Հայաստանի ազգային հավաքականի մարզումներ

Հայաստանի հավաքականի իրական դեմքը վերջին հանդիպումներն են. Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

36
(Թարմացված է 20:49 04.09.2019)
Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակման գիծը շատ ուժեղ է, այդ խաղացողներին «վնասազերծելու» համար Իտալիայի հավաքականը պետք է բավականին լուրջ աշխատանք կատարի պաշտպանությունում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի իրական դեմքը վերջին հանդիպումներն են, որոնցում հաղթեց Լիխտենշտեյնի ու Հունաստանի հավաքականներին։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին` անդրադառնալով սեպտեմբերին 5–ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020թ.–ի որակավորման փուլի Հայաստան–Իտալիա հանդիպմանը։

«Հայաստանի հավաքական մարզիչը դեռևս նոր է, և բնականաբար թիմի խաղային որակները փոխելու համար ժամանակ է պահանջվում, և նա այդ ժամանակը բավական լավ է օգտագործել է»,– ասաց նա։

Ճիշտ է` Իտալիայի հավաքականը չորս անընդմեջ հաղթանակ է տոնել ընտրական փուլում և պետք է փորձի հնարավորին չափ արագ հասնել արդյունքի, բայց, ըստ մարզչի, այս պահի դրությամբ հավաքականն այնքան էլ լավ ֆիզիկական վիճակում չէ։

Центральный защитник сборной Италии Леонардо Бонуччи и главный тренер Роберто Манчини на пресс-конференции (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Բոնուչին ու Մանչինին

«Թիմն ունի կորուստներ առանցքային խաղացողների վնասվածքների պատճառով, սակայն անկախ ամեն ինչից, Իտալիայի հավաքականը վաղը Հայաստանի հետ և սեպտեմբերի 8-ին Ֆինլանդիայի հետ խաղերում փորձելու է հասնել միայն հաղթանակի»,– ասաց մարզիչը։

Մանչինին նշեց նաև, որ Հայաստանի հավաքականի հարձակման գիծը շատ ուժեղ է. 4 խաղացող կա, 4-ն էլ տարբեր որակներ ունեն, և այդ խաղացողներին «վնասազերծելու» համար Իտալիայի հավաքականը պետք է բավականին լուրջ աշխատանք կատարի պաշտպանությունում։

Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին էլ հիշեց, թե ինչպիսի լարվածությամբ է ընթացել Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը 2012 թվականին։ Նրա խոսքով` թեև իրենք հաղթեցին Հայաստանին, բայց հիմնականում հավասար պայքար էր ընթանում, և Իտալիայի հավաքականը վերջին 10 րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել ` գոլ խփելով 11 մետրանոցից։

Բոնուչին անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմա» ակումբ տեղափոխվելուն` նշելով, որ իտալական A սերիայում հարմարվելը մի փոքր դժվար է, բայց հայ ֆուտբոլիստի համար դժվար թե խնդիր լինի։

«Ես հավատում եմ, որ նա կդառնա «Ռոմայի» առաջատարներից մեկը»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի վերջ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» քաղաքում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարով։

Անիսետ Ուռա. ինչու է երիտասարդ ֆուտբոլիստը ժամանել Հայաստան

36
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
Ըստ թեմայի
Երևան կժամանի ՈւԵՖԱ-ի նախագահը
Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում
Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին