Միհրան Հարությունյան

«Էդիկ Հարությունյանը պարտվել չգիտի». Միհրան Հարությունյանը մարզվում է հոր հետ

146
(Թարմացված է 21:22 28.07.2019)
Հայտնի մարզիկը հոր հետ տեսանյութ է հրապարակել և նշել, որ իր հայրը պարտվել չգիտի:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա մարզվում է հոր՝ Էդիկ Հարությունյանի հետ:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran) on

«Էդիկ Հարությունյանը պարտվել չգիտի: Հ.Գ. Մեր ըմբշամարտը մեկնաբանում է հայտնի դաղնստանցի մենաբանը»,-տեսանյութին կից գրել է Միհրանը:

Ավելի վաղ ըմբիշը նոր տեսանյութ էր հրապարակել, որում նրա հայրն օգնում էր նրան հագնել և կոճկել սպորտային բաճկոնը:

«Քանի դեռ մեր ծնողները ողջ են, մենք միշտ մեզ երեխա ենք զգալու»,-տեսանյութին կից գրել էր մարզիկը:

«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն`ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին:

146
թեգերը:
մարզիկ, սպորտ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Հետո ավելին է լինելու. Միհրան Հարությունյանը ջախջախեց բելառուսին. տեսանյութ
Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ
«Քանի դեռ մեր ծնողները ողջ են...». Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել