Бокс

Նոկդաուն առաջին փուլում. Դավիթ Ավանեսյանը պահպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. տեսանյութ

114
(Թարմացված է 17:03 29.09.2019)
Իսպանացի բռնցքամարտիկին հասցրած երկրորդ նոկդաունից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը և Ավանեսյանին հաղթանակ շնորհեց։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik. Իսպանացի Կերման Լեխարագայի (Kerman Lejarraga) հետ մենամարտում hայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը պահպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կիսամիջին քաշային կարգում:

Ավանեսյան– Լեխարագա ռևանշն տեղի ունեցավ այսօր` սեպտեմբերի 28-ին  Իսպանիայի Բիլբաո քաղաքում։

Առաջին իսկ ռաունդում Ավանեսյանը երկու անգամ Լեխարագային նոկդաունի ենթարկեց, որից հետո  մրցավարը որոշեց, որ իսպանացին «պատրաստ է» և դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով հային։

Նշենք, որ բռնցքամարտիկները մրցել էին  2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Ավանեսյանը կարողացավ հաղթանակի հասնել 9-րդ ռաունդում։

114
թեգերը:
Դավիթ Ավանեսյան, հաղթանակ, Իսպանիա, չեմպիոն, բռնցքամարտիկ, մենամարտ
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ջախջախիչ հաշիվ. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին
Ինչպես էին Երևանում ընտրում «ամենահայկական քիթը». տեսանյութ
ММА մակարդակի բռնցքամարտ. Գեղարդ Մուսասիի հաղթանակն ու Կարախանյանի կասկածելի ռեկորդը
Վարսենիկ Մանուչարյանը

Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում

48
(Թարմացված է 17:01 28.07.2021)
18-ամյա Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային oլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:

  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 7
© Sputnik / Asatur Yesayants
Վարսենիկ Մանուչարյանը Տոկիո-2020–ում

Նա 100 մետր ազատ ոճում 59.18 վայրկյան արդյունք գրանցեց և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա գրավեց 45-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում: Հուլիսի 30-ին նա ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

48
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Լողափ, Տոկիո, Հայաստան
Ըստ թեմայի
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում
Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

80
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

80
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:57 28.07.2021)
Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակիչներին տարհանել են։

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց էքսկավատոր և 106 հրշեջ մեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

NTV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրդեհը մոտեցել բնակելի շենքերին ու հյուրանոցներին։ Ողջ քաղաքը սև ծխով է պատված։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակչությունը տարհանվել է։

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

0
թեգերը:
հրդեհ, Անտառ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