Ֆուտբոլ

Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

84
(Թարմացված է 22:18 02.08.2019)
Խաղի ընթացքը կանխագուշակելը շատ դժվար էր. «Արարատը» մրցաշրջանին նախապատրաստվելիս լիովին փոխել է իր կազմը, իսկ «Երևանը» առաջնության նորեկն է։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik.  Նորացված կազմով Երևանի «Արարատը» Բարձրագույն խմբի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Երևան» թիմի նկատմամբ:

Այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում Դավիթ Խուրցիձեյի խփած միակ գնդակը առաջին տուրում հաղթանակ ապահովեց «Արարատին» «Երևանի» հետ մրցավեճում` 1։0:

Խաղի ընթացքը կանխագուշակելը շատ դժվար էր. «Արարատը» մրցաշրջանին նախապատրաստվելիս լիովին փոխել է իր կազմը, իսկ «Երևանը» առաջնության նորեկն է, և առաջին լիգայի նախորդ մրցաշրջանի  հետ համեմատած թիմի կազմում էլ կային զգալի փոփոխություններ:

Մրցող թիմերը, կարելի է ասել, ոչինչով չզարմացրին երկրպագուներին: Հիմնականում միջն տեմպով գործելով` երկու կողմերն էլ հեշտացնում էին պաշտպանվողի գործը: Վտանգավոր պահերը շատ քիչ էին, էլ չենք ասում գոլային պահերի սակավաթիվ լինելու մասին: Խաղի ժամանակի սպառվելու հետ մեկտեղ երևում էր, որ դարպասի մեկ գրավումը կարող է վճռական լինել: Դավիթ Խուրցիձեյի դիպուկ հարվածը հանդիպման 60-րդ րոպեին հաղթանակ ապահովեց «Արարատին»:

«Ալաշկերտը» մոտ էր հաջողությանը, բայց հրաշք տեղի չունեցավ

Միգուցե հուզմունքը կամ առաջին տուրի կարևորությունը խանգարեց կողմերին ավելի լավ խաղ ցուցադրելու համար: Համենայնդեպս, առաջնության ընթացքում և՛ «Արարատը», և՛ «Երևանը» իրենց խաղը կարգավորելու համար աշխատանք ունեն կատարելու:

84
թեգերը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբ, «Երևան» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ թեմայի
Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում
Ծանրամարտ

Ծանրորդ Էդուարդ Անանյանը 4 տարով որակազրկվել է

70
(Թարմացված է 15:05 17.05.2021)
Աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Անանյանի որակազրկման ժամկետը կհաշվեն մայիսի 19-ից։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան չորս տարով որակազրկել է Էդուարդ Անանյանին հակադոպինգային կանոնները խախտելու համար: Տեղեկությունը հրապարակվել է ռուսական հակադոպինգային գործակալության կայքում։

25-ամյա մարզիկի որակազրկման ժամկետը կհաշվեն 2020 թվականի մայիսի 19-ից։

Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»

Նշենք, որ Անանյանը մինչև 62 կգ քաշային կարգում աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է:

«Արարատի» դարպասապահի ընկերները ոգևորող տեսանյութ են ուղարկել եզրափակիչից առաջ

70
թեգերը:
Ռուսաստան, ծանրամարտ
Ըստ թեմայի
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը
Եվրոպայի չեմպիոնը կկողմնորոշովի մոտ ապագայում. տեսանյութ
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

«Արարատի» դարպասապահի ընկերները ոգևորող տեսանյութ են ուղարկել եզրափակիչից առաջ

34
(Թարմացված է 11:11 17.05.2021)
Մայիսի 15-ին Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի գավաթը:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ «Արարատ» ֆուտբոլային ակումբին ոգևորել են երևանյան թիմի ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի ընկերները: Տեսանյութը հրապարակվել է ակումբի Facebook-յան էջում:

«Ինչպես գիտեք, մեր դարպասապահ Վսևոլոդ Երմակովը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից է: Մենք նրա հարազատներից խնդրել էինք ոգևորող տեսանյութ ուղարկել եզրափակիչին ընդառաջ, սակայն ահա թե ինչ ստացանք իր դերասան ընկերներից»,– գրված է տեսագրությանը կից։

Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»

Մայիսի 15-ին Երևանի «Արարատը» 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և 13 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի գավաթը: «Արարատի» կազմում աչքի ընկան կոտդիվուարցի Մորի Կոնեն ու Աղվան Պապիկյանը:

Լեգենդար ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը Հայաստանում է

 

34
թեգերը:
տեսանյութ, «Արարատ» ՖԱ, Հայաստան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը
«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկել է ձեռք բերել հայ կիսապաշտպանին
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

77
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

77
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում