Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» լեգենդը մարզչին խորհուրդ է տվել «ազատվել» Մխիթարյանից

786
(Թարմացված է 23:44 15.08.2019)
Հայաստանի հավաքականի ավագի խաղը «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել են նաև «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի վետերան Նայջել Ուինտերբերնը քննադատել է զինագործների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն անգլիական պրեմիեր լիգայի նոր խաղաշրջանի առաջին տուրի անհաջող ելույթից հետո։

«Արսենալը պետք է վաճառի Մխիթարյանին մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ Երբ շարք վերադառնան առանցքային խաղացողները, նա կկորցնի իր տեղը կազմում», – Ուինտերբերնին է մեջբերում Metro բրիտանական պարբերականը։

«Արսենալի» լեգենդար խաղացողն ավելացրել է, որ նրա կարծիքով, Մխիթարյանը ինչ–որ բանից հիասթափված է, նրա փոխանցումները դաշտում ժամանակին չեն արվում, հարվածները նույնպես չեն ստացվում։

Հայաստանի հավաքականի ավագի խաղը «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել են նաև «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ։ Նրանք կարծում են, որ Հենրիխ Մխիթարյանը այդքան էլ լավ չի խաղում իրենց սիրելի թիմի կազմում և խնդրում են ղեկավարությանը նրան վաճառել։

786
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (293)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել ու հրավիրել իր հայրենիք
«Զինագործները» փոխել են գույնը. Հենրիխ Մխիթարյանը ցուցադրել է «Արսենալի» նոր համազգեստը
Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել

86
Կառավարությունը ՀՀ լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին անվանական կենսաթոշակներ կտրամադրի:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակներ հատկացնելու մասին:

Որոշման համաձայն` օլիմպիական, պարալիմպիկ խաղերում 1-ին տեղ զբաղեցրած մարզիկները կստանան ամսական 500 000, նրանց մարզիչները՝ ամսական 250 000 դրամ անվանական կենսաթոշակ, 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկներն ու նրանց մարզիչները՝ համապատասխանաբար 350.000 և 175.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 300.000 և 150.000- ական դրամ, իսկ 4-6-րդ տեղերի համար մարզիկին կհատկացվի 100.000 դրամ, մարզչին՝ 50.000:

Նույն գումարները կստանան նաև շախմատային օլիմպիադաներում բարձր տեղեր գրաված շախմատիստներն ու նրանց մարզիչները:

Աշխարհի առաջնության առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 300.000, 200.000 և 150.000 դրամ անվանական կենսաթոշակ, նրանց մարզիչները՝ 150.000, 100.000 և 75.000:

Իսկ Եվրոպայի առաջնություն, եվրոպական խաղերում 1-ին 3 տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 150.000, 120.000, 100.000 դրամ, մարզիչները՝ 75.000, 60.000 և 50.000 դրամ:

Կառավարության ուշադրությունից դուրս չեն մնացել նաև պատանեկան, ուսանողական ու մեծահասակների համաշխարհային ու եվրոպական խաղերի պատվավոր տեղերը գրավող մարզիկներն ու նրանց մարզիչները: Բայց այս դեպքում կենսաթոշակները կլինեն առավելագույնը մինչև 100 000, նվազագույնը 20 000 դրամ:

Որոշումը տարածվելու է 2019թ-ից սկսած մարզական հաջողություններ գրանցած մարզիկների ու նրանց մարզիչների վրա:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

Քանի որ 2019 թվականի Եվրոպական խաղերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկները նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, 2020 թվականի պետական բյուջեից կառավարությունն այսօր որոշեց 1.040.000 դրամ հատկացնել նրանց անվանական կենսաթոշակներ տրամադրելու համար: Ընդ որում` կենսաթոշակները տրամադրվելու են 2020թ-ի հունվարի 1-ից սկսած:

