Մայա Ցոլակյան, Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահ ու թիմի ավագ

Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները

411
(Թարմացված է 09:22 25.08.2019)
Թեև տակտիկական հնարքներով ֆուտբոլային պարապմունքներն աղջկա համար ավելի նախընտրելի են, բայց դա չի նշանակում, որ Մայային  միայն մարզահագուստով կարող ենք  տեսնել. Գուցե զարմանաք,  բայց նա, ինչպես բոլոր երիտասարդ աղջիկները, հաճախ նաև բարձրակրունկներ ու երեկոյան զգեստ է կրում,  շպարվում:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Նպատակասլացություն, ինքնավստահություն, զգոնություն ու մինչև վերջ գնալու կարողություն՝  սա  այն ամենն է, ինչն օգնում է 20-ամյա Մայային «անառիկ» պահել սեփական թիմի դարպասները: Արդեն 4 տարի է, ինչպես ինքն է ասում, իր՝ անհաս  թվացող երազանքն հասանելի է: Մայա  Ցոլակյանը  ֆուտբոլի Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահն ու թիմի ավագն է: Թիմը հանրապետությունում լավագույններից է:

Майя Цолакян капитан и вратарь женской футбольной команды «Трибуна» клуба «Гюмри»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մայա Ցոլակյան, Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահ ու թիմի ավագ

Մայան հասցրել է բազում հաղթանակներ  ունենալ. 2016թ-ին ճանաչվել է «Տրիբունա» ակումբի  «Ոսկե գնդակի» դափնեկիր, իսկ 2019-2020թթ. խաղաշրջանի  Հայաստանի կանանց գավաթի խաղարկության մրցաշարում`դարձել գավաթակիր:

Սպորտի հանդեպ սերն  ու հետաքրքրությունը ծնվեց, երբ 15 տարեկան էր: Ֆուտբոլի հանդեպ սերն ու նվիրումը, բակային խաղերի արդյունքում ձեռք բերած հմտությունները զուր չանցան։

«Բակի տղաների հետ ֆուտբոլ շատ եմ խաղացել: Բարեբախտաբար, իմ ճանապարհին հայտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր  օգնեցին երազանքս իրականություն դարձնել: 15 տարեկանում հաճախում էի «Փոքրիկ իշխան» ցերեկային կենտրոն, որտեղ մարզիչը, նկատելով  իմ ֆուտբոլային հմտությունները, դիմեց ֆուտբոլի աղջիկների թիմի մազիչ Սենիկ Առաքելյանին, ով էլ տեսնելով իմ պոտենցյալը, ինձ ընդգրկեց թիմի կազմում»,-պատմում է Մայան։

Майя Цолакян капитан и вратарь женской футбольной команды «Трибуна» клуба «Гюмри»
© Photo : by coach Senik Arakelyan
Մայա Ցոլակյան, Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահ ու թիմի ավագ

Թվում էր`դեպի երազանք տանող գլխավոր պատնեշն հաղթահարված էր, մինչդեռ   ավանդապաշտ ծնողներին ու շրջապատին համոզել էր պետք։

«Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ծնողներիս համոզեմ, որ ֆուտբոլը միայն տղաների համար չէ:  Հետագայում, ծնողներս երբ տեսան, ձեռքբերումներս, իրենք  էլ համակերպվեցին: Հիմա արդեն երկրպագում են ու ուրախանում իմ հաջողություններով»,-նշում է նա:

Մայան միաժամանակ  «Շիրակի» պետական համալասանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի հեռակա ուսուցման 3-րդ  կուրսի ուսանող է:

Ֆուտբոլասեր մարզիկը հասցնում է նաև ընթերցանության համար ժամանակ գտնել. Գրքերը հիմնականում մարզչի՝  Սենիկ Առաքելյանի խորհրդով է ընտրում:

«Մարզիկներն էլ պետք է  կրթված ու գիտակ լինեն»,- ժպտում է Մայան։

Майя Цолакян капитан и вратарь женской футбольной команды «Трибуна» клуба «Гюмри»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մայա Ցոլակյան, Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահ ու թիմի ավագ

Թեև տակտիկական հնարքներով ֆուտբոլային պարապմունքներն աղջկա համար ավելի նախընտրելի են, բայց դա չի նշանակում, որ Մայային  միայն մարզահագուստով կարող ենք  տեսնել. Գուցե զարմանաք,  բայց նա, ինչպես բոլոր երիտասարդ աղջիկները, հաճախ նաև բարձրակրունկներ ու երեկոյան զգեստ է կրում, շպարվում:

Ընտանիք կազմելն էր տաղանդավոր աղջկա առաջիկա պլաններում է; բայց ընդգծում է՝  կյանքը կկապի միայն այն տղայի հետ, ով իրեն ֆուտբոլի ու ընտանիքի միջև ընտրության խնդրի առաջ չի կանգնեցնի: «Հուսամ կընտրեմ այնպիսի մարդու, ով սիրելով ու հարգելով ինձ, կսիրի նաև ու  կընդունի, որ ես մարզիկ եմ ու սպորտն իմ մեջ միշտ լինելու է»,-ասում է ֆուտբոլիստուհին:

Майя Цолакян капитан и вратарь женской футбольной команды «Трибуна» клуба «Гюмри»
© Photo : by coach Senik Arakelyan
Մայա Ցոլակյան, Գյումրու «Տրիբունա» ակումբի  աղջիկների թիմի դարպասապահ ու թիմի ավագ

Մինչ այդ, նա հույս ունի ֆուտբոլում լուրջ հաջողություններ արձանագրել և հայկական ֆուտբոլը երբևէ աշխարհին ներկայացնել։ Սիրելի մարզաձևում Մայայի կուռքը ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, դարպասապահ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն  Հոուփ Ամելիա Սոլոն է, ով հանդես է գալիս «Սիեթլ Ռեյն» կանանց ֆուտբոլային ակումբում և Միացյալ Նահանգների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում: Աղջիկը Սոլոնի մասնակցությամբ ոչ մի խաղ բաց չի թողնում ու ձգտում է նրան նմանվել: Գյումրեցի մարզիկը համոզված է` խառնվածքով էլ նման է Սոլոնին: 

411
թեգերը:
Երազանք, Շիրակի պետական համալսարան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի նախանձելի փեսացուները
Քրիստինե Մանգասարյանի ֆանտաստիկ գոլը շվեդական «ԱԻԿ»-ի կազմում
Հայտնի մարդկանց աղմկահարույց ամուսնալուծությունները