Սիմոն Մարտիրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը

«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց

314
(Թարմացված է 12:24 01.10.2019)
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական խաղերին գնալու է ոսկե մեդալի համար, բայց թե ինչ արդյունքով կվերադառնա, ցույց կտա մրցահարթակը։ Ծառուկյանն ուզում է, որ ծանրամարտիկը «խելոք մնա»։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 109 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին հորդորում է ջահելություն չանել և լավ պատրաստվել առաջիկա Օլիմպիական խաղերին։ Այս մասին Ծառուկյանն ասաց` դիմավորելով ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած մեր տղաներին։

«8 ամսից ինչ ուզում ես արա, պիտի չեմպիոն դառնաս։ Որպես տղամարդ խոսք տուր, որ հավաքականիդ մարզիչն ինչ ասի` կանես։ Ջահելություն չանես, խելոք կպահես քեզ։ Դու պետք է Օլիմպիական խաղերին մասնակցես և չեմպիոն դառնաս»,–ասաց Ծառուկյանը։

Ի պատասխան Սիմոն Մարտիրոսյանն ասաց, որ 2020–ին Օլիմպիական խաղերին գնալու է ոսկե մեդալի համար, իսկ թե ինչպես կստացվի, ցույց կտան մրցահարթակն ու Աստծո կամքը։ Մարտիրոսյանը նշեց նաև, որ կարևորը ոչ թե մրցակցին, այլ ինքդ քեզ հաղթելն է։

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:

Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան (87 կգ):

Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը` արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ծանրամարտիկները Հայաստան վերադարձան այս գիշեր։

314
թեգերը:
ծանրամարտ, Գագիկ Ծառուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց
Երևանում բասկետբոլի Եվրասիական լիգա կանցկացվի. ովքե՞ր են բարձր պահելու Հայաստանի պատիվը
Լևոն Արոնյանը չի ընդգրկվել ՖԻԴԵ–ի լավագույն տասնյակում