Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյանն իր «համեստ» հաղթանակը նվիրել է մահացած ընկերոջը. տեսանյութ

856
(Թարմացված է 20:26 07.09.2019)
Հայտնի ըմբիշը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում իր ակտիվ մարզումներից:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ի մրցաշարի  իր երրորդ մենամարտում  3-0 հաշվով հաղթել է Մուրատխան Սայիտխանովին։ Այս մասին մարզիկը հայտնել է Instagram–ի իր էջում:

Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ

«Մյուս մենամարտը կլինի հոկտեմբերին: Շնորհակալ եմ բոլորին, շարժվում ենք առաջ: Հ.Գ. Իմ համեստ հաղթանակը նվիրում եմ եղբորս՝ Արմանին, որը վերջերս մահացավ: Այսօր նաև իմ լավ ընկերոջ rulles_k_g_v  ծննդյան օրն է»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Հարությունյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran)

 

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Հետո ավելին է լինելու. Միհրան Հարությունյանը ջախջախեց բելառուսին. տեսանյութ

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։

Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես էր գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և մինչ այս անցկացրել էր 2 հաղթական մենամարտ:

Ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն`ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին:

 

856
թեգերը:
հաղթանակ, մենամարտ, ըմբշամարտիկ, Միհրան Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտի օրը
Մարզիկ Էդուարդ Վարդանյանը մրցանակից հրաժարվել է մրցակցի վնասվածքի պատճառով. տեսանյութ
«Փոքրիկիս հետ». Միհրան Հարությունյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել
«Շնորհավոր, իմ սեր»․ Միհրան Հարությունյանն արխիվային տեսանյութ է հրապարակել