Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին

Հայաստանի ընտրանուն պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

669
(Թարմացված է 01:46 10.09.2019)
Մարզիչն այդ քայլին գնացել է թիմը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլ հասցնելը ձախողելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում պարտվելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

«Ես բոլորի հետ խոսել եմ ու հեռանում եմ։ Երբ եկա, հավատում էի, որ կմասնակցենք Եվրոյին։ Դա մեզ չհաջողվեց, ու ինձ փոխարինողը թիմին կպատրաստի Ազգերի լիգային։ Ես այլևս չեմ ղեկավարում թիմը»,- հայտարարել է մարզիչը։

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն, վաստակեց ինը միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց բոսնիացիներին:

Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը

Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար:

669
թեգերը:
Բոսնիա և Հերցեգովինա, մարզադաշտ, Հայաստան, Հրաժարական, Ռոբերտ Պրոսինեչկի, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Բոսնիայի հավաքականի մարզիչը զգուշացնում է` Հայաստանի թիմին թերագնահատել չի կարելի
Գո՜լ. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման 3–րդ րոպեին Մխիթարյանը գրավեց հյուրերի դարպասը
Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո