարտ, բռնցքամարտիկ
Ըստ թեմայի
«Ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է». Միհրան Հարությունյանը խոսել է իր պարտությունից
Շատերը կարող են մեզ նախանձել. բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը` Տետեի հետ առաջիկա մարտի մասին
«Տաղանդ ու մեծ փորձ». ինչպե՞ս Միշա Ալոյանը ելույթ կունենա WBSS– երկրորդ մրցաշրջանում