Հենրիխ Մխիթարյան. արխիվային լուսանկար

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց. «Ռոման» հաղթեց «Լեչեին». տեսանյութ

357
(Թարմացված է 21:29 29.09.2019)
Խաղի 87-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց։ Ամենայն հավանականությամբ` վնասվածքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Ռոմա» -«Լեչե» հանդիպումն ավարտվեց Հենրիխ Մխիթարյանի թիմի հաղթանակով։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով` 0։1։

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղի ընթացքում իր առաջին գոլային փոխանցումը կատարեց իտալական թիմի կազմում։

Նրա փոխանցումից հետո հռոմեացիների բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գրավեց «Լեչեի» դարպասն ու 56-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։

Ի դեպ, դրանից առաջ Մխիթարյանն ինքը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն վրիպեց։ Նա նաև խաղի 25-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

Խղճաց Մխիթարյանին. Ֆոնսեկան ասել է, թե ինչը պետք է շտկել «չոր» պարտությունից հետո

80-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, սակայն նա չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

87-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։ Նա աճուկի վնասվածք էր ստացել։

Այս հանդիպումից հետո «Ռոման» 11 միավորով բարձրացավ և հայտնվեց 5-րդ հորիզոնականում։ Մեկ միավոր հետ է «Լացիոն», որը 4։0 հաշվով հաղթել է «Ջենոային»։ Չորրորդ տեղում ընթացող «Նապոլին» ունի 12 միավոր։

357
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Իտալիա, ֆուտբոլ, գոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (242)
Ըստ թեմայի
«Առաջ, Մխիթարյան». Արմեն Սարգսյանը Հռոմի մարզադաշտում երկրպագում է Հենրիխին. լուսանկարներ
Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտվեց «Ատալանտային»
Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական