Պողոս Գալստյան

«Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք». «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն

225
(Թարմացված է 11:14 30.08.2019)
Ակումբի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե, «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Facebook-ի իր էջում ամփոփել է «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից ստացած տպավորությունները: Նա ցավով նշել է, որ այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, աշխատակիցներին և իհարկե, «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար»,- գրել է նա:

Ակումբի գլխավոր տնօրենը առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:

«Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»,- նշել է նա:

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի խաղարկության «փլեյ օֆ»-ի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պարտվեց «Դյուդելանժին» խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում ՝ 1:2 հաշվով: Դիմակայությունում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ էր մրցակիցը:

Գո՜լ. «Արարատ–Արմենիան» բացում է խաղի հաշիվը

Նշենք, որ  «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

225
թեգերը:
Պարտություն, հաղթանակ, գոլ, Լյուքսեմբուրգ, ֆուտբոլ, Արարատ–Արմենիա, Հայաստան
Ըստ թեմայի
«Քաղաքը» դրսում է. ֆուտբոլասերները միասին երկրպագում են «Արարատ–Արմենիային». տեսանյութ
Ինչպես են հայ երկրպագուները տոնում «Արարատ–Արմենիայի» գոլը. տեսանյութ
Գո՜լ. «Արարատ–Արմենիան» բացում է խաղի հաշիվը