Համահայկական խաղերի բացում. արխիվային լուսանկար

Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին

105
(Թարմացված է 19:40 12.08.2019)
Հարություն Թահմազյանի խոսքով` Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Համահայկական ամառային 7 –րդ խաղերն արդեն հաղթահարել են մրցումային  առաջին փուլերը։ Ավարտվել են բազկամարտի, հեծանվասպորտի, սպորտային պարերի, շախմատի, լողի, բադմինթոնի և գոլֆի մրցումները: Որոշ մարզաձևերում  հաղթողներն հայտնի են:

Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցող Կիպրոսի պատասխանատուն՝ Հարություն Թահմազյանը, իր ընտանիքի օրինակով պատմում է, որ Համահայկական խաղերը հայ երիտասարդներին օգնում են նաև ընտանիքներ կազմել: Նրա աղջիկն, օրինակ, ամուսնացել է լոնդոնահայ երիտասարդի հետ:

Հարություն Թահմազյանը հիացած է այս խաղերի բացմամբ: Նրա կարծքով՝ սա լավագույնն էր համահայկական խաղերի պատմության մեջ, քանի որ Արցախում հաղթական հողի վրա ես քայլում, և այդ հողը ուժ է տալիս:

Թահմազյանը նշում է, որ սպորտի միջոցով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք միասնությունը շատ ավելի էական դերակատարում ունի:

Համահայկական խաղերն, ըստ նրա, դեռ երիտասարդ են, շատ բան ունեն տալու հայությանը, իսկ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք:

105
թեգերը:
Սփյուռք, սպորտ, Ստեփանակերտ, Համահայկական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Տյումենից, Քուվեյթից և ոչ միայն. համահայկական օլիմպիադային 6 երկրի 80 աշակերտ կմասնակցի
Մուսա լեռում վառված ջահը հասավ Արցախ. Ստեփանակերտում մեկնարկեց «Համահայկական խաղեր»-2019
Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարեց բացված. տեսանյութ
Հովսեփ Ասլանյան

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

112
(Թարմացված է 22:57 24.10.2020)
Հովսեփ Ասլանյանը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մուայ թայի գործող չեմպիոն Հովսեփ Ասլանյանը Ռուսաստանի առաջնությունում տարած իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին, որոնք սահմանին կանգնած պաշտպանում են հայրենիքի պատիվը։

«Դուք իսկական ռազմիկներ ու չեմպիոններ եք։ Սահմանին հիմա կանգնած են իմ ընկերները, եղբայրները, իմ հասակակիցները, ես ամեն օր աղոթում եմ, որ այս պատերազմն ավարտվի ու դուք գլուխներդ բարձր տուն վերադառնաք», - գրել է նա Instagram–ում։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը միշտ առանձնացել է ոգու ուժով, համառությամբ ու հավատարիմ է եղել երբեք չհանձնվելու սկզբունքին։

Ասլանյանը վստահ է, որ այս պատերազմը Հայաստանին պետք չէ, բայց եթե երկրին մարտահրավեր են նետել, պատասխանը կոշտ է լինելու։

«Աստված ձեզ պահապան, հայ զինվորներ»,– ամփոփել է չեմպիոնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔱ASLANYAN OVSEP🔱 (@as1anyan)

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

112
թեգերը:
Ռուսաստան, չեմպիոն, Զինվոր, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով
«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային հանդիպումներն Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կամ ավելի վատ էլ է եղել

97
(Թարմացված է 18:05 21.10.2020)
Ֆուտբոլում սեփական ու մրցակցի հարկի տակ անցկացվող հանդիպումները միշտ էլ տարբերվում են և՛ հոգեբանությամբ, և՛ թիմերի մարտավարությամբ, և՛ նշանակությամբ։ Մեր հավաքականներն ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են «սեփական պատերի» աջակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ի գործկոմը հոկտեմբերի 20-ին որոշում կայացրեց դադարեցնել իր հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների և ակումբների խաղերի անցկացումը համապատասխանաբար Հայաստանում և Ադրբեջանում։ Կախված Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններից՝ որոշումը փոփոխման ենթակա է։ Ստացվեց, որ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները զրկվեցին սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումներից։

Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականը դեռևս շանսեր ունի խմբում առաջին տեղը գրավելու։ Նոյեմբերին մեր հավաքականը մրցելու է այդ պայքարում իր հիմնական մրցակիցների հետ։ Նախ մրցակցի հարկի տակ՝ Վրաստանում, ապա Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ սեփական հարկի տակ։ ՈւԵՖԱ-ի գործկոմի որոշման համաձայն, մակեդոնացիների հետ հանդիպումը մենք անցկացնելու ենք դաշտի տիրոջ պայմանական կարգավիճակով՝ չեզոք դաշտում։ Խաղի նշանակությունը, իհարկե, չի փոխվում, բայց մեր ֆուտբոլիստների մոտ արդյո՞ք խնդիրներ չեն առաջանում նման պայմաններում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը գտնում է, որ ներկայիս իրավիճակում նպատակները միայն սպորտային չեն մնացել։

Երևանյան ակումբի ֆուտբոլիստը զոհվել է առաջնագծում

«Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, ու հնչում է սուլիչը, անմիջապես մտածում ես քո պարտականությունները կատարելու ու թիմին օգտակար լինելու մասին։ Բայց դա կոնկրետ խաղի ընթացքում։ Չէ՞ որ կա նաև խաղին նախապատրաստվելու հատվածը։ Անկախ ամեն ինչից, այլ խաղադաշտում խաղալը տարբերվում է սեփական հարկի տակ անցկացվող խաղից։ Բացի այդ էլ, հիմա բոլորիս ուշադրությունը կենտրոնացված է Արցախի վրա։ Յուրաքանչյուր զինվորի կամ զինվորականի մահը մենք շատ ծանր ենք տանում, պարզ է, որ կենտրոնանալ կոնկրետ խաղի վրա շատ դժվար կլինի, առավել ևս ոչ Հայաստանում»,- ասում է Գրիգորյանը։

Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դեռևս հույս ունի, որ ՈւԵՖԱ-ն կփոխի իր որոշումը, քանի որ մինչև նոյեմբեր 18-ը պատերազմը կարող է ավարտվել։

«Ինչ խոսք, սեփական ու մրցակցի հարկի տակ կամ չեզոք խաղադաշտում անցկացվող խաղերը տարբերվում են, այն էլ էականորեն։ Մեր հարկի տակ լրիվ այլ մարտավարություն կարող է կիրառվել, չեզոք խաղադաշտում՝ լրիվ այլ։ Ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը գալիս է առաջնային պլան։ Նույնիսկ առանց երկրպագուների՝ Երևանում թիմը խաղում է հարազատ միջավայրում, և դա իհարկե շատ կարևոր է բոլորի համար։ Բայց հայերիս մոտ կա նաև «գենետիկ հիշողություն» կոչվածը։ Դժվարին պահերին մենք մեկս մյուսի նկատմամբ ավելի հարազատ ու մտերիմ ենք դառնում։ Մարզչի կողմից խաղին նախապատրաստվելու համար արվում է ամեն ինչ, բայց եթե խաղի ընթացքում էլ ինչ-որ մի ֆուտբոլիստ սխալվում է, դա հասկանալ կարելի է» - ասում է Վարդան Մինասյանը։

ՈւԵՖԱ-ի որոշումը հավաքականների նկատմամբ արդեն ուժի մեջ է, իսկ ֆուտբոլի Հայաստանի ներքին առաջնությունը շարունակվում է։ Եվ տեղին է հիշել, որ մեր ներքին առաջնությունը ժամանակին անցկացվել է ավելի դժվար ու ծանր պայմաններում։

Ադրբեջանի հետ առաջին պատերազմի ժամանակ՝ 90-ականների սկզբին, Հայաստանի առաջնության մասնակից թիմերը յուրաքանչյուր խաղում վտանգված էին ուղղակիորեն, երբ հանդիպումները անցկացվում էին Կապանում։

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

Հայաստանի հավաքականի ու Երևանի «Արարատի» նախկին ավագ Արամայիս Տոնոյանը հիշում է, թե ինչպես էին հայ ֆուտբոլիստները դուրս գալիս խաղադաշտ, որպեսզի աշխարհին ապացուցեին, որ հայերի մոտ ամեն ինչ կարգին է։

«Մենք ընկերական խաղ էինք անցկացնում Արցախում, երբ մոտ մի 300-400 մետր հեռավորության վրա արկ պայթեց։ Հետո հարվածային ալիքը կոտրեց մեր հյուրանոցի բոլոր ապակիները։ Իհարկե վախի զգացում կար։ Վտանգավոր էր, այն էլ ինչպես։ Բայց ուզում էինք բոլորին հասկացնել, որ մենք ուժեղ ենք ամբողջ ազգով, ու հային հաղթել հնարավոր չէ։ Մենք էլ ֆուտբոլի միջոցով էինք ուզում դա փոխանցել աշխարհին»,- ասում է Տոնոյանը։

Իսկ Գյումրիի «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը հիշում է թե ինչպես էին թիմին դեպի Կապանի մարզադաշտ ուղեկցում հայ զինվորականները։

«Գորիսից-Կապան, Ժողովրդական լեզվով ասած, «թասը» բարձրանալիս մեր ավտոբուս էին նստում ավտոմատով զինված հայ զինվորները, ընդհանրապես հավաքվում էր մոտ 20 մեքենա, ու շարասյունով գնում էինք դեպի Կապան։ Շատ վտանգավոր էր, որովհետև կրակում էին շատ մոտ տարածություններից։ Ասեմ, որ չէինք վախենում՝ սուտ կլինի։ Վախի զգացում կար, բայց մենք երիտասարդ էինք, ու այնքան էլ խորը չէինք գիտակցում, թե ինչ վտանգի տակ էինք մեկնում մրցավայր ու խաղում։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս է գալիս, բայց այն ժամանակ ծիծաղելու չէր։ Մենք ուզում էինք ֆուտբոլ խաղալ ու դրա համար անում էինք ամեն ինչ։ Հիմա էլ ուզում եմ, որ մեր բոլոր հույզերն ու նպատակները ուղղված լինեն ոչ թե ռազմի, այլ՝ ֆուտբոլային դաշտին», - ասում է Հովհաննիսյանը։

Մեր ներքին առաջնությունը շարունակվում է, ու չնայած հնարավոր չէ հիմա ֆուտբոլային խաղի հետևել այնպես, ինչպես մինչև սեպտեմբերի 27-ը, բայց կյանքը պետք է շարունակել ու մտածել հաղթանակների մասին։ Իսկ մենք հաստատ հաղթելու ենք։

97
թեգերը:
ֆուտբոլ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայերը միավորվել են հանուն խաղաղության․ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
«Փյունիկն» Արցախին օգնելու համար իր մարզաշապիկներից մեկը հանել է վաճառքի
«Միայն դուք կարող եք օգնել հայ ժողովրդին». Դենիս Ջորկաեֆը տեսաուղերձով դիմել է Մակրոնին
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

392
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

392
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում