Արթուր Ալեքսանյան. արխիվային լուսանկար

Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին

90
(Թարմացված է 11:12 18.09.2019)
Դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. «Սպիտակ արջը» խոստանում է նոր հաղթանակներ պարգևել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Instagram–ի էջում ուղերձով դիմել է իր երկրպագուներին։

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,– գրել է «Սպիտակ արջը»։

Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում

Հիշեցնենք` Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությանը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ գոտեմարտին և ստիպված եղավ բավարարվել աշխարհի առաջնության արծաթե մեդալով։

Այդուհանդերձ, նա այդ առաջնությունում իր մասնակցությամբ ապահովեց 2022թ–ին Պեկինում նախանշված օլիմպիական խաղերի ուղեգիրը։

90
թեգերը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Արթուր Ալեքսանյան
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները
Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը
Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում են