Արկադի Անդրեասյան

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

428
(Թարմացված է 09:25 31.07.2019)
Խորհրդային քաղաքական և սպորտային ղեկավարության առաջ համլետային հարց ծառացավ` խաղալ, թե չխաղալ։

Չիլիի 1973 թվականի հեռավոր և աշխարհագրական, և արդեն ժամանակային առումով պետական հեղաշրջումը լայնորեն և զայրացած լուսաբանվում էր խորհրդային պետական քարոզչության կողմից։ Դե իհարկե, սոցիալիստ նախագահին «գահընկեց» արեց ռազմական խունտան` «ֆաշիստները», ինչպես ներկայացնում էին նրանց։ Քաղաքական թեժ կրքերի իրարանցման մեջ այդքան էլ նկատելի չէր ֆուտբոլային իրադարձությունը, որը, սակայն, բացառիկ դարձավ։

Չիլիում հեղաշրջումը վաղուց էր հասունանում, իսկ  1973 թվականի սկզբից հասկանալի դարձավ, որ դա միայն ժամանակի հարց է։ Խորհրդային ղեկավարությունը ջանքեր էր գործադրում, պահպանելու սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի իշխանությունը, սակայն օրեցօր վատթարացող տնտեսական վիճակը, իսկ այդ ֆոնին նաև ԱՄՆ–ի անթաքույց միջամտությունը, պուտչն անխուսափելի էին դարձնում, ինչն էլ եղավ 1973 թվականի սեպտեմբերի 11-ին, և իշխանության եկավ գեներալ Աուգուստո Պինոչետը։ ԽՍՀՄ ջանքերի շնորհիվ Ալյենդեին հայտարարեցին պուտչիստների կողմից գնդակահարված, և միայն 2011 թվականին էքսգումացիան և դիակի փորձաքննությունը վերջակետ դրեցին այդ պատմությանը. Ալյենդեն գնդակահարված չի եղել, նա հրազենով ինքնասպան էր եղել։ Ու թեև Չիլիի հեղաշրջումը նշանակալի իրադարձություն էր նախևառաջ երկրի, Հարավային Ամերիկայի և միջազգային քաղաքական իրավիճակի համար, նրա արձագանքն անդրադարձավ նաև անսպասելի ոլորտների` օրինակ, ֆուտբոլի վրա։

Ապագա ֆուտբոլային աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչը

Բանն այն է, որ հենց այդ ժամանակ  էին ընթանում 1974 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղերը։  ԽՍՀՄ հավաքականը պետք է ապացուցեր համաշխարհային ֆուտբոլային իրադարձությանը մասնակցելու իրավունքը երկու անցումային խաղերում հարավամերիկյան թիմերից մեկի հետ, և այդ թիմը, հակառակի պես, դարձավ հենց Չիլիի հավաքականը։

Իսպանացիները հաղթանակը տոնում են հայ երկրպագուների հետ. տեսանյութ

Խորհրդային քաղաքական և սպորտային ղեկավարության առաջ համլետային հարց ծառացավ` խաղալ, թե չխաղալ։ Առաջին խաղը նախանշված էր 1973  թվականի սեպտեմբերի 26-ին. արդեն կես ամիս Չիլիում ղեկավարում էր խունտան, խորհրդային թերթերը նրա հասցեին հավանաբար միայն անպարկեշտ խոսքեր չէին ասել, իսկ այստեղ` խնդրեմ, ֆուտբոլ խաղացեք։

Քանի որ առաջին խաղը պետք է կայանար Մոսկվայում, որոշեցին ամեն դեպքում այն անցկացնել։ Հավանաբար, հույս դնելով նրա վրա, որ օբյեկտիվորեն ավելի ուժեղ խորհրդային թիմը կկարողանա հաղթել չիլիացիներին, և պատասխան խաղը զուտ ձևական բնույթ կկրի։ Հասկանալի է, որ չէր կարելի նույնիսկ մտածել, որ հաղթանակած սոցիալիզմի երկրի հավաքականը  կարող է պարտվել «պինոչետցիներին»։

Այդ խաղին մեկնարկային կազմում դուրս եկավ նաև Երևանի «Արարատի» առաջատար խաղացողներից մեկը` Արկադի Անդրեասյանը, որը դեռ նոր էր ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր դարձել։  Մեկ ամիս անց նրան վիճակված էր դառնալ  երկրի գավաթակիր և չեմպիոն, սակայն այդ օրը նա դրա մասին միայն երազում էր։

Չիլիացիները պինդ դուրս եկան, և խաղը տարօրինակ ստացվեց։

«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային». գրոհն ու հակագրոհն իրենց պտուղները տվեցին

«Մոսկվայում ոչ մի աֆիշ չկար, մեզ արգելեցին խոսել այդ թեմայով, թղթակիցներին մոտ չէին թողնում։ Դա իմ կյանքի ամենատարօրինակ խաղն էր», – հիշում է այդ թիմի ավագ Վլադիմիր Կապլիչնին։

 «Մենք խաղում էինք հանգիստ, բայց միայն արտաքնապես։ Նյարդային վիճակ կար, մեզնից յուրաքանչյուրը նյարդայնանում էր», – ասում է պաշտպան Եվգենի Լովչևը։

Խաղը չէին գովազդում և հեռուստատեսությամբ չէին ցուցադրում, սակայն «փչացած ռադիոն» իր գործն արեց, և հարյուր հազարանոց Լուժնիկի մարզադաշտը կիսով չափ լի էր։ Երկրպագուները մի խաղի ականատես դարձան, որում մի կողմը անդադար գրոհում էր, իսկ մյուսը` պաշտպանվում։ Ընդ որում, հաջող էր պաշտպանվում։ Խաղն ավարտվեց ոչ–ոքի, զրոյական հաշվով, և դա չիլիացիներին լավ շանսեր տվեց տանը հաջողության հասնելու համար։

Սակայն պատասխան խաղը չկայացավ։ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիան սեպտեմբերի վերջին դիմեց ՖԻՖԱ` խնդրելով տեղափոխել այն չեզոք դաշտ` Պերու, Արգենտինա կամ Բրազիլիա։ Իբրև թե` Սանտյագոյի ազգային մարզադաշտը «խունտայի կողմից համակենտրոնացման ճամբարի է վերածվել, որում հեղաշրջման ընթացքում նախագահ Ալյենդեի բազմաթիվ համախոհներ էին սպանվել, այդ պատճառով հայրենասերների արյունով շաղախված խաղադաշտում խաղալը սրբապղծություն է»։

Մակեդոնիայում հայկական օր է. «Ալաշկերտի» հաղթանակից հետո հաղթեց նաև «Փյունիկը»

ՖԻՖԱ-ն Սանտյագո է ուղարկում իր ներկայացուցիչներին, որոնք ի հիասթափություն խորհրդային կողմի, լուրջ հիմքեր չգտան այլ մարզադաշտ խաղը տեղափոխելու  համար, մեջբերելով ֆուտբոլի կանխադրույթն այն մասին, որ ֆուտբոլը պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Բացի այդ, չիլիական կողմն էլ անվտանգության երաշխիքներ էր տվել. եկել եք ֆուտբոլ խաղալու` խաղացեք, ձեզ ոչ ոք վատ խոսք չի ասի։

 Եվ, անկեղծ ասած, դա արդար էր fair play–ի տեսանկյունից, քանի որ անցումային խաղ խաղալ սեփական դաշտում (այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջումն արդեն տեղի էր ունեցել), այնուհետև ՖԻՖԱ–ից պահանջել նման օրինական արտոնությունից զրկել անմեղ հակառակորդին, առնվազն անտրամաբանական է։ Չէ՞ որ ֆուտբոլիստները չէին պուտչ սարքել։

