Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա»

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես

206
(Թարմացված է 12:25 16.09.2019)
«Ռոմայի» գլխավոր մարզիչն ասել է, որ Մխիթարյանի շնորհիվ գնդակը վերահսկելու հնարավորություններն ավելի շատ էին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, ամփոփելով Ա Սերիայի «Սասուոլոյի» հետ հանդիպման արդյունքը, հայտնել է, որ գոհ է խաղից։ Այս մասին տեղեկանում ենք թիմի պաշտոնական էջից։

Նշենք, որ երեկ իտալական «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ` 4։2 հաշվով։ Երրորդ գոլի հեղինակը թիմի նորեկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր։

Մխիթարյանը «Ռոմայում»՝ ինչպես ձուկը ջրում. առաջին խաղում նա արդեն գոլ խփեց

«Հույս ունեմ` սա մեր հաղթանակների սկիզբը կլինի։ Խաղի ժամանակ Վերետուի և Մխիթարյանի շնորհիվ գնդակը վերահսկելու հնարավորություններն ավելի շատ էին»,–ասել է Պաուլու Ֆոնսեկան։

Ի դեպ, Մխիթարյանը հավակնում է լինել «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստը։ Այս պահին նա խաղի ժամանակ գոլի հեղինակ դարձած Ջասթին Կլյուվերտի և  երեք գոլային փոխանցում կատարած Լորենցո Պելեգրինիի հետ է «մրցում»` կոչմանն արժանանալու համար։ Ցանկացողները կարող են քվեարկել Մխիթարյանի օգտին Twitter-ի այս էջում։

​«Ռոմա»-«Սասուոլո» խաղի առաջին գոլի հեղինակը Բրիան Կրիստանտեն է (12-րդ րոպե), երկրորդինը՝ Էդին Ջեկոն (19-րդ րոպե), երրորդինը՝ Հենրիխ Մխիթարյանը (22-րդ րոպե), չորրորդինը` Ջասթին Կլյուվերտը (33-րդ րոպե):

«Մը–խի–թար–յան»`«Ռոմայի» խաղից հետո երկրպագուները վանկարկել են թիմի նորեկի ազգանունը։

Հիշեցնենք՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։

Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Վարդանյան, Նարեկ Հախնազարյան. որտե՞ղ է հանդիպել «հայկական եռյակը»

Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։

Սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

206
թեգերը:
գոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մխիթարյանն առաջին խաղն է անցկացնելու «Ռոմայի» կազմում
«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»
«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ
Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու