Երկրպագուները հետևում են հունահռոմեական ըմբշամարտի մրցումներին

Կոտրվածքի պատճառով Ալեքսանյանն ամբողջ գիշեր չի քնել. Բաղդադյան

178
(Թարմացված է 18:54 16.09.2019)
Արթուր Ալեքսանյանի կողոսկրը կոտրվել է թուրք ըմբիշի հետ մենամարտի ժամանակ: Լիովին կազդուրվելու համար 1.5-2 ամիս կպահանջվի։

ԵՐԵՎԱՆ, 16 Սեպտեմբեր - Sputnik. Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով ամբողջ գիշեր չի քնել, ցավազրկումներով է անցել գիշերը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

Արդեն հայտնել էինք, որ Արթուր Ալեքսանյանը` «Սպիտակ արջը», կողոսկրի կոտրվածքի պատճառով չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին։

«Երեկ թուրք ըմբիշի հետ մրցման ժամանակ է նա վնասվածք ստացել, որը տաք էր, ու դեռ զգացնել չէր տալիս։ Սակայն երեկոյան ցավերն ուժեղացել են։ Ամբողջ գիշեր չի քնել նա։ Ոչ մեկին չէինք ուզում նեղացնել ու առավոտյան փորձեցինք` Արթուրը սկսեց վազել, նախամարզումներ անել, բայց հասկացավ` ոչ, չի կարող»,–ասաց նա։

Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները

Բաղդադյանի խոսքով` Արթուրը գերազանց մարզավիճակում էր, ինչի մասին նաև մասնագետներն են փաստել. նա այս անգամ վստահորեն պետք է հաղթեր։ Սակայն, մյուս կողմից, ըստ Բաղդադյանի, Արթուրի համար շատ դժվար կլիներ, քանի որ կոտրվածքի պատճառով դժվար կլիներ որևէ հնարք անելը։

Նա հույս հայտնեց, որ Արթուր Ալեքսանյանը 1.5-2 ամիս անց լիովին կվերականգնվի։

Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել երեկ` Ղազախստանում ընթացող առաջնության 1/8–րդ եզրափակիչում, երբ գոտեմարտում էր թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ (գոտեմարտն ավարտեց 4։2 հաշվով)։ Դրանից հետո նա ևս երկու գոտեմարտ անցկացրեց Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ։ Նա, անգամ վնասվածք ստանալուց հետո, երեկ ասել էր, որ պատրաստ է շարունակել ու մասնակցել մրցմանը։ 

178
թեգերը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ, կոտրվածք, Արթուր Ալեքսանյան
Ըստ թեմայի
Գյումրիում չեմպիոն դառնալը գրիպի վարակի պես է. գյումրեցիները դիմավորեցին «մեղավորներին»
Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին
Արթուր Ալեքսանյանի ցավերը փորձելու են մեղմել մեր և մյուս հավաքականների բժիշկները
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները

555
(Թարմացված է 17:52 10.08.2020)
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` որ բուհերի ու մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։ Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձվի ևս մեկ ամսով, բայց դա վերջինը կլինի։ 

 

 

555
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման վիճակահանություն. արխիվային լուսանկար

Հայկական 3 ակումբ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում կպայքարեն 2-րդ փուլի ուղեգրի համար

79
(Թարմացված է 15:58 10.08.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոգավաթների 2020/21 մրցաշրջանը սկսվում է ավելի ուշ, քան նախատեսված էր, քանի որ նախորդ 2019/20 թվականների խաղարկությունները նույնպես ավարտվում են ավելի ուշ:

ԵՐԵՎԱն, 10 օգոստոսի - Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: 94 թիմեր, այդ թվում նաև 3 հայկական ակումբ`«Շիրակը», «Նոան» և «Ալաշկերտը»  կպայքարեն երկրորդ փուլի ուղեգրերի համար:

Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Նոան» կխաղան մրցակցի հարկի տակ համապատասխանաբար ռումինական «Ստյաուա» և ղազախական «Կայրաթ» թիմերի հետ: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» հետ:

Վիճակահանություններից հետո բոլորը սկսում են քննարկել, թե ու՞մ ի՞նչ մրցակից է բաժին ընկել: Այդ առումով անկասկած ավելի բարդ մրցակիցներ ստացան «Շիրակն» ու «Նոան»:  Ռումինական «Ստյաուան» իր երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է ու ֆավորիտ է համարվում «Շիրակի» հետ խաղում, առավել ևս, որ Գյումրիի թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ տեղափոխվել են Երևանի «Արարատ»: Բայց չպետք է մոռանանք, որ «Շիրակն» անակնկալ մատուցող թիմ է:

Հայաստանի գավաթակիր «Նաոն» եվրոպական մրցասպարեզում իր նորամուտը նշելու է Ղազախսանում:  «Կայրաթը» իրոք շատ ուժեղ թիմ է, ու «Նոան» հաջորդ փուլ դուրս գալու համար սխրանք պետք է գործի: Բայց մենք արդեն համոզվել ենք, որ «Նոան», համենայնդեպս Հայաստանում, պայքարում է մինչև վերջին վայրկյանը ու հիմնականում հասնում է իր նպատակին: Հայաստանի սուպերգավաթը նվաճելուց հետո էլ թիմը Ղազախստան կմեկնի բարձր տրամադրությամբ:

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

Հայկական թիմերից համեմատաբար թույլ մրցակից է բաժին հասել «Ալաշկերտին»: Եղիշե Մելիքյանի թիմը նախ խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ, բացի այդ էլ Մակեդոնիայի «Ռենովան» սարսափելի մրցակից չէ: Սակայն մրցակցին թերագնահատել էլ պետք չէ: Պարզապես հաջորդ փուլ դուրս գալու շանսեր «Ալաշկերտը» իրականում ունի այս մրցակցի հետ դիմակայությունում:

Լավագույնն ենք մաղթում Արմենին. հայ հարձակվողը կխաղա Սլովակիայի Պրեմիեր լիգայում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով  Եվրոգավաթների 2020/21 մրցաշրջանը սկսվում է ավելի ուշ քան նախատեսված էր, քանի որ նախորդ 2019/20 թվականների խաղարկությունները նույնպես ավարտվում են ավելի ուշ: Եվրոպայի լիգայի 2019/20 թվականների խաղարկության եզրափակիչը կայանալու է օգոստոսի 21-ին: Իսկ 2020/21-ի խաղարկության որակավորման առաջին փուլը մեկնարկելու է օգոստոսի 27-ին: Թիմերը հաղթողին որոշելու են մեկ խաղով:

79
թեգերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտզալ, ՀՖՖ, ՈւԵՖԱ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում. ո՞ւմ հետ է մրցելու «Արարատ-Արմենիան»
ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

0
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

0
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում