Կարապետ Չալյան

Չալյանը շարունակում է հաղթարշավը. նա 3-րդ հաղթանակը գրանցեց աշխարհի առաջնությունում

37
(Թարմացված է 14:36 16.09.2019)
Հայ ըմբիշն արդեն հաղթել էր Ճապոնիայի և Վենեսուելայի ներկայացուցիչներին, նա երրորդ հաղթանակին հասավ բելառուսի հետ գոտեմարտում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ըմբիշ Կարապետ Չալյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում երրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշի համար գոտեմարտը քառորդ եզրափակիչում շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Նախ մրցավարը մեկ միավոր շնորհեց մրցակցին՝ բելառուս Պավել Լյախին, ապա Չալյանը կարողացավ վաստակել երկուսը: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը վաստակեց ևս երեք միավոր, ու կարծես թե հաղթանակն ապահովված էր: Բայց բելառուս ըմբիշն ակտիվացավ ու մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեց բոլորին: Լյախը հետ բերեց միայն երկու միավոր, հետևաբար Կարապետ Չալյանը հաղթանակի հասավ 5:4 հաշվով:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը շվեդ Ալեքս Բյուրբերգն է լինելու, որը քառորդ եզրափակիչում տպավորիչ հաղթանակի հասավ իրանցի Մոհամադալի Գեռաեի նկատմամբ:

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Չալյանը դժվարին գոտեմարտում 4:2 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Շոհեի Յաբիկուի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում արդեն բացահայտ առավելությամբ՝ 9:0 հաշվով, պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոսային:

Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ սիրում է կին մարզչին

37
թեգերը:
հաղթանակ, Կարապետ Չալյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, Ղազախստան
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները
Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին
Սպիտակ արջը ջախջախիչ պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցչին
«Փյունիկ» –«Գանձասար–Կապան» հանդիպում, արխիվային լուսանկար

Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով

30
(Թարմացված է 17:33 14.08.2020)
Հայաստանի բազմակի չեմպիոնին նվիրված գրաֆիտին հայտնվել է Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները` Sector 18 Pyunik FC–ի անդամները, ֆուտբոլային գրաֆիտի են արել մայրաքաղաքում։

«Հայաստանում առաջին ֆուտբոլային ակումբային գրաֆիտին։ Երևանը նռնագույն է ներկվելու,սկսեցինք Թումանյան փողոցից»,– գրել են նրանք Facebook–ում ու հրապարակել գրաֆիտիի լուսանկարները։

«Փյունիկ» ՖԱ–ն, որը հիմնադրվել է 1992 թվականին, Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է. 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ ՝ գավաթակիր, 9 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր:

30
թեգերը:
Փյունիկ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին
«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին
Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել
Տիգրան Հակոբյանը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել

52
(Թարմացված է 15:50 13.08.2020)
Նա նշել է, որ իր որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ, և իրեն բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՖՖ գործկոմի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և պայմանավորված խաղերը քննարկող կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում` շարադրելով նաև իր այս քայլի պատճառները։

«Պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ»,-գրել է նա և հավելել, որ իրեն բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:

Նշենք, որ հուլիսի 3–ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն աննախադեպ որոշում կայացրեց՝ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի  մրցաշարը: Աննախադեպ էր նաև «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45-ին` ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին կայացված որոշումը:

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

 

52
թեգերը:
Ընտրություններ, Տիգրան Հակոբյան, Հրաժարական, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր
«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին
34 տարեկանում մահացած Լևոն Ղասաբօղլյանը կհուղարկավորվի Հայաստանում
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է