Իսպանիա–Պորտուգալիա հանդիպում

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն դարձավ Երևանում

70
(Թարմացված է 23:09 27.07.2019)
Ամբողջ մրցաշարի ընթացքում Ֆեռնան Տոռեսին չէր հաջողվում գնդակ անցկացնել մրցակցի դարպասը, եզրափակիչում Տոռեսը դարձավ Իսպանիայի հավաքականի հաղթաթուղթը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչում կայացած Իսպանիա–Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացվող խաղը շատ հանգիստ մեկնարկ ունեցավ: Իհարկե, զգացվում էր խաղի ներքին լարվածությունը, և, բնականաբար, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները շատ լավ գիտակցում էին խաղի և կարևորությունը, և նշանակությունը: Սակայն աստիճանաբար կողմերը սկսեցին ակտիվանալ:

Մրցող կողմերը շատ ուշադիր էին պաշտպանությունում և ռիսկի չէին դիմում հարձակվելիս:

Խաղը մի փոքր ակտիվացավ առաջին կեսի վերջնամասում, և պատճառը իսպանական «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեռնան Տոռեսի դիպուկ հարվածն էր: Իսպանացիները օգտագործեցին խառնաշփոթը Պորտուգալիայի հավաքականի պաշտպանությունում, և Տոռեսը կիսաշրջադարձ հարվածով բացեց հաշիվը:

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

Ընդմիջումից հետո Տոռեսը կրկնեց իր հաջողությունն ու հանդիպման ավարտից 40 րոպե առաջ Իսպանիայի հավաքականը լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչում հաղթանակի հասնելու համար: Պորտուգալիայի հավաքականը ամեն ինչ արեց խաղի ընթացքը բեկելու համար: Բայց իսպանացիները այս խաղում անգերազանցելի էին իրենց խաղով:

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն

70
թեգերը:
Պորտուգալիա, Իսպանիա, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին
Ֆուտբոլասերներն ու երաժշտասերները` մեկ հարթակում. մեկնարկեց NOAH FEST-փառատոնը
Տիգրան Հակոբյանը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել

43
(Թարմացված է 15:50 13.08.2020)
Նա նշել է, որ իր որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ, և իրեն բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՖՖ գործկոմի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և պայմանավորված խաղերը քննարկող կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում` շարադրելով նաև իր այս քայլի պատճառները։

«Պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ»,-գրել է նա և հավելել, որ իրեն բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:

Նշենք, որ հուլիսի 3–ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն աննախադեպ որոշում կայացրեց՝ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի  մրցաշարը: Աննախադեպ էր նաև «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45-ին` ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին կայացված որոշումը:

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

 

43
թեգերը:
Ընտրություններ, Տիգրան Հակոբյան, Հրաժարական, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր
«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին
34 տարեկանում մահացած Լևոն Ղասաբօղլյանը կհուղարկավորվի Հայաստանում
Камо Оганесян

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

1 / 2
115
Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Եվրոպայի լիգայի խաղարկությունում ուրախ կլինի հանդիպել հայկական թիմի հետ: Ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Ալմաթիի «Կայրաթ» թիմի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը «Կայրաթի» շարքերն համալրել է այս տարի։

«Վիճակահանություն է։ Անձամբ ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ», - ասել է նա։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում Երևանի «Նոան» կմրցի Ալմաթիի «Կայրաթի» հետ:

Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

«Շատ լավ անձնակազմ է։ Իհարկե, ես այնտեղ ծանոթներ ունեմ։ Ես շատ լավ գիտեմ «Նոայի» տնօրեն Արթուր Սահակյանին։ Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ», - նշել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։

Հովհաննիսյանը խոստովանել է, որ իրեն հաճելի կլիներ խաղալ «Նոայի» դեմ նաև Հայաստանում:

Նշենք, որ օգոստոսի 10-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Գյումրիի «Շիրակը» ուժերը կփոձի ռումինական «Ստյաուայի» հետ, Երևանի «Նոան»՝ Ալմաթիի «Կայրաթի», իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ մակեդոնական «Ռենովայի»:

115
թեգերը:
Հայաստան, հայ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը