Ալեքսանդր Կարապետյանը. արխիվային լուսանկար

Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին

218
(Թարմացված է 18:49 07.10.2019)
17 տարեկանում նա սկսեց ֆուտբոլ խաղալ, 20 տարեկանում ստացավ առաջին վնասվածքը, որին հաջորդեցին ևս երկուսը: Բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս նույնիսկ վազել, բայց Կարապետյանը պայքարեց,  ու այժմ հպարտությամբ կրում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առանց Հենրիխ Մխիթարյանի շատ դժվար է լինելու Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներն անցկացնելը, սակայն պետք չէ թևաթափ լինել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային  հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները կկայանան հոկտեմբերի 12-ին և 15-ին։

«Մենք թիմ ենք, ու արդեն ապացուցել ենք, որ կարող ենք խաղալ: Ես համոզված եմ, որ մյուս ֆուտբոլիստներն էլ նույն կարծիքին են: Մենք լավ շանսեր ունենք ու պետք է ամեն ինչ անենք ցանկալի արդյունքի հասնելու համար», -նշեց հարձակվողը:

Ինքը` Կարապետյանը, իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում յուրահատուկ ռեկորդ է սահմանել: Կան մարդիկ, ովքեր 17 տարեկանում ավարտում են ֆուտբոլիստի կարիերան, իսկ Ալեքսանդրը միայն այդ տարիքում է սկսել զբաղվել ֆուտբոլով։  

«Ես 12 տարեկան էի, երբ ընտանիքս Վրաստանից տեղափոխվեց Գերմանիա: Այնտեղ սկսեցի զբաղվել բասկետբոլով: Մի օր, երբ բասկետբոլ խաղալու ժամանակ անձրև տեղաց, չգիտեմ ինչու` մենք գնացինք ֆուտբոլ խաղալու, ու ես երկու գոլ խփեցի: Այդ օրվանից ֆուտբոլը դարձավ իմ զբաղմունքն ու նպատակը: Ես 17 տարեկան էի» -պատմեց Կարապետյանը:

Սակայն մի բան է զբաղվել ֆուտբոլով, և բոլորովին այլ բան` դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հզոր կամքի տեր Ալեքսանդրը նպատակ ուներ ու հետևեց իր նպատակին: 21 տարեկան հասակում նա սկսեց խաղալ Գերմանիայի առաջնության չորրոդ էշելոնում, «Վիսբադեն» թիմի կազմում: Ծնկի վնասվածք ստացավ, բաց թողեց մեկ տարի:  Նորից վերադարձավ ֆուտբոլ ու նորից ծանր վնասվածք ստացավ։

 «Ամբողջ Գերմանիայում շրջեցի` հանդիպելով բոլոր բժիշկների հետ: Ինձ խորհուրդ չէին տալիս նույնիսկ վազել: Միայն մեկը ցանկացավ փորձել ինձ ապաքինել: Ազդրիս ծանր վնասվածքն ապաքինվեց երկու տարում»,– վերհիշում է Կարապետյանը:

2013 թվականին տեղափոխվելով Լյուքսեմբուրգ` Կարապետյանն աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերեց, իսկ 2015-ին, 28 տարեկանում, ճանաչվեց որպես Լյուքսեմբուրգի լավագույն ֆուտբոլիստ:

Մինչ այդ՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին,  նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում` փոխարինման դուրս գալով Սերբիայի ընտրանու հետ խաղում:  Քայլ առ քայլ Կարապետյանը հաստատվեց մեր ընտրանու կազմում ու արդեն անցկացրել է 10 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

Կարապետյանի կարիերայի ընթացքում անկասկած բեկում պետք է համարել նրա տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգա, որտեղ նա սկսեց հանդես գալ «Սոչի» թիմի կազմում։

 «Կարելի է ասել, որ «Սոչիում» ես արդեն հաստատվել եմ: Շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ խաղընկերներով: Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի առաջնությունները համեմատել չեմ ուզում, որովհետև շատ մեծ տարբերություն կա: Այստեղ մրցաշարն անհամեմատ ուժեղ է: Եվ ես ուրախ եմ, որ նման առաջնությունում կարող եմ բարձրացնել իմ որականերն ու զարգանալ որպես ֆուտբոլիստ»-ասեց Կարապետյանը:

Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

Ռուսական թիմի կազմում Կարապետյանն արդեն անցկացրել է 11 խաղ ու դարձել երկու գոլի հեղինակ: Երկու դեպքում էլ նա ապահովել է «Սոչիի» հաղթանակը մրցակցի նկատմամբ: Հուսանք, որ նրա գոլերի թիվը կավելանա: Կարապետյանի օրինակով կարելի է ասել, որ երբեք ուշ չէ զբաղվել ֆուտբոլով:

Դեկտեմբերի 23-ին Կարապետյանը  կդառնա 32 տարեկան, բայց նա դեռ անելիքներ ունի ֆուտբոլում:

218
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ազգային հավաքական, ՀՖՖ, ֆուտբոլ, Ալեքսանդր Կարապետյան
Ըստ թեմայի
Մեր հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ` դեռ այսքանն է ստացվում. Գյուլբուդաղյանց
Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը
«Ֆուտբոլային տնտեսության խնդիրները հիմնականում վատ մենեջմենտի հետևանք են». Քալաշյան
Էդգար Մանուչարյան

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

246
(Թարմացված է 08:56 07.08.2020)
18 տարեկանում Էդգար Մանուչարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որն իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում: Հոլանդական «Այաքսի» կազմում 2005 թվականին նա խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» դեմ խաղում: Իսկ 15 տարի անց՝ 2020 թվականին, հայտարարեց կարիերայի ավարտի մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Էդգար Մանուչարյանը 33 տարեկան հասակում հայտարարեց իր մարզական կարիերայի ավարտի և մարզչական աշխատանքի անցնելու մասին:

Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 53 անգամ, դարձել 9 գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև եվրոպական տարբեր երկրների թիմերում։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Էդգար Մանուչարյանը խոսել է իր կարիերայի հաջողությունների ու անհաջողությունների մասին:

Կարիերայի խոստումնալից սկիզբը

Էդգարն ընդամենը 15 տարեկան էր, երբ «Փյունիկի» կազմում անցկացրեց իր աառաջին խաղը Հայաստանի բարձրագույն խմբում: Այն ժամանակ արդեն բոլոր խոսում էին Մանուչարյանի տաղանդի ու նրան սպասող փայլուն ապագայի մասին: 17 տարեկան հասակում նա արդեն խաղում էր մինչև 17, մինչև 19, մինչև 21տարեկանների և ազգային հավաքականներում: Սա ֆենոմենալ արդյունք էր ֆուտբոլիստի համար և աննախադեպ` հայկական ֆուտբոլում։

«Նման ծանրաբեռնվածությանը ես դիմանում էի: Դե, քանի որ խաղում էի, ուրեմն մարզիչները վստահում էին: Բայց հետո ստացա այդ տարիների ծանրաբեռնվածության պատասխանը հաճախակի վնասվածքների տեսքով: Եվրոպայում 15-16 տարեկան ֆուտբոլիստներին երբեք չես տեսնի, որ ամեն շաբաթ 90 րոպե մասնակցեն խաղին: Նրանց աստիճանաբար պատրաստում են մեծ ծանրաբեռնվածություններին»-պատմեց Էդգարը:

Անմոռանալի պահեր՝ ուրախություն և հիասթափություն

Էդգար Մանուչարյանի հետ մեծ հույսեր էին կապում: Բայց Մանուչարյանը Հայաստանի ազգային  հավաքականի կազմում անցկացրեց 53 հանդիպում, չնայած կարող էր ավելին, եթե…

«Իմ ամենամեծ հիասթափությունը կապված է մեր հավաքականի հետ: Իրոք, հավաքական գալով` ես հաճախակի վնասվածք եմ ունեցել, բայց մարդիկ ինձ չէին հավատում: Ասում էին, որ ես դիտմամբ եմ դա անում: Նման անվստահությունն ամենատխուր պահն է եղել կարիերայիս ընթացքում: Ես չեմ պատկերացնում  մի ֆուտբոլիստի, որն իր հավաքական գա ու չուզենա օգնել թիմին: Ես հաստատ կարող էի ավելի օգտակար լինել մեր ընտրանուն, բայց վնասվածքները դա անելու հնարավորություն չտվեցին: Երկուսից երեք տարի ես հավաքականում լիարժեք չեմ խաղացել վնասվածքների պատճառով»- հիշեց Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյան. «Եթե ուզում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ փուլ, պետք է հաղթենք»

Նա նշեց, որ ամենամեծ ուրախությունն ապրել է, երբ 2005 թվականին մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում հաղթահարել են որակավորման փուլերն ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ցավոտ հիասթափություն

Կարիերայի ավարտի մասին որոշում ընդունելը բոլոր մարզիկներից էլ կամային բարձր որակներ է պահանջում: 18 տարի լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում, հայկական ֆուտբոլի «ոսկե տղան» (այդպես էին անվանում Մանուչարյանին կարիերայի սկզբում) որոշեց հեռանալ։

«Ինձ համար հեշտ չէր նման որոշումը կայացնելը, բայց անկեղծ ասած` ես ավելի շուտ էի որոշել թողնել ակտիվ ֆուտբոլիստի կարգավիճակը: Հիասթափվեցի հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից: Մեր մոտ միայն լեգիոնականներին են սիրում: Չկա սկզբունքային դիմակայություն: Հայ ֆուտբոլիստներին տարբերակում են արտասահմանցիներից, ընդ որում` ոչ լավ առումով: Ես հասկացա, որ ինձ հնարավորություն չի տրվելու մրցակցել արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Կարճ ասած` հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստները Հայաստանում ոչ հավասար պայմաններում են գտնվում: Չուզեցա մեկ կամ երկու տարի հենց այնպես ներկա գտնվել մարզումներին։ Որոշել եմ հեռանալ պարզ ճակատով»- ասաց Մանուչարյանը:

Մարզչական նպատակը

Անկասկած, ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ ֆուտբոլիստը խաղում է մինչև 36-37 տարեկան: Բայց Էդգարը գտել է շուտ հեռանալու լավ կողմը։

«Ես իհարկե կարող էի խաղալ, բայց գոհ եմ, որ շուտ հեռացա, որովհետև շուտ կսկսեմ մտածել մարզչական աշխատանքի մասին: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի առաջնային տեղ տրվի հայ ֆուտբոլիստներին, քանի որ այս պահի դրությամբ ես համոզված եմ, որ պատանի հայ ֆուտբոլիստներին հոգեբանորեն կոտրում են` չվստահելով: Մեկ կամ երկու տարի հետո ովքե՞ր են խաղալու մեր հավաքականներում, եթե մենք մեր առաջնություններում տեղ չենք տալիս հայ ֆուտբոլիստներին»,–նշեց Մանուչարյանը:

Նա վստահ է, որ կադրերի ռեզերվ ունենալու համար պետք է խաղադաշտ դուրս գալու հնարավորություն տալ հայ ֆուտբոլիստներին: Ասում է` որպես մարզիչ կուզենար, որ խաղային հենց հայ ֆուտբոլիստներ։ Թող որ մի քանի խաղ պարտվեին, բայց փոխարենը հետագայում կհավակնեն հավաքական թիմերում խաղալու:

Ճակատագրական որոշումը

Մանուչարյանին 2003 թվականին արդեն հետևում էին եվրոպական մի շարք գրանդ ակումբներ՝ «Չելսին», «Բորդոն» (որի կազմում Էդգարը մասնակցեց մրցաշարի ու դարձավ լավագույն ռմբարկու), Մարսելի «Օլիմպիկը»: Բայց ի վերջո` 2005 թվականին, հայ ֆուտբոլիստը հայտնվեց «Այաքսում»։

«Ես պատանի էի, շատ բաներ չէի հասկանում: Ինձ համար «Այաքսը» սովորական ակումբ էր, բայց պետք էր ավելի լուրջ մոտենալ բոլոր հարցերին: Խորապես չէի գիտակցում թե որտեղ եմ հայտնվել: Եթե ես ներկայիս մտածելակերպն ունենայի, «Այաքսից» հետո ավելի գրանդ ակումբում կհայտնվեի, որովհետև «Այաքսը» ֆուտբոլային դարբնոց է: Նույնիսկ այդ պայմաններում ես կարող էի խաղալ Հոլանդիայում: Թեկուզ այլ ակումբում, քանի որ բազմաթիվ առաջարկներ ունեի: Բայց 2010 թվականին որոշեցի վերադառնալ Հայաստան, ու դա եղավ իմ ճակատագրական սխալ որոշումը: Ճիշտ է, հետո խաղացի «Ուրալի» կազմում ու ունեցա հաջողություններ, բայց եթե ես մնայի Հոլանդիայում, կարիերաս լրիվ այլ ընթացք կունենար»- հիշեց Մանուչարյանը:

Նշենք, որ ֆուտբոլային կարիերայի ֆանտաստիկ մեկնարկից հետո տաղանդավոր հայ ֆուտբոլիստին ուղեկցող վնասվածքները թույլ չտվեցին լիովին դրսևորել իր ունակությունները ֆուտբոլային խաղադաշտում:  Նրանք, ովքեր տեսել են Մանուչարյանի խաղը 2003-2006 թվականներին, հետո չէին հասկանում, թե ինչու «ոսկե տղան» չկարողացավ հասնել մեծ բարձունքների:

Չորս ֆուտբոլիստ չեն մասնակցի խաղին. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը

Մանուչարյանը համարում է, որ ֆուտբոլիստի իր հնարավորությունների 30 տոկոսը միայն կարողացավ իրացնել: Միգուցե իր ֆուտբոլային տաղանդն Էդգարը կարողանա իրացնել մարզչական աշխատանքում: Համենայն դեպս, հիմա նա շատ լուրջ է տրամադրված ու ինչպես ինքն է ասում` քայլ առ քայլ աշխատելու  է լավ մասնագետ լինելու ու ազգային հավաքականի մարզիչը դառնալու համար:

246
թեգերը:
մարզիչ, Հայաստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Էդգար Մանուչարյան
Ըստ թեմայի
«Ալաշկերտ» տեղափոխվեց Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Մեկնարկում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. ի՞նչ ակնկալել Հայաստանի հավաքականից
«Փյունիկ»–«Շկուպի» «դրաման» Գյումրիում ավարտվեց խաղաղ արդյունքով
Արխիվային լուսանկար

«Ինձ փորձություն է սպասում». Մխիթարյանը խոսել է «Սևիլիայի» հետ խաղի մասին

85
(Թարմացված է 14:06 06.08.2020)
Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ Եվրոպայի լիգայում թիմի հաղթանակն իր համար ավելի կարևոր է, քան անձնական հաջողությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 1/8 եզրափակիչի խաղում մտադիր է գոլ խփել իսպանական «Սևիլիայի» դարպասին: Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

«Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, սակայն ինձ բոլորովին այլ փորձություն է սպասում։ Ես դեռ գոլ չեմ խփել Եվրոպայի լիգայում, և դա անելու համար միայն 90 րոպե կունենամ», - ասել է Մխիթարյանը։

31-ամյա հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ թիմի հաղթանակն իր համար ավելի կարևոր է, քան անձնական հաջողությունը:

Իտալական «Ռոմայի» և իսպանական «Սևիլիայի» միջև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղը կկայանա օգոստոսի 6-ին:

Իտալիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, Իսկ Եվրոպայի լիգայում` մեկ փոխանցման հեղինակ:

«Ռոման» հաղթել է վճռորոշ խաղում․ Մխիթարյանն օգնել է Ջեկոյին գոլ խփել․ տեսանյութ

85
թեգերը:
Եվրոպա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Սպասում ենք Մխիթարյանի 10-րդ գոլին․ «Ռոման» մոտենում է «ֆինիշին»
Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել
Վլադիմիր Պուտին

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

0
(Թարմացված է 18:31 07.08.2020)
ՌԴ նախագահը հանդիպել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելու աշխարհում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել աշխարհում տիրող իրավիճակը` շեշտը դնելով հետխորհրդային տարածքում առկա իրավիճակի վրա: Նա նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

«Նրանք մեր մերձավոր հարևաններն են, մեր դաշնակիցները, բազմաթիվ հարցերում` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, մեր շահերը, որպես կանոն, համընկնում են։ Դա անկասկած մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – ԱԽ անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

Ենթադրաբար խոսքը վերաբերել է Բելառուսին, որտեղ 32 ռուսաստանցի է ձերբակալվել։ Մինսկը նրանց մեղադրում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավիճակն ապակայունացնելու մեջ։

Նիստում քննարկվել են նաև Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին աջակցություն ցուցաբերելու քայլերը։

«Բոլորս տեսնում ենք` ինչ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Լիբանանում։ Գիտեք, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ ուժերի խմբավորում է ձևավորվել, որին ՌԴ առողջապահության նախարարությունից լրացուցիչ ուժեր են կցված։ Մեր գործընկերներն արդեն աշխատանքի են անցել Լիբանանի մայրաքաղաքում նավահանգստում որոտացած պայթյունից հետո։ Կմտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Լիբանանի ժողովրդին օգնելու համար», – խորհրդակցության սկզբում հայտարարել է Պուտինը։

Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը

0
թեգերը:
Բելառուս, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»
«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել
Բանակցությունները լռություն են սիրում, կամ ռուսական ալիքների վրա կախված «դամոկլյան սուրը»