Էմիլիո Ֆերերա

«Արարատ- Արմենիան» թիմային ուժեղ ոգի ունի. Էմիլիո Ֆերերա

99
(Թարմացված է 20:13 21.08.2019)
«Դյուդելանժ» թիմի գլխավոր մարզիչը խոսել է սպասվող խաղի և «Արարատ- Արմենիայի» խաղային որակների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Լյուքսենբուրգյան «Դյուդելանժ» թիմի մարզիչը համաձայն չէ, որ իրենք են վաղվա խաղի ֆավորիտը։ Այս մասին նախախաղային ասուլիսից  առաջ Երևանում լրագրողներին ասաց գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան։

Նա նախ նշեց, որ թիմը բարեհաջող ժամանել է Հայաստան, ավտոբուսից հասցրել են տեսնել Երևանը. «Հին քաղաք է, բայց շատ գեղեցիկ»,–նշեց մարզիչը։ Ֆերերան չհամաձայնեց դիտարկմանը, թե «Դյուդելանժ» արդեն խմբային մրցաշարի փորձ ունի Եվրագավաթներում և կարող է ֆավորիտ համարվել։

Մարզիչի դիտարկմամբ` համաձայն չէ, որովհետև իրենք ըստ էության նոր թիմ են ձևավորում, մի շարք ֆուտբոլիստներ նախորդ մրցաշրջանից հետո հեռացվել են թիմից։ Հավելենք, որ գլխավոր մարզիչը ևս վերջերս է ստանձնել թիմի ղեկավարությունը։

Հարցին, թե հասցրել է ուսումնասիրել մրցակցին, «Արարատ- Արմենիան» ըստ նրա տպավորության ավելի ուժային ֆուտբոլի է տիրապետում, թե տեխնիկապես հագեցած, նա ասաց, որ դա կերևա վաղը խաղադաշտում։

Պետք է պարզել, թե ինչ չափանիշներով են ԲԿՄԱ-ում հայտնվում ֆուտբոլիստները. Ռազմիկ Գրիգորյան

Ինչ վերաբերում է «Արարատ- Արմենիային», ապա Էմիլո Ֆերերան նկատեց, որ թիմը, որը տնային հանդիպումը ավարտել է 2։1 հաշվով պարտություն կրելով, բայց կարողացել է մրցակցի դաշտում 2։0 հաղթանակ տանել, թիմային ուժեղ ոգի ունի։ Ինչ վերաբերում է երևանյան եղանակային պայմաններին, որոնք մի փոքր տարբեր են, քան Լյուքսեմբուրգում, հյուրերի մարզիչը հակիրճ արձագանքեց, որ իրենք պրոֆեսիոնալներ են և պատրաստ են ցանկացած պայմաններում հանդիպման։

Նշենք, որ վաղը` օգոստոսի 22–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։

99
թեգերը:
ՀՖՖ, ֆուտբոլ, «Արարատ–Արմենիա», Հայաստան
Ըստ թեմայի
Կեցցե՛ք, տղերք. Նիկոլ Փաշինյանի գրառումը «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի կապակցությամբ
Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել
«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակը Թբիլիսիում. լուսանկարներ