Ի դեպ, հենց այդ  (Մոսկվայում տեղի ունեցած խաղը) հանգամանքն էր ամենից շատ զայրացրել այն ժամանակվա ՖԻՖԱ–ի նախագահ Սթենլի Ռոուզին, որն առանց այդ էլ մեծ սեր չէր տածում սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ։ Որոշումն ամեն դեպքում արդար էր։

Ճիշտ է, չգիտես ինչու, կրկես էին սարքել։ Եթե հակառակորդը չի ժամանում, ապա չներկայանալու համար 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվում և վերջ։ Իսկ այստեղ...

Սանտյագոյի «Նասիոնալ» մարզադաշտը 1973 թվականի նոյեմբերի 21-ին։ Տրիբունաներում շուրջ 5 հազար հանդիսատես կա, և դա տարօրինակ է, չէ՞ որ այն մասին, որ խաղը չի կայանալու, նախապես էին հայտարարել։ Չիլիացիները իրենց ավանդական կարմիր–կապույտ համազգեստով հավաքվել էին խաղադաշտի կենտրոնում։

Սա ի՞նչ բան էր. Բրազիլիայում խաղի ժամանակ տարօրինակ երևույթ է գրանցվել. տեսանյութ

Մրցավարի (տեղացի մրացվարի, քանի որ ՖԻՖԱ–ի նշանակած բրազիլացի մրացվարը հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին) սուլոց` և ֆուտբոլիստները, փոխանցումներ կատարելով, գնդակն ուղարկեցին հակառակորդի դարպաս։

Վերջապես գնդակը տեղ հասավ, և ավագ Ֆրանսիսկո Վալդեսը, գրեթե այն դարպասի գծից, որը պետք է պաշտպաներ խորհրդային դարպասապահ Եվգենի Ռուդկովը, գնդակն ուղարկեց ցանցի մեջ։ Մրցավարը, որն այս ընթացքում հետևում էր անխոչընդոտ ընթացող խաղացողներին, ցույց տվեց կենտրոնին. Չիլի–ԽՍՀՄ` 1:0։

Այդպիսով, ԽՍՀՄ հավաքականը աշխարհի առաջնությանը չմեկնեց, իսկ նրա հետ միասին այդ հնարավորությունից զրկվեցին նաև  Երևանի «Արարատ» ակումբի խաղացողները, առնվազն` Արկադի Անդրեասյանը, որն արդեն ամրապնդել էր դիրքերը հավաքականում։ Սակայն 1974  թվականին «Արարատն» արդեն գործող չեմպիոն էր և գավաթակիր, և Անդրեասյանին կարող էին միանալ մյուսները, բարեբախտաբար, ընտրության հնարավորություն կար` Զանազանյան, Մեսրոպյան, Սարգսյան, Իշտոյան, Ղազարյան... Էդուարդ Մարկարովը 1966 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր, սակայն այն ժամանակ այլ ակումբի կազմում էր հանդես գալիս։

«Փյունիկը» Եվրոպայի լիգայում չի պարտվում. այս անգամ` հաղթանակ Գյումրիում

Վերոնշյալ խաղացողները (և մի քանի այլ խաղացող) բազմիցս խաղացել են ԽՍՀՄ տարբեր հավաքականների կազմում` երիտասարդական, օլիմպիական, ազգային, մասնակցել ընկերական և պաշտոնական խաղերին։ Բայց ահա աշխարհի առաջնությանը նրանց խաղալ չհաջողվեց` նրանց փոխարեն դա արեց Խորեն Հովհաննիսյանը` մոտ մեկ տասնամյակ անց։

428
Ըստ թեմայի
Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն դարձավ Երևանում
Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը
Օզիլի ու «Արսենալի» մեկ այլ խաղացողի վրա զինված կողոպտիչ է հարձակվել. տեսանյութ
Էթերի Տուտբերիձե

Տուտբերիձեն առաջ անցավ Հարությունյանից և աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց

32
(Թարմացված է 23:55 11.07.2020)
Միջազգային հանրությունը գնահատեց հանրահայտ Տուտբերիձեի պրոֆեսիոնալիզմը, ինչի շնորհիվ մի շարք նվաճումների է հասել Մեդվեդևան։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն հաղթեց Չմշկասահքի միջազգային միության (ISU) «Skating Awards» մրցանակաբաշխության «լավագույն մարզիչ» անվանակարգում:

Արարողությունն անցկացվեց առցանց ռեժիմով։

Ռուսաստանցի մարզիչն առաջ անցավ ամերիկացի մասնագետ Ռաֆայել Հարությունյանից, որը մարզում է աշխարհի կրկնակի չեմպիոն Նաթան Չենին, և կանադացի Բրայան Օրսերից, որն աշխատում է օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուձուրու Հանյուի և աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի հետ (վերջինս մի շարք նվաճումների հասավ, երբ նրա մարզիչը Տուտբերիձեն էր):

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

Մարզիչը հիմա աշխատում է 2018 թվականի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայայի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Աննա Շչերբակովայի, Ռուսաստանի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Դանիել Սամսոնովի հետ:

Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար

32
թեգերը:
մրցանակ, Էթերի Տուտբերիձե, մարզիչ, գեղասահք
Ըստ թեմայի
Եվգենյա Մեդվեդևան ցույց է տվել` ինչպես է առավոտն անցկացնում Տորոնտոյում
«Ուզում եմ տատիս կանչել, իսկ նա Մոսկվայում է». Մեդվեդևան` իր կյանքի ամենադժվար փուլի մասին
«Առնվազն հիմարություն է». Մեդվեդևան խոսել է Զագիտովայի հանդեպ վերաբերմունքի մասին
 Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Ֆուտբոլային թրիլլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է

160
(Թարմացված է 10:55 11.07.2020)
Տասը գոլ, լարված պայքար, գերկամային որակներ,  հաղթելու մեծ ցանկություն։ Այս ամենի արդյունքում Հայաստանի գավաթակիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Նոա» - «Արարատ-Արմենիա» եզրափակիչը թերևս լավագույն խաղն էր հայկական թիմերի միջև 2019/20 մրցաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը։ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում գավաթակիր դարձավ «Նոան»։

 Финальный матч Kубка Армении по футболу между командами Ноа - Арарат-Армения (10 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Նշենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչում իրար արժանի մրցակիցներ էին խաղում` «Նոան» ու «Արարատ Արմենիան»: 

Հանդիպման մեկնարկից 29 րոպե անց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3:0 հաշվով,  բայց երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվեց վերջնական հաշիվը՝ 5:5:

11 մետրանոց հարվածաշարով հաղթեց ու Հայաստանի գավաթը նվաճեց «Նոան»։

Խաղի 8-րդ րոպեին Ուգուչուկվու Լուիս Օգանան, հնարավորությունն օգտագործելով,  առաջ մղեց «Արարատ-Արմենիային»: Բաց թողած գնդակը չի կարելի ասել, թե անմիջապես ընկճեց «Նոայի» ֆուտբոլիստներին:

Բայց Ալան Տատաևի ինքնագոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սկսեցին գործել շատ հանգիստ ու վստահ, և 29-րդ րոպեին Յուսուֆ Օդուբանջոն երրորդ անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից:

Առաջին խաղակեսի ավարտից վեց րոպե առաջ Մաքսիմ Մայրովիչի գոլն ինչ– որ տեղ հույս տվեց «Նոայի» ֆուտբոլիստներին: Բայց հերթական սխալը պաշտպանությունում նորից վերականգնեց երեք գնդակի առավելությունը «Արարատ-Արմենիայի» օգտին. Ուգուչուկվու Լուիս Օգանան դաձավ դուբլի հեղինակ, իսկ չեմպիոնը հաղթում էր 4:1 հաշվով:

 Финальный матч Kубка Армении по футболу между командами Ноа - Арарат-Армения (10 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Ընդհանրապես եզրափակիչներում հիմնականում ոչ գոլառատ հանդիպումներ են լինում: Թիմերը զգույշ են գործում պաշտպանությունում, խուսափելով սեփական դարպասը գնդակ ընդունելուց, ու համարյա միշտ գործում են թիկունքն ապահովագրելով:

Ամենախոշոր հաշիվը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություններում գրանցվել էր 1995 թվականին, երբ «Արարատը»  4:2 հաշվով պարտության մատնեց «Կոտայքին»: Դժվար էր սպասել, որ «Նոա» - «Արարատ-Արմենիա» մրցավեճում խոշոր հաշիվ կգրանցվի: Բայց մինչև ընդմիջում գրանցվեց դարպասի հինգ գրավում:

Արագ գոլը ֆուտբոլում հաճախ է խորը հետք թողնում հանդիպման վերջնական արդյունքի վրա: Հաջողության հասած թիմը ոգևորության ալիքի ներքո կարողանում է զարգացնել ձեռք բերածը, իսկ գնդակ բաց թողած թիմը չի կարողանում ուշքի գալ:

«Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում դաշտի տեր համարվող «Նոայի» ֆուտբոլիստներն ութերորդ րոպեին հայտնվելով հետապնդողի դերում, շատ արագ կարող էին պատասխան գնդակը խփել: Բայց դա անել չհաջողվեց, իսկ պաշտպանությունում հաճախակի ձախողումներն ու անփույթ խաղը «Նոային» եզրափակիչի ավարտից մեկ ժամ առաջ փաստի առջև կանգնեցրին:

Ճիշտ է, որոշակի ինտրիգ խաղի մեջ մտցրեց Մաքսիմ Մայրովիչի գոլը, որը հաշիվը դարձրեց 1:3, բայց այդ ինտրիգը շատ արագ մարեց:

Գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու Ուգուչուկվու Լուիս Օգանան խփեց իր ութերորդ գոլը՝ 1:4:

Բայց ամեն ինչ առջևում էր:

Շատերը մտածեցին, որ վերջ` «Արարատ-Արմենիան» կպահպանի երեք գնդակի առավելությունը, և այս խաղում հաղթողն արդեն վճռված է:

Սակայն «Նոան» գերկամային հատկանիշներ դրսևորելով` երկրորդ կեսի 21 րոպեների ընթացքում երեք գնդակ անցկացրեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Վլադիմիր Ազարովի (11մ), Միխայիլ Կովալենկոյի և Դանու Սպատարուի գոլերից հետո վերականգնվեց հաշվի հավասարակշռությունը՝ 4:4: Հիմնական ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց, չնայած հաղթանակին ավելի մոտ էր «Նոան»:

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

Իսկ լրացուցիչ ժամանակում «Նոան» արդեն ուներ թվային առավելություն, քանի որ 93-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ սստացավ Ալֆոնսե Կոջոն:

Լրացուցիչ ժամանակում էլ կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: Ու երբ Վլադիմիր Ազարովի իրացրած երկրորդ 11 մետրանոցից հետո թվաց, որ հաղթելու է «Նոան», Յուսուֆ Օտուբանջոն նորից խփեց պատասխան գնդակը՝ 5:5:

Ի վերջո հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դարձավ «Նոան»:

Չորս օրից՝ հուլիսի 14-ին, «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում որոշվելու է Հայաստանի չեմպիոնը:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» իր տիտղոսը պաշտպանելու համար այդ խաղում բավարարում է ոչ-ոքի հաշիվը:

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, սակայն չկարողացավ «Ռոմային» փրկել պարտությունից․ տեսանյութ

160
թեգերը:
«Նոա» ֆուտբոլային ակումբ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան
Հայաստանցի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի օգոստոսից
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային