«Նոահի» ֆուտբոլիստները. արխիվային լուսանկար

Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին

48
(Թարմացված է 19:02 17.10.2019)
Երևանում այս կիրակի առաջին անգամ կանցկացվի բակային ֆուտբոլի «պաշտոնական» մրցաշարը` մրցավարով, մրցանակային տեղերով և ժամանցային ծրագրով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի –Sputnik.  Երևանում այս կիրակի, ուղիղ կեսօրին, Կասկադից քիչ հեռու գտնվող ռետինե ֆուտբոլային դաշտում կանցկացվի ֆուտբոլի առաջին բակային մրցաշարը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Նոահ» ՖԱ-ի մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը:

«Մրցելու է 16 թիմ` 5-ական խաղացողով, յուրաքանչյուր խաղի համար 10 րոպե է հատկացվելու։ Որ թիմը պարտվի` դուրս կմնա մրցաշարից։ Հաղթող թիմին մենք կնվիրենք PlayStation և Fifa խաղը»,–պատմեց Հովակիմյանը։

«Նոահը» մրցաշարի մասին ավելի վաղ հայտարարել էր սոցցանցերում։  Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին կոչ էին արել գրանցվել։ Շուրջ 40 թիմ է հավաքվել, և մրցաշարը, որը նախատեսում էր 8 թիմի մասնակցություն, որոշվեց ընդլայնել մինչև 16։

Ի տարբերություն բակային «ոչ պաշտոնական» ֆուտբոլի, այս մրցաշարում պրոֆեսիոնալ մրցավար է լինելու։

«Չէ՞ որ խաղացողները երեխաներ են. որպեսզի վեճերն ու կռիվները բացառենք, մենք որոշեցինք մրցավարություն սահմանել։ «Նոահի» ֆուտբոլիստները նույնպես ներկա կգտնվեն մրցաշարին և կկարողանան ընդմիջման ժամանակ իրենց խորհուրդներով օգնել խաղացողներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ավելացրեց Հովակիմյանը։

«Նա դա անհավանական է անում». 9–ամյա տղան ֆուտբոլ է խաղում տեսողությունը կորցնելուց հետո

Մրցաշարին կարող են մասնակցել ոչ միայն տղաները, այլև աղջիկները։ Ֆուտբոլային ակումբի համար կանանց ֆուտբոլի զարգացումը նորություն չէ։ «Նոահն» ունի կանանց սեփական ակումբը, որը բավական հետաքրքիր խաղ է ցուցադրում։

Մրցաշարի ընթացքում երկրպագուներին սպասում է ոչ միայն թեժ պայքար առաջին տեղի համար, այլև ժամանցային ծրագիր։ Երաժշտական մասը կապահովի դիջեյ Լեոն։

Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները

«Նոահ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Նույն թվականին թիմը սկսել է հանդես գալ Հայաստանի առաջին լիգայում և ստացել «Արցախ» անվանումը։ 2018 թվականին «Արցախ» թիմը իրավունք վաստակեց մասնակցելու Հայաստանի պրեմիեր լիգային։ Նույն թվականի դեկտեմբերին ռուսաստանցի գործարար Կարեն Աբրահամյանը դարձավ ակումբի նոր սեփականատեր և նախագահ։  Իսկ 2019 թվականին ակումբը վերանվանվեց «Նոահ»։

48
թեգերը:
հաղթանակ, աղջիկ, տղա, «Նոահ» ֆուտբոլային ակումբ, Երևան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին
Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր
Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա