Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը «Ռոմեում»

Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով

722
(Թարմացված է 18:59 17.09.2019)
Իտալացիներին այնքան է հիացրել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմայում», որ նրանք վերստեղծել են այն համակարգչային գրաֆիկայով։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի գոլի համակարգչային գրաֆիկան։

Մասնագետները, որոնք պատրաստել են գրաֆիկան և հրապարակել այն համացանցում, հոլովակը վերնագրել են  «Պատկերազարդ գոլ` Հենրիխ Մխիթարյանը գրավում է Սասոլոյի դարպասը», իսկ մեկնաբանություններում  գրել են` «Ահա այսպես է Մխիթարյանը սկսել «Ռոմայում»»։

Մխիթարյանը «Ռոմայում»՝ ինչպես ձուկը ջրում. առաջին խաղում նա արդեն գոլ խփեց

Ընդ որում, հոլովակում թողել են մարզական մեկնաբանի ձայնը խաղի ուղիղ հեռարձակումից։

Հոլովակը կարճ է, ինչպես` Մխիթարյանի սրընթաց գոլը։ Այն տևում է 12 վայրկյան, բայց արդեն հազարավոր մարդիկ են դիտել։

722
թեգերը:
Իտալիա, Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հայաստան
Ըստ թեմայի
Մխիթարյանն առաջին խաղն է անցկացնելու «Ռոմայի» կազմում
Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Մխիթարյանի գոլերից մեկն ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում է
Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը
«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ
Դենիս Ջորկաեֆ. արխիվային լուսանկար

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

268
(Թարմացված է 12:35 04.08.2020)
2020 թվականի հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց նոր նշանակումների մասին: ՀՖՖ նախագահի նորանշանակ երկու խորհրդականներից մեկը՝ Դենիս Ջորկաեֆը, արդեն պաշտոնապես պատասխանատու է ՀՖՖ միջազգային կապերի հաստատման ու բարելավման համար:

Ֆրանսիական Դեսին (Դեսին Շարպ) քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և տվյալներ մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը նշանակվել է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական:

Սպասելի նշանակում Ջորկաեֆի համար

Պարզվում է` Դենիս Ջորկաեֆի համար առաջարկությունն ու նշանակումը անակնկալ չեն եղել:

«Բանակցությունները, ՀՖՖ-ում աշխատելու հետ կապված, ընթացել են վաղուց, այնպես որ, նշանակումն անակնկալ չէր ինձ համար: Եթե ես կարող եմ ինչ– որ կերպ օգտակար լինել հայ ազգին, հայկական ֆուտբոլին, ապա հպարտ կլինեմ դրանով: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք եղել միշտ, ու այն փորձն ու կապերը, որոնք մենք ունենք, հաստատ կօգտագործենք հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար»,– Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Ջորկաեֆը։

Ջորկաեֆը հավելեց, որ իրենց ընտանիքը միշտ էլ պատրաստակամ է եղել հայկական ֆուտբոլին օգնելու և օգնել է տարբեր հարցերում: Հիմա ուրախ է, որ այդ ամենն արդեն նաև պաշտոնական բնույթ է կրելու:

Միջազգային կապերի կարևորությունը

ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը նշեց, որ, անկասկած, միջազգային կապերն անհրաժեշտություն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները հեշտացնելու համար: Նրա խոսքով` ֆուտբոլային միջազգային կառույցների հետ աշխատանքներ կազմակերպելը, փորձի փոխանակումն ու այլ կարգի կարևոր գործոնները պետք է կարողանալ արագ ծառայեցնել հայկական ֆուտբոլի զարգացման նպատակին:

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում

«Այս պահի դրությամբ դեռևս որոշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ ենք սկսելու: Կորոնավիրուսի պատճառով, շփումներն առայժմ լիարժեք հնարավոր չեն: Բայց շատ շուտով մենք կհանդիպենք ՀՖՖ-ում ու կորոշենք մեզ համար կարևոր նպատակները»,–վստահեցրեց Ջորկաեֆը:

Ջորկաեֆների հյուրընկալ հայկական ընտանիքը

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արա Ադամյանը, որը բնակվում է Ֆրանսիայում ու շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Ջորկաեֆների ընտանիքի հետ, պատմելով նրանց մասին, նշեց հետևյալը.

