Հենրիխ Մխիթարյան

Գո՜լ. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման 3–րդ րոպեին Մխիթարյանը գրավեց հյուրերի դարպասը

432
(Թարմացված է 17:31 08.09.2019)
Ընտրական խմբում բոսնիացիիներն ունեն յոթ միավոր, իսկ մեր ընտրանին վաստակել է վեց միավոր:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան– Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումը շատ լավ սկսվեց հայ երկրպագուների համար։ Խաղի երրորդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց Հայաստանի հավաքականին:

Բայց մեր թիմի ուրախությունը երկար չտրեց: Հյուրերի առաջատար ու ավագ Էդին Ջեկոն խաղի 11-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Նշենք, որ Եվրո-2020-ին ընտրական J խմբի հերթական խաղում  Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ ընտրական խմբում բոսնիացիիները ունեն յոթ միավոր, իսկ մեր ընտրանին վաստակել է վեց միավոր: Այսինքն` հաղթանակի դեպքում մեր ընտրանին կշրջանցի բոսնիացիներին աղյուսակում ու կշարունակի պայքարը երկրորդ ուղեգրի համար:

432
թեգերը:
Բոսնիա և Հերցեգովինա, գոլ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Ֆուտբոլի շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն. Իտալիայի դեսպան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել