«Սաբուրթալոյ»-«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային հանդիպում

«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում

2014
(Թարմացված է 12:41 15.08.2019)
Հայկական թիմն անցել է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, որտեղ հանդիպելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղը Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի» միջև ավարտվել է 0։2 հաշվով։

Борьба за мяч между футболистами ереванского Арарат Армения и тбилисского Сабуртало во время ответного матча квалификационного раунда Лиги Европы 2019-2020 (14 августа 2019). Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan ,
«Արարատ-Արմենիայի. խաղը Թբիլիսիում

Երևանցիների հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկել են հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված, որն հաջողությամբ իրագործել է Պյոտր Ավետիսյանը։

Футболисты ФК Арарат Армения празднуют второй гол в ворота ФК Сабуртало в ответном матче квалификационного раунда Лиги Европы 2019-2020 (14 августа 2019). Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan ,
«Արարատ-Արմենիայի. խաղը Թբիլիսիում

Խաղն անցել է լարված մթնոլորտում, սուր պահերի պակաս չի զգացվել, դեղին քարտերն էլ շատ են ցուցադրվել։ Մրցավարը խաղի ընթացքում երկու թիմերին 11դեղին քարտ է ցույց տվել։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլային պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել երեկ`օգոստոսի 13-ին։ Այսօր թիմը խաղաց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։

Թիմն ինքնաթիռով է մեկնել Թբիլիսի ու հանգրվանել տեղի հյուրանոցներից մեկում։

 

2014
թեգերը:
հաղթանակ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Տրամադրությունը լավ է, «Սաբուրթալոյի» հետ խաղին պատրաստ ենք». Վարդան Մինասյան
Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը
«Արարատը» բարձրագույն խմբի միանձնյա առաջատարն է. ով ինչպես խաղաց առաջնության 2–րդ տուրում