«Շատ հյուրընկալ ընտանիք է, իսկական հայկական, ու այդ առումով առաջին հերթին պետք է առանձնացնեմ Ջորկաեֆների մայրիկին: Երբ մտնում ես իրենց տուն, կարծես Հայաստանում լինես: Դոնի Ջորկաեֆը չորս երեխա ունի, ու նրանք շատ հաճախ են գալիս Հայաստան: Կինը ֆրանսահայ է և մաքուր խոսում է հայերեն: Կարճ ասած` պարզ ու լավ հայկական ընտանիք է»,–ասաց նա։

Слева направо: Ара Адамян, Денис Джоркаефф и Арутюн Варданян
© Photo : provided by Ara Adamyan
Ձախից աջ` Արա Ադամյան, Դենիս Ջորկաեֆ և Հարություն Վարդանյան

Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը համոզված է` ապագայում Ջորկաեֆը մեծ ներդրում կունենա հայկական ֆուտբոլի զարգացման մեջ:

Ֆուտբոլի ու Ջորկաեֆների անխափան կապը

Արա Ադամյանը Ջորկաեֆների ընտանիքն ու ֆուտբոլն առանձին–առանձին չի պատկերացնում։

«Ես աշխատել եմ Դոնիի հետ UGA -(Union Générale Arménien) թիմում, որտեղ նա տասը տարի եղել է ակումբի նախագահ: Ընդհանրապես, նա ֆուտբոլում տարբեր ու կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Անվիճելի է, որ նա ֆուտբոլային անձնավորություն է` իր ազգանունին համապատասխան: Բացի այդ, Ջորկաեֆները շատ լավ կապեր ունեն ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում, և դա նունպես նպաստելու է տարբեր ծրագրեր իրականացնելուն»,–նշեց Ադամյանը:

Փաստորեն` Դոնի Ջորկաեֆ

Դենիսին ֆրանսիայում ասում են Դոնի, այսինքն` ֆրանսերենում գրվում է Դենիս, բայց կարդացվում Դոնի։

Ստացվում է, որ Դենիս Ջորկաեֆը սովոր է, որ իրեն դիմեն որպես Դոնի: Բայց, եկեք ասենք` դա ոչ մի բան չի փոխում ֆուտբոլում արդեն մեծ փորձ կուտակած ու աշխատանքային հարուստ կապեր ունեցող Ջորկաեֆին մտածել հայկական ֆուտբոլի մասին: Մնում է սպասել միայն կորոնավիրուսի համաճարակի նահանջին, որպեսզի իր հեղինակությամբ «հարձակողական գիծ մտնի» Դոնի Ջորկաեֆը:

Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին

268
թեգերը:
կորոնավիրուս, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ, Դենիս Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Ջորկաեֆները` ֆուտբոլում և քաղաքականության մեջ. Դեսինը հայկական քաղաք է դառնում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսեց Ջորկաեֆի հետ հանդիպումով. լուսանկար
Մակրոնն ինքն ուզեց, Ջորկաեֆը «սիրահարվեց», իսկ վարչապետը վճարեց. պատմություններ Երևանից
ֆուտբոլիստներ

2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

57
(Թարմացված է 17:58 03.08.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է քվեարկության արդյունքներն ու հրապարակել լավագույն ֆուտբոլիստի անունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» ակումբի հարձակվող Մորի Կոնեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Քվեարկության արդյունքում Մորի Կոնեն հավաքել է 137 միավոր»,– գրված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»

57
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները
Արագ, ուժեղ, բարձր. Ծաղկաձորն օլիմպիական ոսկու պայքարի գլխավոր «հենակետն» էր
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
«Հայփոստ»

Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

33
(Թարմացված է 14:47 04.08.2020)
Զինված ավազակային հարձակում իրագործած տղամարդը, ըստ տեղեկությունների, Երևանի բնակիչ է, 33 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 83 շենքում գործող «Հայփոստի» գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել աշխատակիցներից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, որոնք կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանշներով։

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծված քաղաքացին Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։

Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ

33
թեգերը:
ավազակային հարձակում, ՀայՓոստ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը