Դրվագ խաղից

Հրաշալի մեկնարկ փլեյ-օֆֆում. «Արարատ-Արմենիան» խփեց իր առաջին գոլը. տեսանյութ

203
(Թարմացված է 20:12 22.08.2019)
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Երևանի Հանրապետական մարզադաշտում «Արարատ–Արմենիան» 1:0 հաշվով հաղթում է լույուքսեմբուրգյան «Դյուդելանժին»:

Խաղի մեկնարկին թեթև հետախուզությունից հետո Վարդան Մինասյանի սաները սկսեցին վերահսկել խաղի ընթացքը և առաջին խաղակեսի միջնամասում՝ 23-րդ րոպեին, հարձակվող Մաիլսոն Լիման գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Դրանից հետո «Դյուդելանժը» ակտիվացավ և խաղակեսի ավարտից առաջ 1-2 գոլային պահ ստեղծեց, բայց վստահ  հանդես եկավ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովը, ով այս խաղում կատարում է նաև թիմի ավագի պարտականություները:

Այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում, և Հանրապետական մարզադաշտը լի է բազմաթիվ երկրպագուներով:

Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։

«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակը Թբիլիսիում. լուսանկարներ
 

 Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել

203
թեգերը:
գոլ, ֆուտբոլ, Արարատ–Արմենիա
Ըստ թեմայի
Կեցցե՛ք, տղերք. Նիկոլ Փաշինյանի գրառումը «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի կապակցությամբ
«Միշտ ունենաք հաղթանակներ». ինչպես դիմավորեցին ֆուտբոլիստներին Բագրատաշենում. տեսանյութ
«Արարատ- Արմենիան» թիմային ուժեղ ոգի ունի. Էմիլիո Ֆերերա
Հոլանդացի կիսապաշտպանը տեղափոխվել է «Արարատ Արմենիա»