Ֆուտբոլային գնդակ

Նորվեգիա–Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի. «տխուր» ֆուտբոլն այդպես էլ «ուրախ» չդարձավ

24
(Թարմացված է 21:00 18.07.2019)
Նորվեգիան կրկին ոչ-ոքի խաղաց, այս անգամ Չեխիայի հավաքականի հետ, Ֆրանսիան մնում է Բ խմբի առաջատարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեց երկրորդ տուրը Բ խմբում ընդգրկված թիմերի համար: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում առաջինն իրենց «հարաբերությունները պարզեցին» Չեխիայի և Նորվեգիայի հավաքականները, և հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով:

Առաջին տուրում պարտություն կրած չեխերի համար այս հանդիպումը ավելի կարևոր նշանակություն ուներ: Հաղթանակ չտոնելու դեպքում չեխ ֆուտբոլիստները կարող էին զրկվել խմբից դուրս գալու բոլոր հնարավորություններից: Նորվեգացիները առաջին խաղում ոչ-ոքի էին խաղացել, ու ևս մեկ ոչ-ոքին, իհարկե, վատագույն արդյունքը չէր լինի նրանց համար: Բայց հենց Նորվեգիայի հավաքականը առաջին կեսում ուներ որոշակի առավելություն ու կարող էր հասնել արդյունքի: Բայց կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում:

Ընդմիջումից հետո թիմերի ցուցադրած «տխուր» ֆուտբոլը մի փոքր ակտիվացավ: Արդեն չեխ ֆուտբոլիստներն էին ավելի ակտիվ, բայց մրցակիցն էլ ոչ մի կերպ չէր ուզում զիջել նախաձեռնությունը: Երկկողմանի սուր խաղի պայմաններում գնդակը կարող էր հայտնվել թիմերից յուրաքանչյուրի դարպասում: Ճիշտ է` խաղավերջում Չեխիայի հավաքականը մրցակցի դարպասը գրավելու մի քանի հնարավորություն ունեցավ, բայց հարվածային նպաստավոր դիրքերից չեխերը անընդհատ վրիպում էին: Եվ մրցավարի եզրափակիչ սուլիչը արձանագրեց զրոյական ոչ-ոքին:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

Չնայած նրան, որ Ֆրանսիայի հավաքականը դեռևս իր հանդիպումը չի անցկացրել երկրորդ տուրում, Չեխիա-Նորվեգիա խաղում գրանցված 0:0 հաշիվը պահպանում է ֆրանսիացիների առաջին տեղը Բ խմբում:

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն

24
Ըստ թեմայի
Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում
Հոգնե՞լ է կանանց ֆուտբոլից. սերբ «Մարադոնան» կարող է գլխավորել «Երևան» ակումբը
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբ