Անգլիայի հավաքականի երկրպագուները. արխիվային լուսանկար

Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ

289
Երկրպագուները դեռ երկար կհիշեն անգլիական «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» ակումբի ֆուտբոլիստի երրորդ գոլը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիսային Պրեմիեր լիգայի (Անգլիայի 7-րդ դիվիզիոն) «Բասֆորդ Յունայթեդ» և «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» թիմերի հանդիպման ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Eurosport–ը։

62-րդ րոպեին «Յունայթեդ օֆ Մանչեսթերի» պաշտպանը գնդակը դուրս է բերել հակառակորդի դաշտ։ «Բասֆորդի» պաշտպան Ստեֆան Գալինսկին էլ սեփական կիսադաշտից գնդակը հեռացրել է գլխով և դարպասապահի առաջ գալու պատճառով դարձել զավեշտալի գոլի հեղինակ:

Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին

Գնդակն ընկել է «Յունայթեդ օֆ Մանչեսթերի» տուգանային հրապարակի մոտ, անցել դարպասապահի վրայով և հայտնվել ցանցում։ Գոլ։

Ստեֆանի հարվածը հաղթական է դարձել. «Բասֆորդը» հաղթել է 3:1 հաշվով։

Կանանց թույլ են տվել ներկա լինել խաղին. ֆուտբոլիստներն ուրախությունից 14 գոլ են խփել

 

289
թեգերը:
տեսանյութ, երկրպագու, գոլ, ֆուտբոլ, Անգլիա
Ըստ թեմայի
Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին
Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր
«Նա դա անհավանական է անում». 9–ամյա տղան ֆուտբոլ է խաղում տեսողությունը կորցնելուց հետո