Սիմոն Մարտիրոսյան

Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

630
(Թարմացված է 21:48 26.09.2019)
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ և փոքր ոսկե մեդալ ապահովեց։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալների համար պայքարի մեջ մտան մինչև 109 կգ քաշային կարգի ծանրորդները, և Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց:

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Մարտիրոսյանը հենց սկզբից էլ հաղթողի հիմնական հավակնորդների թվում էր։

Պոկում վարժությունում հայ ծանրորդի հիմնական մրցակիցները երկուսն էին` աշխարհի չեմպիոն չինԺե Յանգը և բելառուս Անդրեյ Արամնովը:

Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ, Արամնովը 188 կգ, իսկ Յանգը՝ 187 կգ: Մրցակիցները հստակ կատարեցին իրենց առաջին մոտեցումները: Հայ մարզիկի պատասխանը երկար սպասեցնել չտվեց՝ 190 կգ:

Ի վերջո, իր երրորդ մոտեցմամբ չինացի ծանրորդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 197կգ: Անմիջապես ռեկորդը թարմացրեց Արամնովը՝ 198 կգ: Եվ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ: Վերջնական ռեկորդը սահմանեց հայ ծանրորդն ու փոքր ոսկի ապահովեց:

630
թեգերը:
ռեկորդ, Ոսկի, Սիմոն Մարտիրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինչև տարեվերջ մարզերում կբացվեն 50–ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր. Փաշինյան
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը վաստակեց փոքր բրոնզե մեդալ
Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթի պայքարից