Հենրիխ Մխիթարյան

«Վերադառնում եմ». Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

131
(Թարմացված է 22:37 18.10.2019)
Իտալական «Ռոմայի» հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում։ Ամենայն հավանականությամբ, Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո իր առաջին մարզումն է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի facebook-յան էջից, որտեղ նա մարզումից լուսանկար է հրապարակել։

Լուսանկարին կից Մխիթարյանը գրառում է կատարել. «Վերադառնում եմ. վերականգնվում եմ վնասվածքից»։

Նշենք, որ «Ռոմայի» հաջորդ հանդիպումը, որին արդեն Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի, կկայանա նոյեմբերի 2-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում։

Առանց Հենոյի կամ նրա հետ. ում պետք է հաղթի հավաքականը Եվրո-2020–ի եզրափակիչ հասնելու համար

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանը հոկտեմբերի 1–ին Հռոմում բուժզննման էր ենթարկվել և մեր ավագի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։

131
թեգերը:
Իտալիա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (244)
Ըստ թեմայի
Խղճաց Մխիթարյանին. Ֆոնսեկան ասել է, թե ինչը պետք է շտկել «չոր» պարտությունից հետո
Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել
Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա