Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում

251
(Թարմացված է 16:43 02.09.2019)
«Ռոմայի» պաշտոնական էջում «հայտնված» Հենրիխն արդեն բարձրացրել է բութ մատն ու ժպտում է։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամվա ընթացքում ավելի քան 21 հազար «լայքի» է արժանացել «Ռոմայի» Facebook–յան էջում։ Ակումբի ակտիվիստները հրապարակել են Հռոմի «Ֆիումիչինո» օդանավակայանում արված նրա լուսանկարը։

Հենրիխի պարանոցին «Ռոմայի» դեղնակարմիր շարֆն է` Voglio solo star con te («Միայն ուզում եմ լինել քեզ հետ») գրառմամբ, որն ակումբի մասին երգի տողերից է։ Լուսանկարներից մեկում Հենրիխը քայլում է օդանավակայանի միջանցքում, մյուսում` նստում ավտոմեքենան։ Մեկ ժամվա ընթացքում լուսանկարներն ավելի քան 21 հազար «լայքի» են արժանացել և տարածվել ավելի քան 850 անգամ։

«Ռոմայի» թվիթերյան պաշտոնական էջում Հենրիխի լուսանկարն արդեն 9.6 հազար «լայք» է ստացել, այն տարածել են 2.5 հազար մարդ։

​Ակումբի պաշտոնական էջում հրապարկված լուսանկարներում երևում է նաև, որ Մխիթարյանն արդեն նաև բուժզննում է անցել։ Բժիշկը զննում է նրան, իսկ Մխիթարյանը ժպտում ու բութ մատն է ցույց տալիս։

​Հիշեցնենք, որ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ակումբ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»։ Այս խաղաշրջանում թիմը լքել են Պետր Չեխը (ավարտել է կարիերան), Ալեքս Իվոբին, Լորան Կոսելնին, Նաչո Մոնրեալն ու Ահարոն Ռամզին։

Մխիթարյանն «Արսենալում» հանդես էր գալիս 2018թ. հունվարից:

Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ

251
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Իտալիա, Լուսանկար, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Զինագործները» փոխել են գույնը. Հենրիխ Մխիթարյանը ցուցադրել է «Արսենալի» նոր համազգեստը
Հենրիխ Մխիթարյանը քիչ էր մնում` տեղափոխվեր «Լիվերպուլ». Առուստամյանը բացել է փակագծերը
«Ռոման» ուզում է հրավիրել Հենրիխ Մխիթարյանին. ինչն է կաշկանդում ակումբին