Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

596
(Թարմացված է 20:15 08.09.2019)
Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով` եթե մեր դարպասապահն Արամ Հայրապետյանը չլիներ, հաղթելը շատ դժվար կլիներ։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ բոլոր աշատանքներն արեց։ Այս մասին Հայաստան– Բոսնիա և Հերցեգովինայի հետ հաղթական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

Արդեն հայտնել ենք, որ Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

«Շատ ապրի Մխիթարյանը, ամեն ինչ արեց։ Ապրեն մեր բոլոր տղաները, նույնիսկ նրանք, ովքեր չեն խաղացել, քանի որ վերջիններս էլ իրենց էներգետիկայով օգնեցին, որ հաղթենք»,–ասաց նա։

Հարցին, թե թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի խաղը ինչպե՞ս է գնահատում, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ նա նույնպես շատ լավ էր դրսևորում իրեն։ Գյուլբուդաղյանցի խոսքով` բոլորն էլ տեսան` քանի անգամ Հայրապետյանը փրկեց խաղը։ «Ես նրան հավատում եմ, ապրի Արամը։ Եթե ինքը չլիներ, մեզ համար շատ դժվար կլիներ այսօր հաղթելը»,–ասաց նա։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ վերջին երեք խաղը հավաքականը նույն մարտավարությամբ է խաղում, և պիտի փորձեն ավելի լավացնել այդ մարտավարությունը։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին էլ իր հերթին շնորհավորեց Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ իրենց հավաքականը նույնպես հաղթելու շանսեր ուներ, որը, սակայն, չօգտագործեցին։

«Մենք պատրաստվել էինք այսպիսի ճնշմանը, քանի որ նայել էինք Հայաստանի խաղը, բայց... Պետք է առաջ նայենք և պատրաստվենք հաջորդ խաղերին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նախորդ` Հայաստան–Իտալիա խաղի ժամանակ Գյուլբուդաղյանցը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ։

Ի դեպ, այսօր Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ` երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Մրցակիցը մեկ ինքնագոլ արեց, իսկ 4–րդ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանը դարձավ։

596
թեգերը:
մարզիչ, Արմեն Գյուլբուդաղյանց, Բոսնիա և Հերցեգովինա, Հայաստան, Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց. մեր հավաքականը պայքարեց, բայց պարտվեց
Էմոցիոնալ լուսանկարներ. ինչպես էին աղոթում և պայքարում Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ
Բոսնիայի հավաքականի մարզիչը զգուշացնում է` Հայաստանի թիմին թերագնահատել չի կարելի
Գո՜լ. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման 3–րդ րոպեին Մխիթարյանը գրավեց հյուրերի դարպասը
«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

66
(Թարմացված է 23:05 09.08.2020)
Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկությամբ պաշտոնապես ավարտվեց 2019/20 թվականների մրցաշրջանը, և մեկնարկեց 2020/21 մրցաշրջանը: Ինչպես միշտ պատվավոր ավարի համար պայքարի մեջ մտան Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը:

ԵՐԵՎԱն, 9 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Ավանի ակադեմիայի մարզադաշտում գործող չեմպիոն՝ «Արարատ-Արմենիան» մրցեց գավաթակիր «Նոայի» հետ: Մաիլսոն Լիմայի դիպուկ հարվածին «Նոան» պատասխանեց Դմիտրի Լավրիշչևի ու Դենիս Դեդեչկոյի գոլերով, և հաղթանակի հասավ 2:1 հաշվով:

Խաղի առաջին կեսում մրցող կողմերը  չէին շտապում  կտրուկ գործողությունների դիմել: Հիմնականում տակտիկական պայքար էր ընթանում, ու գոլերով թիմերը մինչև ընդմիջում չուրախացրին: Նման իրավիճակում իրոք դեպքերի զարգացմանը պետք էր սպասել երկրորդ խաղակեսում: Եվ ընդմիջումից 15 րոպե հետո «Արարատ-Արմենիային» հաջողվեց հաշիվը բացել: «Նոայի» դարպասապահն ու պաշտպանը շատ անհաջող խաղարկեցին գնդակը պաշտպանությունից դուրս գալիս, և Յուսուֆ Օտուբանջոն՝ տիրելով գնդակին, այն անմիջապես ուղարկեց Մաիլսոն Լիմային, որն էլ մոտ տարածությունից դիպուկ հարվածով առաջ մղեց գործող չեմպիոնին:

Բաց թողած գոլից հետո «Նոան» առնվազն երկու հնարավորություն ուներ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար: Բայց խաղի հիմնական ժամանակը աստիճանաբար սպառվում էր, ու լուսատախտակն արտահայտում էր միայն «Արարատ-Արմենիայի» նվազագույն առավելությունը: Բայց հիմնական ժամանակի վերջին րոպեին Դմիտրի Լավրիշչևին այնուամենայնիվ հաջողվեց խփել պատասխան գնդակը: Այս երկու թիմերի գավաթային հանդիպումներում ինտրիգն անպակաս է: Ինչպես և գավաթի խաղարկությունում, սուպերգավաթի խաղում էլ նշանակվեց լրացուցիչ ժամանակ:

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում հանդիպման մրցավարը շատ վիճելի 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին: «Նոա» ֆուտբոլային ակումբի նորեկ Դենիս Դեդեչկոն հստակ իրացնելով տուգանայինն արդեն առաջ մղեց «Նոային»՝ 2:1:Մնացած խաղաժամանակում «Արարատ-Արմենիան» մոտ էր պատասխան գնդակն իրացնելուն, բայց «Նոա» ակումբի դարպասապահ Վալերիո Վիմերկատին փրկեց իր թիմին: Այսպիսով՝ «Նոան» հաղթեց 2:1 հաշվով և դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր:

«Նոան» առաջին փորձից ինչպես և գավաթի խաղարկությունում հասավ հաղթանակի՝ մեկ տարում նվաճելով երկու տիտղոս (Հայաստանի գավաթն ու սուպերգավաթը), իսկ ահա Իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանիայի նորամուտը «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում չստացվեց: «Արարատ-Արմենիան» հաղթելով հիմնական ժամանակի մինչև 89-րդ րոպեն, ստիպված էր խաղադաշտը թողնել պարտվածի կարգավիճակում:

Սուպերգավաթի խաղը, որը անցկացվեց առաջնության մեկնարկից անմիջապես առաջ իրականում մարզիչների համար շատ կարևոր էր: Պաշտոնական մրցավեճում երկու կողմերի մարզիչներն էլ կարողացան ստուգել իրենց թիմերի նորեկներին: Ընդ որում՝ երկու թիմերի կազմերում էլ արդեն կան բավականին շատ տրանսֆերներ:

66
թեգերը:
մրցաշրջան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի
«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն․ թիմը պաշտպանեց իր տիտղոսը
«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին պաշտոնապես դարձավ «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստ
Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» թիմը

Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում. ո՞ւմ հետ է մրցելու «Արարատ-Արմենիան»

60
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. մրցաշրջանը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն հայտնի են հաջորդ՝ 2020/21թթ. առաջին որակավորման փուլի մրցակիցները: Վիճակահանությամբ որոշվել է, թե ում հետ դիմակայությամբ կսկսի Եվրոպական նոր մրցաշրջանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:

ԵՐԵՎԱն, 9 օգոստոսի - Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ կայարանում կայացել է Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 18-ին կամ 19-ին սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դժվար էր սպասել հեշտ մրցակցի: Վիճակահանությանը մասնակցած թիմերից պարզ էր, որ Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Չմոռանաք, որ վիճակահանությունը մեր թիմի համար բարեհաճ գտնվեց, քանի որ առաջին որակավորման հաջորդ փուլում թիմերը ոչ թե երկու, այլ մեկ հանդիպում են անցկացնում: Խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի գրանցելու դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այդ դեպքում էլ գրանցվի ոչ-ոքի, հաղթողը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարով:

Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» իր միակ հանդիպումը առաջին որակավորման փուլում կանցկացնի Երևանում: Պարտվելու դեպքում Չեմպիոնների լիգայի մասնակից թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

Վաղը՝ օգոստոսի 10-ին, Նյոնում կկայանա Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանը այս մրցաշարում կներկայացնեն երեք թիմեր՝ «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»:

Եվրոպայի լիգայում նույնպես հաղթողը դիմակայությունում կորոշվի մեկ խաղով:

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

60
թեգերը:
մրցաշրջան, չեմպիոն, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆուտբոլը որպես բիզնես. որքան է վաստակել «Արարատ–Արմենիան» և դեռ որքան կարող է վաստակել
Նյարդային, լարված, ծանր խաղ ու դառը պարտություն Լյուքսեմբուրգում. «Արարատ–Արմենիան» դուրս մնաց ԵԼ–ից
Գո՜լ. «Արարատ–Արմենիան» բացում է խաղի հաշիվը
Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից»
Сирун Минас

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

0
Լուսանկարում երևում է, որ Սիրունը ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Նորաթուխ մայրիկ, պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում որդու ծնվելուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

Լուսանկարում երևում է, որ Սիրունն ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։ Հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Սիրուն ջան, շնորհավորում եմ, առողջ և հաջողակ բալիկ մեծանա»,« Աստված օրհնի ու պահպանի ձեր ընտանիքը»,« Սիրունի սիրուն ընտանիքը»,«հրաշք զույգ եք»,–գրել են նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք, Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Որդու անունը Սիրունը դեռ չի հայտնել։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

0
թեգերը:
դերասանուհի, ամուսին, երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուն Մինասը գիտի` ինչու է Երևանում խինկալին ավելի համեղ, քան Թբիլիսիում. լուսանկար
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». հղի Սիրուն Մինասը մոր հետ լուսանկար է հրապարակել
Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է