Սարգիս Ստեփանյան. արխիվային լուսանկար

«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

52
(Թարմացված է 10:25 01.11.2019)
Ռումինիայի Կոնստանտա քաղաքում ավարտվել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանն առաջին տեղն է գրավել։ Այս մասին Ստեփանյանը տեղեկացրել Facebook–ի իր էջում։

Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը»,–երկրպագուներին է դիմել Ստեփանյանը` լուսանկարին կից կատարած գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:
Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։
52
թեգերը:
բազկամարտ, Սարգիս Ստեփանյան
Ըստ թեմայի
1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ` հայ բազկամարտիկների կողմից
Հայ սպան` առանց աջ ձեռքի, դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
Թուրքիայում հայ բազկամարտիկը ոսկե մեդալ է նվաճել