Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

Այսպիսի տիֆոզիների չէին սպասում. ինչպես Իտալիայի հավաքականին դիմավորեցին օդանավակայանում

142
(Թարմացված է 10:33 05.09.2019)
«Սկուադրա Աձուրային» դիմավորելու էին եկել ոչ միայն հայ, այլև իրանցի երկրպագուները։ Նրանք հատուկ խաղի համար են Հայաստան ժամանել, իսկ ոմանք եկել են Մխիթարյանին տեսնելու։

ԵՐԵՎԱՆ, 4 Սեպտեմբեր — Sputnik. Իտալիայի հավաքականի ինքնաթիռը ժամանեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։  Մարդկանց հաջողվեց միայն հեռվից տեսնել իտալացի  աստղերին, քանի որ նրանք թիկնապահների ուղեկցությամբ միանգամից ավտոբուս նստեցին։

«Մենք կապ չունենք։ Դա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պայմանն է», – ասացին ոստիկանները։

Բացառություն չարեցին ոչ ոքի, նույնիսկ ամենավառ երկրպագուներին։ Իտալացի երկրպագունե՞ր։ Ոչ, չկային։ Հայե՞ր։ Հետաքրքրասեր էին, բայց իրենց հանգիստ էին պահում։ Իսկ ահա Իրանից ժամանած երկրպագուներին ոչ մի կերպ չէին կարողանում հանգստացնել։

Болельщики встречают сборную Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

Ահա նրանցից մեկը` Իտալիայի համազգեստով փորձում է անցնել խաղացողների մոտ։ Նրա համար խաղացողներն իսկապես «նրանն» են, նույնիսկ երիտասարդի սանրվածքն է երիտասարդ Ռոբերտո Բաջոյի ոճով։ Նրա ձեռքում ֆուտբոլիստների լուսանկարներով ալբոմ է։ Նրանք խնդրում են հեռանալ, բայց երկրպագուն ինքնամոռաց նայում է ավտոբուսին։

Иранский болельщик сборной Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Իտալիայի հավաքականի իրանցի երկրպագուն` «Զվարթնոց օդանավակայանում»

15–20 րոպեից սովորական տերմինալից սկսում են իջնել Իտալիայի ֆեդերացիայի անդամներն ու մեր գործընկերները` իտալացի լրագրողները։ Նրանք հարցերի չեն պատասխանում. կարգն է այդպես։ Բայց լրագրողները, ինչպես և պետք է, համառում են։

«Ինչպե՞ս են ձերոնք, վստա՞հ են պաշտպանության գոտում։ Կիելլինին վերջը չեկավ», – ասում ենք մենք։

«Իհարկե, նրա հետ և առանց նրա նույնը չէ։ Բայց միևնույնն է, մեր պաշտպանությունը բավականին ուժեղ է։ Այնպես որ, առանձնապես չեն անհանգստանում», – պատասխանում է  լրագրողներից մեկը։

«Իսկ «Ռոմայի» խաղացողներն արդեն հասցրել են ծանոթանալ Մխիթարյանի հետ. Ֆլորենցին, Մանչինին, Պելեգրինին...»

«Նրանք Մխիթարյանին հեռակա ճանաչում են։ Հնարավոր է , արդեն տեսել են միմյանց ակումբում։ Բայց միասին չեն մարզվել, դեռ չեն հասցրել», – պատասխանում է նա։

Болельщики встречают сборную Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

Օդանավակայանից դուրս գալիս երկու երիտասարդների ենք տեսնում` «Ռոմայի» դեղին–կարմիր շապիկներով ու շարֆերով։

«Վերջապես, Իտալիայից գոնե մի երկու երկրպագու է եկել», – մտածում ենք մենք։

Ոչ մի նման բան, նրանք էլ են Իրանից, ու նույնպես ֆուտբոլիստների ավտոբուսն են փնտրում։ Ինչպե՞ս, արդեն մեկնե՞լ են։ Ոչինչ, նրանք պատրաստ են հյուրանոց գնալ ու դռների մոտ սպասել։ Մարդ ես, մեկ էլ տեսար...

Иранские болельщики сборной Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Իրանցի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

«Միայն թե ասեք` որ հյուրանոց են գնացել», – հարցնում են նրան ու մենք «դավաճանների» պես ասում ենք հյուրանոցի անունը։

«Մազանդարան գավառից ենք», – ասում են տղաները` Խաֆեզն ու Ամիրը,  – «Այնտեղ «Ռոմայի» ֆան–ակումբ ունեն։ Ահա և լուսանկարը` Թեհրանից։ Մենք այնտեղ մինի–ֆուտբոլի թիմ ունենք։ Հենց այդպես էլ կոչվում է` AS Roma, – ասում է նա անգլերեն։ Եվ, ահա, նրանցից մեկն անցնում է իտալերենի։

«Ես իտալերեն եմ սովորել,  քանի որ Տոտտին ու Դե Ռոսսին իտալերեն են խոսում։ Ահա նրանց  դաջվածքները ձեռքերիս», – ասում է  նա։

Татуировка Даниэле де Росси у иранского болельщика сборной Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Դանիել Դերոսիի դիմանկարը` իտալացի ֆուտբոլիստի թևին

«Ի դեպ, հիմա «Ռոմայի» կազմում խաղալու է...»,  – սկսում ենք մենք։

«Գիտեքն, գիտենք։ Հենրիխ Մի–խի–թարյանը։ Հիանալի խաղացող է»,– պատասխանում են նրանք։

«Կտեսնվենք խաղին», – ասում է  Խաֆեզնը  Ֆաբիո Կապելոյի լեզվով ու ձեռքով անում մեզ։

Болельщики встречают сборную Италии по футболу в аэропорту Звартноц (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

Օդանավակայանում էլ երկրպագուներ չկան։ Մարզադաշտում  անկասկած կհայտնվեն, գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված են։ Այստեղ կհավաքվեն հազարավոր տիֆոզիներ, ընդ որում` ոչ միայն Հայաստանից։ Այժմ գիտեք` էլ որտեղից։

  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին Еревaн
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 7
© Sputnik / Andranik Ghazaryan
Երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Իտալիայի հավաքականին

Հիշեցնենք` Հայաստանի ու Իտալիայի հավաքականները կհանդիպեն վաղը` սեպտեմբերի 5–ին,  Եվրո–2020 որակավորման փուլի շրջանակում։

142
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, «Զվարթնոց» օդանավակայան, ֆուտբոլ, Իտալիա, Հայաստան
թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
Ըստ թեմայի
Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին
Հայաստանի հավաքականի իրական դեմքը վերջին հանդիպումներն են. Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ
«Ռոման» կարող է դառնել Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը. վաղ է խոսել մայրամուտի մասին
Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու
Էդգար Մանուչարյան

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

274
(Թարմացված է 08:56 07.08.2020)
18 տարեկանում Էդգար Մանուչարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որն իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում: Հոլանդական «Այաքսի» կազմում 2005 թվականին նա խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» դեմ խաղում: Իսկ 15 տարի անց՝ 2020 թվականին, հայտարարեց կարիերայի ավարտի մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Էդգար Մանուչարյանը 33 տարեկան հասակում հայտարարեց իր մարզական կարիերայի ավարտի և մարզչական աշխատանքի անցնելու մասին:

Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 53 անգամ, դարձել 9 գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև եվրոպական տարբեր երկրների թիմերում։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Էդգար Մանուչարյանը խոսել է իր կարիերայի հաջողությունների ու անհաջողությունների մասին:

Կարիերայի խոստումնալից սկիզբը

Էդգարն ընդամենը 15 տարեկան էր, երբ «Փյունիկի» կազմում անցկացրեց իր աառաջին խաղը Հայաստանի բարձրագույն խմբում: Այն ժամանակ արդեն բոլոր խոսում էին Մանուչարյանի տաղանդի ու նրան սպասող փայլուն ապագայի մասին: 17 տարեկան հասակում նա արդեն խաղում էր մինչև 17, մինչև 19, մինչև 21տարեկանների և ազգային հավաքականներում: Սա ֆենոմենալ արդյունք էր ֆուտբոլիստի համար և աննախադեպ` հայկական ֆուտբոլում։

«Նման ծանրաբեռնվածությանը ես դիմանում էի: Դե, քանի որ խաղում էի, ուրեմն մարզիչները վստահում էին: Բայց հետո ստացա այդ տարիների ծանրաբեռնվածության պատասխանը հաճախակի վնասվածքների տեսքով: Եվրոպայում 15-16 տարեկան ֆուտբոլիստներին երբեք չես տեսնի, որ ամեն շաբաթ 90 րոպե մասնակցեն խաղին: Նրանց աստիճանաբար պատրաստում են մեծ ծանրաբեռնվածություններին»-պատմեց Էդգարը:

Անմոռանալի պահեր՝ ուրախություն և հիասթափություն

Էդգար Մանուչարյանի հետ մեծ հույսեր էին կապում: Բայց Մանուչարյանը Հայաստանի ազգային  հավաքականի կազմում անցկացրեց 53 հանդիպում, չնայած կարող էր ավելին, եթե…

«Իմ ամենամեծ հիասթափությունը կապված է մեր հավաքականի հետ: Իրոք, հավաքական գալով` ես հաճախակի վնասվածք եմ ունեցել, բայց մարդիկ ինձ չէին հավատում: Ասում էին, որ ես դիտմամբ եմ դա անում: Նման անվստահությունն ամենատխուր պահն է եղել կարիերայիս ընթացքում: Ես չեմ պատկերացնում  մի ֆուտբոլիստի, որն իր հավաքական գա ու չուզենա օգնել թիմին: Ես հաստատ կարող էի ավելի օգտակար լինել մեր ընտրանուն, բայց վնասվածքները դա անելու հնարավորություն չտվեցին: Երկուսից երեք տարի ես հավաքականում լիարժեք չեմ խաղացել վնասվածքների պատճառով»- հիշեց Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյան. «Եթե ուզում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ փուլ, պետք է հաղթենք»

Նա նշեց, որ ամենամեծ ուրախությունն ապրել է, երբ 2005 թվականին մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում հաղթահարել են որակավորման փուլերն ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ցավոտ հիասթափություն

Կարիերայի ավարտի մասին որոշում ընդունելը բոլոր մարզիկներից էլ կամային բարձր որակներ է պահանջում: 18 տարի լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում, հայկական ֆուտբոլի «ոսկե տղան» (այդպես էին անվանում Մանուչարյանին կարիերայի սկզբում) որոշեց հեռանալ։

«Ինձ համար հեշտ չէր նման որոշումը կայացնելը, բայց անկեղծ ասած` ես ավելի շուտ էի որոշել թողնել ակտիվ ֆուտբոլիստի կարգավիճակը: Հիասթափվեցի հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից: Մեր մոտ միայն լեգիոնականներին են սիրում: Չկա սկզբունքային դիմակայություն: Հայ ֆուտբոլիստներին տարբերակում են արտասահմանցիներից, ընդ որում` ոչ լավ առումով: Ես հասկացա, որ ինձ հնարավորություն չի տրվելու մրցակցել արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Կարճ ասած` հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստները Հայաստանում ոչ հավասար պայմաններում են գտնվում: Չուզեցա մեկ կամ երկու տարի հենց այնպես ներկա գտնվել մարզումներին։ Որոշել եմ հեռանալ պարզ ճակատով»- ասաց Մանուչարյանը:

Մարզչական նպատակը

Անկասկած, ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ ֆուտբոլիստը խաղում է մինչև 36-37 տարեկան: Բայց Էդգարը գտել է շուտ հեռանալու լավ կողմը։

«Ես իհարկե կարող էի խաղալ, բայց գոհ եմ, որ շուտ հեռացա, որովհետև շուտ կսկսեմ մտածել մարզչական աշխատանքի մասին: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի առաջնային տեղ տրվի հայ ֆուտբոլիստներին, քանի որ այս պահի դրությամբ ես համոզված եմ, որ պատանի հայ ֆուտբոլիստներին հոգեբանորեն կոտրում են` չվստահելով: Մեկ կամ երկու տարի հետո ովքե՞ր են խաղալու մեր հավաքականներում, եթե մենք մեր առաջնություններում տեղ չենք տալիս հայ ֆուտբոլիստներին»,–նշեց Մանուչարյանը:

Նա վստահ է, որ կադրերի ռեզերվ ունենալու համար պետք է խաղադաշտ դուրս գալու հնարավորություն տալ հայ ֆուտբոլիստներին: Ասում է` որպես մարզիչ կուզենար, որ խաղային հենց հայ ֆուտբոլիստներ։ Թող որ մի քանի խաղ պարտվեին, բայց փոխարենը հետագայում կհավակնեն հավաքական թիմերում խաղալու:

Ճակատագրական որոշումը

Մանուչարյանին 2003 թվականին արդեն հետևում էին եվրոպական մի շարք գրանդ ակումբներ՝ «Չելսին», «Բորդոն» (որի կազմում Էդգարը մասնակցեց մրցաշարի ու դարձավ լավագույն ռմբարկու), Մարսելի «Օլիմպիկը»: Բայց ի վերջո` 2005 թվականին, հայ ֆուտբոլիստը հայտնվեց «Այաքսում»։

«Ես պատանի էի, շատ բաներ չէի հասկանում: Ինձ համար «Այաքսը» սովորական ակումբ էր, բայց պետք էր ավելի լուրջ մոտենալ բոլոր հարցերին: Խորապես չէի գիտակցում թե որտեղ եմ հայտնվել: Եթե ես ներկայիս մտածելակերպն ունենայի, «Այաքսից» հետո ավելի գրանդ ակումբում կհայտնվեի, որովհետև «Այաքսը» ֆուտբոլային դարբնոց է: Նույնիսկ այդ պայմաններում ես կարող էի խաղալ Հոլանդիայում: Թեկուզ այլ ակումբում, քանի որ բազմաթիվ առաջարկներ ունեի: Բայց 2010 թվականին որոշեցի վերադառնալ Հայաստան, ու դա եղավ իմ ճակատագրական սխալ որոշումը: Ճիշտ է, հետո խաղացի «Ուրալի» կազմում ու ունեցա հաջողություններ, բայց եթե ես մնայի Հոլանդիայում, կարիերաս լրիվ այլ ընթացք կունենար»- հիշեց Մանուչարյանը:

Նշենք, որ ֆուտբոլային կարիերայի ֆանտաստիկ մեկնարկից հետո տաղանդավոր հայ ֆուտբոլիստին ուղեկցող վնասվածքները թույլ չտվեցին լիովին դրսևորել իր ունակությունները ֆուտբոլային խաղադաշտում:  Նրանք, ովքեր տեսել են Մանուչարյանի խաղը 2003-2006 թվականներին, հետո չէին հասկանում, թե ինչու «ոսկե տղան» չկարողացավ հասնել մեծ բարձունքների:

Չորս ֆուտբոլիստ չեն մասնակցի խաղին. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը

Մանուչարյանը համարում է, որ ֆուտբոլիստի իր հնարավորությունների 30 տոկոսը միայն կարողացավ իրացնել: Միգուցե իր ֆուտբոլային տաղանդն Էդգարը կարողանա իրացնել մարզչական աշխատանքում: Համենայն դեպս, հիմա նա շատ լուրջ է տրամադրված ու ինչպես ինքն է ասում` քայլ առ քայլ աշխատելու  է լավ մասնագետ լինելու ու ազգային հավաքականի մարզիչը դառնալու համար:

274
թեգերը:
մարզիչ, Հայաստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Էդգար Մանուչարյան
Ըստ թեմայի
«Ալաշկերտ» տեղափոխվեց Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Մեկնարկում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. ի՞նչ ակնկալել Հայաստանի հավաքականից
«Փյունիկ»–«Շկուպի» «դրաման» Գյումրիում ավարտվեց խաղաղ արդյունքով
Արխիվային լուսանկար

«Ինձ փորձություն է սպասում». Մխիթարյանը խոսել է «Սևիլիայի» հետ խաղի մասին

85
(Թարմացված է 14:06 06.08.2020)
Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ Եվրոպայի լիգայում թիմի հաղթանակն իր համար ավելի կարևոր է, քան անձնական հաջողությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 1/8 եզրափակիչի խաղում մտադիր է գոլ խփել իսպանական «Սևիլիայի» դարպասին: Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

«Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, սակայն ինձ բոլորովին այլ փորձություն է սպասում։ Ես դեռ գոլ չեմ խփել Եվրոպայի լիգայում, և դա անելու համար միայն 90 րոպե կունենամ», - ասել է Մխիթարյանը։

31-ամյա հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ թիմի հաղթանակն իր համար ավելի կարևոր է, քան անձնական հաջողությունը:

Իտալական «Ռոմայի» և իսպանական «Սևիլիայի» միջև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղը կկայանա օգոստոսի 6-ին:

Իտալիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, Իսկ Եվրոպայի լիգայում` մեկ փոխանցման հեղինակ:

«Ռոման» հաղթել է վճռորոշ խաղում․ Մխիթարյանն օգնել է Ջեկոյին գոլ խփել․ տեսանյութ

85
թեգերը:
Եվրոպա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Սպասում ենք Մխիթարյանի 10-րդ գոլին․ «Ռոման» մոտենում է «ֆինիշին»
Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել
Air India–ի ինքնաթիռ

«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ

0
(Թարմացված է 19:54 07.08.2020)
Ինքնաթիռում եղել է ավելի քան 100 ուղեւոր։ Վնասվել է օդաչուների խցիկը։ Համացանցում արդեն կադրեր են հայտնվել դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Կերալա նահանգում «Air India»–ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Օդաչուների խցիկն ու ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ վնասվել են։ Օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղում։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը Կերալա է հասել Դուբայից։ Օդանավում եղել է 170-ից մինչև 194 մարդ։ Տվյալները ճշտվում են։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների բրիգադները։

Փրկարարական գործողություն է իրականացվում:

0
թեգերը:
տեսանյութ, Հնդկաստան, ինքնաթիռ