Ֆուտբոլ

«Արարատի» երկրպագուները պահանջում են պատժել «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին

64
(Թարմացված է 15:19 28.10.2019)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընթացքում խաղադաշտից հեռացված Էրիկ Վարդանյանի պահվածքը դժգոհության ալիք է բարձրացրել «Արարատի» երկրպագուների մոտ:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. «Արարատ հուպ տուր» հասարակական կազմակերպությունը («Արարատ» ՖԱ ֆան ակումբ) «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել ոչ միայն «Արարատի» երկրպագուներից, այլ ողջ ֆուտբոլային հանրությունից։

Այս մասին ֆան ակումբը հայտարարություն է տարածել facebook-յան էջում ու դատապարտել «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի պահվածքը «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման 67-րդ րոպեին կանոնների խախտման համար «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը հեռացվեց խաղադաշտից, բայց մինչև հանդերձարան հասցնելը հասցրեց անընդունելի ժեստերի միջոցով «շփվել» «Արարատի» երկրպագուների հետ: Նույն օրը երեկոյան ֆուտբոլիստի ու «Արարատի» երկրպագուների միջև առճակատումը շարունակվել է սոցցանցերում ոչ պարկեշտ արտահայտությունների միջոցով:

«Արարատ հուպ տուր» հասարակական կազմակերպությունը իր հայտարարության մեջ նշում է, որ« Արարատի» երկրպագուների ուղղությամբ անպարկեշտ ժեստ ցուցադրելուց բացի երիտասարդի կողմից հնչել է մարդկային արժանապատվությունը վիրավորող հայհոյանք, որն ակնհայտ լսվել է նաև ուղիղ եթերում, սակայն, բնականաբար, մարզադաշտում լսելի չի եղել։

ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել

«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ մինչ այդ հայտնի դրվագը «Արարատի» երկրպագուների կողմից մրցակցի, նրա որևէ ֆուտբոլիստի հասցեին որևէ անձնական վիրավորանք չի հնչել, ինչպես որոշները փորձում են դրանով արդարացնել կատարվածը՝ անգամ չգտնվելով ստադիոնում, տարածելով ակնհայտ սուտ տեղեկություններ, կամ էլ կատարվածի մեղքը բարդելով մրցավարի վրա։ Անմիջապես մեր կողքին նստած է եղել ֆուտբոլիստի հայրը, նաև մրցակից թիմի ֆուտբոլիստների այլ հարազատներ, ովքեր հաստատ կարձագանքեին ցանկացած վիրավորական արտահայտության, եթե այդպիսիք հնչած լինեին»,–ասված է հայտարարության մեջ։

Այն, որ երևույթը ցանկալի չէ` երկու կարծիք լինել չի կարող: Ֆուտբոլիստը պետք է կարողանա կառավարել իր էմոցիաները` անկախ ամեն ինչից: Պատկերացրեք, որ նման բան գրանցվեր, երբ տրիբունաներում կլինեին ոչ թե 50 կամ 100, այլ 5000 կամ 10000 երկրպագուներ: Եվ նրանք կարող էին դուրս գալ խաղադաշտ, ու դժվար է պատկերացնել, թե ինչ կհետևեր դրան:

«Արարատի» խաղերի ժամանակ թիմին աջակցող ֆան ակումբը իր հայտարարության մեջ նշել է նաև, որ խաղից հետո զրուցել են «Փյունիկի» մարզիչների հետ։ «Մասնագետների քննարկմանը թողնելով խաղային դրվագը, ինչպես նաև մրցավարի գործողությունները` կատարվածն աննախադեպ է մեր ֆուտբոլում։ Խաղավարտից անմիջապես հետո, մեզ հետ ունեցած կարճ զրույցում «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ինչպես նաև արդեն հետխաղյա ասուլիսի ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը անընդունելի համարեցին իրենց ֆուտբոլիստի արարքը»,–ասված է հայտարարության մեջ։

Երկրպագուները ոչ միայն դժգոհել են, այլ նաև պահանջել հետևյալը.

1. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից անհապաղ, ամենասեղմ ժամկետում կատարված խայտառակ երևույթի համար հրապարակային ներողություն խնդրել ոչ միայն «Արարատի» երկրպագուներից, այլ ողջ ֆուտբոլային հանրությունից։

2. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պարոն Վանեցյանից և կարգապահական կոմիտեից պահանջում ենք արագ արձագանքել կատարվածին, ինչպես նաև սահմանել համարժեք ամենախիստ պատիժը՝ բացառելու հետագա նմանատիպ դրսևորումները։

Պարզ է, որ այս ամենը քննարկման առարկա կդառնա և՛ ՀՖՖ կարգապահական կոմիտեում, և՛ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Իսկ թե ի՞նչ որոշում կընդունվի, կիմանանք մոտ օրերս:

64
թեգերը:
Փյունիկ, «Արարատ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Արթուր Վանեցյան, Հայաստան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ թեմայի
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում նահանջել է 3 հորիզոնականով
Փաշինյանի մանկությունն ուղեկցվել է այդ անունով. վարչապետը շքանշան հանձնեց Սիմոնյանին
Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ
Ծանրամարտ

Ծանրորդ Էդուարդ Անանյանը 4 տարով որակազրկվել է

70
(Թարմացված է 15:05 17.05.2021)
Աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Անանյանի որակազրկման ժամկետը կհաշվեն մայիսի 19-ից։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան չորս տարով որակազրկել է Էդուարդ Անանյանին հակադոպինգային կանոնները խախտելու համար: Տեղեկությունը հրապարակվել է ռուսական հակադոպինգային գործակալության կայքում։

25-ամյա մարզիկի որակազրկման ժամկետը կհաշվեն 2020 թվականի մայիսի 19-ից։

Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»

Նշենք, որ Անանյանը մինչև 62 կգ քաշային կարգում աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է:

«Արարատի» դարպասապահի ընկերները ոգևորող տեսանյութ են ուղարկել եզրափակիչից առաջ

70
թեգերը:
Ռուսաստան, ծանրամարտ
Ըստ թեմայի
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը
Եվրոպայի չեմպիոնը կկողմնորոշովի մոտ ապագայում. տեսանյութ
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

«Արարատի» դարպասապահի ընկերները ոգևորող տեսանյութ են ուղարկել եզրափակիչից առաջ

34
(Թարմացված է 11:11 17.05.2021)
Մայիսի 15-ին Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի գավաթը:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ «Արարատ» ֆուտբոլային ակումբին ոգևորել են երևանյան թիմի ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի ընկերները: Տեսանյութը հրապարակվել է ակումբի Facebook-յան էջում:

«Ինչպես գիտեք, մեր դարպասապահ Վսևոլոդ Երմակովը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից է: Մենք նրա հարազատներից խնդրել էինք ոգևորող տեսանյութ ուղարկել եզրափակիչին ընդառաջ, սակայն ահա թե ինչ ստացանք իր դերասան ընկերներից»,– գրված է տեսագրությանը կից։

Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»

Մայիսի 15-ին Երևանի «Արարատը» 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և 13 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի գավաթը: «Արարատի» կազմում աչքի ընկան կոտդիվուարցի Մորի Կոնեն ու Աղվան Պապիկյանը:

Լեգենդար ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը Հայաստանում է

 

34
թեգերը:
տեսանյութ, «Արարատ» ՖԱ, Հայաստան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը
«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկել է ձեռք բերել հայ կիսապաշտպանին
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

80
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

80
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում