Турецкий полузащитник ФК Стамбул Басакшехир Мехмет Топал (в центре) во время матча группы J Лиги Европы UEFA между командами Рома и Истанбул Башакшехир (19 сентября 2019). Рим

Խղճաց Մխիթարյանին. Ֆոնսեկան ասել է, թե ինչը պետք է շտկել «չոր» պարտությունից հետո

1035
(Թարմացված է 17:00 29.09.2019)
«Ռոման» բախվեց հակառակորդի ճնշմանը։ Մարզիչի կարծիքով, Մխիթարյանի համար այստեղ պայմանները բարենպաստ չէին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik.  «Ռոման» վերջին խաղում չկարողացավ դիմադրել «Ատլանտայի» ճնշմանը։ Այս մասին «Լեչեի» հետ խաղից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հռոմեական ակումբի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Նրա խոսքով` ֆիզիկական առումով թիմը լավ մարզավիճակում է, պարզապես չի ցանկանում ուժային խաղի վրա խաղադրույք կատարել, իսկ պաշտպանության մեջ պետք էր ավելի շատ ճնշում գործադրել։

«Այդ պատճառով մենք խնդիրներ ունեինք «Ատլանտայի» ագրեսիվ խաղի հետ։ Մենք պետք է հնարքներ գտնեինք գոլային գրոհները զարգացնելու», – ավելացրեց նա։

Մեկնարկային կազմում մարզիչը Մխիթարյանին չներառեց հաշվի առնելով «Ատլանտայի» խաղաոճը (Հենրիխը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին)։

«Հարցն այն չէ, որ նա լավ մարզավիճակում չէ, այլ այն, որ խաղի ուժային պայմանները նրա համար այդքան էլ բարենպաստ չէին», – նշեց Ֆոնսեկան։

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես

Կիսապաշտպաններ Պելեգրինին և Սպինացոլան հիանալի մարզավիճակում են, թեև ոչ մի խաղ բաց չեն թողնում։ Նա ավելացրեց, որ Ձանյոլոն և Սմոլինգը նույնպես լավ ֆուտբոլ են ցուցադրում։

Նա նշեց, որ գրոհում հակառակորդի ուժեղ խաղը նշեց նաև «Լեչեի» մարզիչ Ֆաբիո Լիվերանին։ «Ատլանտան» կարողացավ հաղթել, քանի որ արդյունավետ էր խաղադաշտի իր կեսում։

«Ինչպես ես հասկացա, նրանք սիրում են նախաձեռնությունն իրենց վրա վերցնել, խաղացողներին ուղարկել հակառակորդի խաղադաշտ, շրջապատել հակառակորդին։ Գրոհում նրանք չեն սիրում հապաղել և գնդակը միմյանց փոխանցել հորիզոնական ուղղությամբ. գերադասում են առաջ անցնել։ Հակառակորդի ուժեղ կողմերը պետք է հաշվի առնել», – ավելացրեց Լիվերանին։

««Ատլանտայի» հետ նրանց խաղում շատ բան կախված էր նաև խաղային դրվագներից։ Եթե Ձանյոլոն 0:0 հաշվի դեպքում գնդակն ուղարկեր դարպասը, դա այլ խաղ կլիներ», – ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման»,  որը 7-րդն է, հանդիպում է 13-րդ տեղում գտնվող «Լեչեի» հետ։

1035
թեգերը:
հաղթանակ, Պարտություն, ֆուտբոլ, մարզիչ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել
Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական
Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում
Եգանյան. «Ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու պատմական հնարավորություն ունենք»