Նախագահ Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար, «Մանչեսթեր Սիթի» ակումբի նախագահ Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ

Նախագահ Սարգսյանը «Մանչեսթեր Սիթի» հետ քննարկել է հայկական ֆուտբոլի հարցերը

105
(Թարմացված է 13:28 20.08.2019)
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Президент Саргсян встретился с руководителем одной из крупнейших инвестиционных компаний мира МУБАДАЛОЙ, президентом клуба Манчестер Сити Калдуном Халифой Аль Мубараком
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Սիթի»-ի նախագահի հետ

Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքը հանդիսանում է նաև աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության ղեկավարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Լեգենդար իսպանացին «մեր դարդին դարման չէ». ի՞նչն է սխալ հայկական ֆուտբոլում>>

Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթի»-ի ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։

Նշենք, որ  ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

105
թեգերը:
ֆուտբոլ, Արմեն Սարգսյան, Հայաստան