Շախմատ

Մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը գրավել է 2–րդ տեղը

34
(Թարմացված է 18:16 25.10.2019)
Հայ շախմատիստուհիներից մեկը լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա և 53 կետով բարելավել իր անհատական վարկանիշը:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանում ավարտվել է աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունները: Երիտասարդների մրցաշարում հիանալի են ելույթ ունեցել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։  

Հաջողված էր նաև աղջիկների մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանի ելույթը, ով 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա և 53 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Շախմատ՝ կյանքում և տախտակի վրա

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին սա Շանթ Սարգսյանի 2-րդ նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ Արթուր Դավթյանը նույն մրցաշարում արժանացել էր բրոնզե մեդալի:

34
թեգերը:
Երիտասարդ, մրցաշրջան, մրցույթ, մրցաշար, շախմատ
Ըստ թեմայի
Արմեն Բարսեղյանը դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն
Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
Թուրք կազմակերպիչները «վախեցել» են հայ շախմատիստուհուն տեսնել իրենց մրցաշարում
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին