Արմեն Սարգսյանը Իտալիայում

«Առաջ, Մխիթարյան». Արմեն Սարգսյանը Հռոմի մարզադաշտում երկրպագում է Հենրիխին. լուսանկարներ

252
(Թարմացված է 11:11 26.09.2019)
Հռոմում ընթանում է «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65–րդ րոպեին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում է, հենց մարզադաշտում դիտում է Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։

Արմեն Սարգսյանը մեկնել է Իտալիա. նախագահը միջազգային համաժողովի գլխավոր բանախոսն է

ՀՀ նախագահը Instagram–ի իր էջում մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» խաղին. առաջ Մխիթարյան»։

View this post on Instagram

Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» խաղին. առաջ Մխիթարյան

A post shared by Armen Sarkissian (@president_armensarkissian) on

Նշենք, որ այս պահին Հռոմում ընթանում է «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65–րդ րոպեին։ Այդ պահին խաղի հաշիվը 0։1 էր` ի օգուտ «Ատլանտայի»։

252
թեգերը:
ֆուտբոլ, Արմեն Սարգսյան, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հռոմ, Իտալիա, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (116)
Ըստ թեմայի
Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը
Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ռոման»-«Սասուոլո» հանդիպմանը
Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ, բայց «Ռոման» ջախջախեց մրցակցին