Նշենք, որ կառավարության այս որոշումը գործել է դեռ 2009 թվականից, բայց քանի որ մարզական հաջողությունների համար գումարները բյուջեում հատկացվել են նախապես, երբ հնարավոր չէր գուշակել, թե քանի մարզիկ կգրավեն մրցանակային տեղեր ու որ առաջնություններում, հատկացված գումարները հիմնականում եղել են կա՛մ շատ փոքր, կա՛մ հասել են ոչ բոլորին:

Ավելի հզոր, քան Բրյուս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին

86
թեգերը:
փող, Օլիմպիական խաղեր, մարզիկ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին
Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը
Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

252
(Թարմացված է 13:08 02.07.2020)
Կորոնավիրուսի համավարակն իր «կանոնները» թելադրեց նաև սպորտային աշխարհին: Շատերը սկսեցին մարզումներ անցկացնելու համար այլ ելքեր փնտրել։ Sputnik Արմենիան պատմում է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների նախաձեռնության մասին։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էին ապրիլին Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի պրոֆեսիոնալ մենամարտերը, որոնց պետք է մասնակցեին  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը։

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Մեր մարզիկներն արագ հասցրին հայրենիք վերադառնալ, մինչև կփակվեին սահմանները։ Կորոնավիրուսը խառնեց նրանց պլանները, և նրանք սպիտված անցան բաց մարզումների։ Չէ որ մի օր այս ամենը կավարտվի, իսկ մարզավիճակը պետք է պահպանել։  

Школа бокса 12 rounds
© Sputnik / Andranik Ghazaryan
«12 ռաունդի» սաները

Երևանում բաց երկնքի տակ մարզվելով` Նարեկ Աբգարյանի ու Գոռ Երիցյանի կողքին գնալով ավելանում էր նրանց հետ մարզվել ցանկացողների թիվը: Տեսնելով պատանիների ու երեխաների ոգևորությունը` հայտնի բռնցքամարտիկները, որոնք առ այսօր անպարտելի են ռինգում, որոշեցին ժամանակից շուտ անցնել մարզչի աշխատանքին (Նարեկը 28 տարեկան է, Գոռը` 23)։ Երիտասարդ ու հայտնի բռնցքամարտիկների նախաձեռնությամբ շուտով բռնցքամարտի նոր մարզադահլիճ բացվեց Երևանում:

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

«Դրսի մարզումների ընթացքում տեսանք, որ շատերն ուզում են մեր կողքին մարզվել, սովորել, փորձ ձեռք բերել: Դա մեզ միտք տվեց, որ կարող ենք օգտակար լինել բռնցքամարտով զբաղվելու մտադրություն ունեցող պատանիներին ու երիտասարդներին և մարզել ցանկացողներին: Ու մեր միտքը կարճ ժամանակում վերածեցինք գործի: Հիմա մարզվողների թիվը գնալով աճում է»,- մեզ հետ զրույցում ասեց Նարեկ Աբգարյանը:

Школа бокса 12 rounds
© Sputnik / Andranik Ghazaryan
«12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում

«12 ռաունդ»` սա ոչ թե որևէ մենամարտի ռաունդների թիվն է, այլ այն ակումբի անունը, որն արդեն գործում է։ Այստեղ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ փորձում են նմանվել իրենց սիրելի մարզիկներին` նրանցից սովորելով մենապայքարային հանրահայտ մարզաձևի այբուբենը: Բռնցքամարտում առաջին քայլերը կատարող երեխաների համար ոգևորիչ է, երբ նրանց կողքին են Հայաստանի հավաքականը պատվով ներկայացրած Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, ինչպես նաև մյուս մարզիչները`Վլադիմիր Մարգարյանը և Արսեն Հայրապետյանը:

Школа бокса 12 rounds
© Sputnik / Andranik Ghazaryan
«12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում

Մարզիչներն ասում են` մարզումները վճարովի են, որպեսզի պատանիները բռնցքամարտով զբաղվելը ժամանց չհամարեն, այլ լուրջ մարզվեն և ձգտեն հաջողությունների հասնել։ «Երբ նկատենք, որ կա պատանի, որը ներուժ ունի և կարող է ունենալ հաջողություններ բռնցքամարտում, նա ոչ մի բանի կարիք չի ունենա: Ժամանակին մենք խնդիրներ ունեինք հանդերձանքի՝ ձեռնոցների ու մարզահագուստի: Մեր սաները նման խնդիրներ չեն ունենալու, մենք ամեն ինչով կապահովենք: Միայն պետք է հասկանանք, որ բռնցքամարտիկը ներուժ ունի»- ավելացրեց Աբգարյանը:

Школа бокса 12 rounds
© Sputnik / Andranik Ghazaryan
«12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում

Նշենք, որ ապրիլի 11-ին WBC International Silver գոտին կրող Նարեկ Աբգարյանը պետք է մրցեր ամերիկացի Լաուրեն Նյուտոնի հետ, ապրիլի 15-ին էլ պետք է կայանար WBO վարկածով մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Գոռ Երիցյանի մենամարտը: Հիմա հայ բռնցքամարտիկներն արդեն նախապատրաստվում են նորից մեկնել ԱՄՆ, որտեղ էլ շատ շուտով կկայանան նրանց մենամարտերը:

  • Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը Նարեկ Աբգարյանի հետ
    Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը Նարեկ Աբգարյանի հետ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    «12 ռաունդ» մարզադահլիճում մարզումներ են ընթանում
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 5
© Sputnik / Andranik Ghazaryan
Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը Նարեկ Աբգարյանի հետ
252
թեգերը:
Նարեկ Աբգարյան, Գոռ Երիցյան, կորոնավիրուս, ԱՄՆ, մարզիչ, մարզիկ, բռնցքամարտիկ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը
Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

0
Զոհրաբյանն ավելի վաղ ահազանգել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման մասին։ Դին գտնվեց, սակայն խոսակցությունները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված կնոջ դիակի անհետացման հարցին։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ահազանգել էր այդ դեպքի մասին՝ հղում տալով նրան դիմած մահացած կնոջ թոռանը։

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ», - գրել է Թորոսյանը։

Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեռ երեկ գրել էր նույնը՝ հայտնելով, որ նախարարությունը Զոհրաբյանից ավելի շուտ էր տեղյակ խնդրի մասին։

Այսօր հայտնի դարձավ, որ գյումրեցի կնոջը սխալմամբ թաղել էին Նոր Հաճնում․ կորոնավիրուսի հետևանքով մահացածներին փակ դագաղներով են հուղարկավորում։ Արտաշիրիմում կարվի, կնոջ դին կվերադարձվի իր ընտանիքին։ Մինչ այդ գյումրեցի ընտանիքի անձնական դժբախտությւոնը տեղիք է տվել քաղաքական բանավեճի։

Զոհրաբյանը գրել էր, որ դիակի գտնվելը «հեփի էնդ» չէ, և Առողջապահության նախարարությունը անփութորեն է պահել իրեն։

Դրան Թորոսյանը կոշտ է արձագանքել։

«Լավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե, իհարկե, դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ», - գրել է նախարարը։

Նախարարի գրառման մեկնաբանություններում հակասական կարծիքներ են հնչում։

Որոշները կարծում են, որ Թորոսյանն արժանի հակահարված է հասցրել ԲՀԿ-ական պատգամավորին, մյուսներն էլ անհասկանալի են որակում նախարարի արձագանքը։

«Ձեր գզվռտոցից ժողովուրդն է տուժում», «Կլինի՞ ձեր գործով զբաղվեք, շատ երկրներ հաղթահարել են համավարակը, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված», «Ոնց որ երեխաների վեճի հետևենք, հերիք է», գրում են քաղաքացիները։

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

0
թեգերը:
Գյումրի, Տատիկ, Դիակ, Նաիրա Զոհրաբյան, Արսեն Թորոսյան