Ալեքսանդրա Տրուսովան

Աներևակայելի ելույթ. Տրուսովան պատմության մեջ առաջին անգամ 4 քառակի ցատկ է կատարել

156
(Թարմացված է 18:52 05.10.2019)
Գեղասահորդուհին ազատ ծրագրում 160,53 միավորով հայտնվել է առաջին հորիզոնականում։ Նա գերազանցել է նույնիսկ ընկերուհուն` Ալինա Զագիտովային։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ մեկ ծրագրում 4 քառակի ցատկ է կատարել` սալխով, լուտց և երկու տուլուպ` եռացատկերով։

Ալեքսանդրան ցատկերը կատարել է Ճապոնիայի Սայթամա քաղաքում անցկացվող Japan Open թիմային մրցաշարում և առաջին հորիզոնականը զբաղեցրել ազատ ծրագրում։ Գեղասահորդուհու արդյունքը 160,53 միավոր է։

​Նա գերազանցել է իր հայրենակից Ալինա Զագիտովային (154,41), որը նույնպես մարզվում է Էթերի Տուտբերիձեի մոտ։ Երրորդ հորիզոնականում է հայտնվել ճապոնուհի Ռիկա Կիհիրան (144,76)։

Գեղասահորդ Արթուր Դանիելյանն առաջատար է Զագրեբի Գրան պրիում. տեսանյութ

Մրցաշարում հաղթել է Եվրոպայի հավաքականը (614,73 միավոր), որում ընդգրկված էին Տրուսովան, Զագիտովան, ինչպես նաև իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն ու Դենիս Վասիլևը (Լատվիա)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի թիմը (602,16), երրորդը` Հյուսիսային Ամերիկայի թիմը (593,42)։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն

156
թեգերը:
տեսանյութ, գեղասահք, Ճապոնիա
Ըստ թեմայի
Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները
Հայ գեղասահորդը գեղեցիկ ելույթ է ունեցել Ձմեռային ունիվերսիադայում. տեսանյութ
Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին