Ալեն Բոգոսյան

Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք

343
(Թարմացված է 12:44 19.07.2019)
Ֆուտբոլասերների համար առանձնացրել ենք այն հայ ֆուտբոլիստների վեցնյակը, որոնք տարբեր տարիներին մասնակցել են աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Նրանք կարևոր դերակատարում են ունեցել ֆուտբոլի պատմության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik.Մանվել Մարգարյան. Հայաստանում ֆուտբոլասերները դեռ մի քանի օր շարունակ կվայելեն երիտասարդ ֆուտբոլիստների ու նրանց հավաքականների խաղը, ու մինչ նրանք զբաղված են սիրելի զբաղմունքով, Sputnik Արմենիան մեկտեղել է հայտնի վեց հայ ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին:

Նիկիտա Սիմոնյան

Никита Симонян во время видеомоста Золотая вершина Арарата
© Sputnik / Alexander Natruskin
Նիկիտա Սիմոնյան

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդես է եկել 1958թ. շվեդական ստուգատեսում՝ մասնակցելով Անգլիայի, Ավստրիայի, Բրազիլիայի և Շվեդիայի հավաքականների հետ խաղերին: Նիկիտա Սիմոնյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որ մասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Նա Խորհրդային Միության ընտրանու առանցքային խաղացողներից մեկն էր, հավաքականի անզուգական ավագն ու ոգին, և պատահական չէ, որ դարձավ «Կարմրասպիտակների» առաջին գոլի հեղինակը միջազգային ամենամեծ ու պատկառելի ստուգատեսում:

Դա տեղի ունեցավ անգլիացիների հետ հանդիպման 13-րդ րոպեին: Սիմոնյանը ֆուտբոլում հասավ մեծ նվաճումների և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ: Մոսկվայի «Սպարտակի» կազմում դարձավ Խորհրդային Միության քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Նա երեք անգամ ճանաչվել է ԽՍՀՄ առաջնության ռմբարկու: Անցկացրած 285 խաղերում խփել է 145 գոլ: Երկու անգամ հռչակվել է երկրի լավագույն հարձակվող, ևս ութ անգամ ընդգրկվել լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ խփելով 10 գոլ: 1956 թվականին դարձել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:

Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում

Սիմոնյանն արժանացել է ՄՕԿ-ի և ՖԻՖԱ-ի Պատվո շքանշանների: Մոսկվայի «Սպարտակը» նրա գլխավորությամբ երկու անգամ հաղթել է Խորհրդային Միության առաջնությունում, երեք անգամ նվաճել է բյուրեղապակյա գավաթը: Իսկ Երևանի «Արարատը»՝ Սիմոնյանի ղեկավարությամբ 1973 թվականին դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Մեր հայրենակիցը հետագա տարիներին ֆուտբոլային կառույցներում զբաղեցրել է կարևոր պաշտոններ և արգասաբեր աշխատանքի համար արժանացել բազմաթիվ պարգևների:

Էդուարդ Մարգարով

Эдуард Маркаров
© Sputnik / Валерий Левитин
Էդուարդ Մարգարով

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդես է եկել 1966թ. անգլիական ստուգատեսում՝ մասնակցելով Չիլիի հավաքականի հետ խաղին: Էդուարդ Մարգարովը երկրորդ հայազգի ֆուտբոլիստն էր, ով Նիկիտա Սիմոնյանից հետո մասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Երկու մեծանուն անհատների ճանապարհները խաչվելու էին 1973 թվականին, երբ Երևանի «Արարատը», որի կազմում փայլում էր Մարգարովը, Սիմոնյանի գլխավորությամբ նվաճեց Խորհրդային Միության գավաթը և չեմպիոնական կոչումը: Մարգարովը 1975 թվականին ևս մեկ անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, 1971 թվականին՝ երկրի առաջնության արծաթե մեդալակիր, 1966-ին՝ բրոնզե մեդալակիր:

«Արարատ-Արմենիան» ձախողվեց Շվեդիայում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Մարգարովը ԽՍՀՄ և միջազգային առաջնություններում խփել է 159 գոլ, 1962 թվականին ճանաչվել է միանձնյա ռմբարկու: Այդ ցուցանիշով աչքի է ընկել նաև Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում (1975թ.): Երեք անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Մարգարովը հետագա տարիներին զբաղվել է մարզչական աշխատանքով:

Նրա գլխավորած «Արարատը» 1976 թվականի գարնանը դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ երիտասարդական հավաքականը հաղթել է 1990 թվականի Եվրոպայի առաջնությունում: Մեկ տարի անց նրա սաները դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Մարգարովը 1992-94թթ. մարզել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Անդրանիկ Էսկանդարյան

Андраник Эскандарян
© Photo : Puiblic domain
Անդրանիկ Էսկանդարյան

Իրանի ընտրանու կազմում հանդես է եկել 1978թ. արգենտինական ստուգատեսում՝ մասնակցելով Հոլանդիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ խաղերին: Անդրանիկ Էսկանդարյանն առաջին սփյուռքահայ ֆուտբոլիստն էր, ով մասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Սփյուռքահայ ֆուտբոլիստներից նա թերևս ամենահայտնին է, մեկն այն հմուտ վարպետներից, որի հայտնվելը խաղադաշտում միշտ առաջացնում էր տոնական մթնոլորտ: Սկզբում հինգ մրցաշրջան խաղաց Թեհրանի «Արարատ» ակումբում: 21 տարեկան էր, երբ պայմանագիր ստորագրեց Իրանի պրոֆեսիոնալ ակումբի՝ «Թաջի» հետ:

Իսպանիայի և Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները հաղթողին չկարողացան որոշել

Առաջին հաջողությունը եկավ 1975 թվականին, երբ դարձավ Իրանի չեմպիոն, իսկ երկու տարի անց նվաճեց երկրի գավաթը: Էսկանդարյանը 1976 թվականին Իրանի ազգային ընտրանու կազմում դարձավ Ասիայի չեմպիոն, մասնակցեց Մոնրեալի Օլիմպիադային: Սակայն Անդրանիկ Էսկանդարյանն առավել մեծ ճանաչման հասավ 1978 թվականին, երբ Արգենտինայում մասնակցեց աշխարհի հերթական առաջնության եզրափակիչ փուլին:

Հետագա տարիներին դարձավ հանրահայտ ու լեգենդար 18 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր հանդես են եկել Նյու Յորքի «Կոսմոս» ակումբում, որի կազմում հինգ անգամ անընդմեջ դարձավ Հյուսիսային Ամերիկայի առաջնության չեմպիոն ու եռակի գավաթակիր: Էսկանդարյանը կրկին կյանքի կոչեց փայլուն կարիերայի հիշողություն դարձած ակնթարթները, երբ «Կոսմոսի» կազմում մասնակցեց գրավիչ մի հանդիպման՝ ընդդեմ Բրազիլիայի «բոլոր աստղերի» խորհրդանշական ընտրանու: Հիշարժան մրցավեճը կայացավ 1991թ.՝ Նյու Ջերսիում: Փորձառու Էսկանդարյանը մեծապես օգնեց «Կոսմոսին»՝ գլխավորելով թիմի պաշտպանությունն ու չեզոքացնելով հմուտ բրազիլացիների սուր գրոհները: Անվանի ֆուտբոլիստը 1984-ին տեղափոխվեց ԱՄՆ և հետագայում զբաղվեց մարզական ապրանքների արտադրությամբ ու վաճառքով:

Խորեն Հովհաննիսյան

Хорен Оганесян
© Sputnik / Асатур Есаянц
Խորեն Հովհաննիսյան

ԽՍՀՄ ընտրանու կազմում հանդես է եկել 1982թ.՝ իսպանական ստուգատեսում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի, Բելգիայի ու Լեհաստանի հավաքականների հետ խաղերին: Խորեն Հովհաննիսյանը 1975 թվականին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր, 1976 թվականի առաջնության գարնանային շրջափուլի արծաթե մեդալակիր: ԽՍՀՄ-ի առաջնություններում և միջազգային մրցաշարերում հեղինակել է 135 գոլ: Երիտասարդական հավաքականի կազմում 1976 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1980 թվականին դարձել մոսկովյան Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: Երկու անգամ ճանաչվել է Խորհրդային Միության լավագույն կիսապաշտպան, ևս երկու անգամ ընդգրկվել լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

Ֆրանսիան գլխավորեց Բ խումբը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը թեժանում է

Հովհաննիսյանի կյանքում եղել են բազմաթիվ հիշարժան մրցախաղեր, բայց մենք առանձնացնենք դրանցից երկուսը: Առաջին հիշարժան հանդիպումը կայացավ 1980 թվականի դեկտեմբերի 4-ին Մար դել Պլատայում, որտեղ մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին և Խորհրդային Միության հավաքականը: Հռչակավոր Մարադոնան 19-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ երկու րոպե անց Հովհաննիսյանը վերականգնեց հավասարակշռությունը (1:1): Մյուս հիշարժան խաղը կայացավ 1982թ. աշխարհի առաջնությունում, երբ բելգիացիների հետ հանդիպման 48-րդ րոպեին դարձավ միակ և հաղթական գոլի հեղինակը: Հետագա տարիներին զբաղվել է մարզչական աշխատանքով, 1996-97թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:

Ալեն Բոգոսյան

Французский полузащитник Ален Богосян в товарищеском матче по подготовке к плей-офф чемпионата Европы по футболу (19 августа 1998). Вена
© AFP 2020 / GABRIEL BOUYS
Ալեն Բոգոսյան

Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդես է եկել 1998թ.՝ ֆրանսիական ստուգատեսում՝ մասնակցելով Հարավաֆրիկյան հանրապետության, Սաուդյան Արաբիայի, Դանիայի, Պարագվայի, Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին: ՀՖՖ-ն 1990-ականներին Ալեն Բոգոսյանի հետ վարում էր ակտիվ բանակցություններ, որպեսզի ընդգրկեր Հայաստանի հավաքականի կազմում: Բոգոսյանը պատասխան նամակում գրեց, որ իր համար մեծ պատիվ կլիներ պապերի հայրենյաց հավաքականում հանդես գալը, սակայն հույս ուներ, որ Էմե Ժակեն իրեն, այնուամենայնիվ, կընդգրկեր ֆրանսիացիների աստղային ընտրանու հայտացուցակում: Էմե Ժակեն բնականաբար չէր կարող չնկատել շնորհաշատ կիսապաշտպանին, ով առանձնանում էր միջին օղակի բարձրակարգ ու ճկուն ֆուտբոլիստին բնորոշ հատկանիշներով:

Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նա 1999 թվականին «Պարմայի» կազմում նվաճեց Իտալիայի, այնուհետև ՈՒԵՖԱ-ի գավաթը: Հանդես է եկել նաև «Նապոլի» ու «Սամպդորիա» ակումբներում: Ապենինյան մամուլը միշտ բարձր է գնահատել նրա խաղային նուրբ արվեստը, ով իր ֆուտբոլային կարիերան ավարտեց իսպանական «Էսպանիոլում»: Հետագայում զբաղվեց մարզչական աշխատանքով: 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, ինչպես նաև 2016 թվականի եվրոպական ստուգատեսում Բոգոսյանը «Եռագույնների» գլխավոր մարզիչ և նախկին թիմակից Դիդիե Դեշամի օգնականն էր: Մեծանուն մարզիկը Հայաստանի պատվավոր քաղաքացի է: Ի դեպ, երբ Ֆրանսիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, նախագահ Ժակ Շիրակն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ նկատի ունենալով Բոգոսյանի անուրանալի ներդրումը մեծ նվաճման մեջ: 

Հյուրընկալ Հայաստանը նորից զիջեց հյուրին Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Անդրանիկ Թեյմուրյան

Андраник Теймурян
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Թեյմուրյան

Իրանի ընտրանու կազմում հանդես է եկել 2006, 2014թթ. գերմանական և բրազիլական ստուգատեսներում՝ մասնակցելով Մեքսիկայի, Պորտուգալիայի, Անգոլայի, Արգենտինայի, Բոսնիա-Հերցեգովինայի ու Նիգերիայի հավաքականների հետ խաղերին:

Նա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում հանդես եկած վեցերորդ հայազգի ֆուտբոլիստն է: Առաջատար «Էսթեղլալ» ակումբի հենակետային կիսապաշտպանն Իրանի ընտրանու միակ քրիստոնյա խաղացողն էր: Նա արգասաբեր կարիերան սկսեց «Ազադեղանի» բարձրագույն լիգայում ընդգրկված «Օղաբ» ակումբում և շուտով հայտնվեց ֆուտբոլային գործակալների ուշադրության կենտրոնում: 2006 թվականին անգլիական «Բոլթոն» ակումբի հետ կնքեց երկամյա պայմանագիր: «Ռիբոք» մարզադաշտում անցկացրեց բազմաթիվ հրաշալի մրցելույթներ և կարճ ժամանակամիջոցում դարձավ տեղի երկրպագուների կուռքը:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

«Մառախլապատ ալբիոնի» շատ ակումբներ ցանկանում էին Թեյմուրյանին տեսնել իրենց կազմում, և մեր հայրենակիցը 2008 թվականին տեղափոխվեց «Ֆուլհեմ»: Թեյմուրյանն իրավամբ համարվում էր Իրանի ընտրանու առանցքային խաղացողներից մեկը: Նա ժամանակին հանդես եկավ այդ երկրի տարբեր տարիքային հավաքականներում: Մարզիչների աչքից չվրիպեց Թեյմուրյանի արդյունավետ խաղը և նրանք միշտ վստահում էին հենակետային փորձառու կիսապաշտպանին: Թեյմուրյանը «Մելիների» հետ 2005 թվականին դարձավ Համաիսլամական խաղերի բրոնզե մեդալակիր, իսկ 2010 թվականին՝ Արևմտյան Ասիայի ֆեդերացիաների առաջնության արծաթե մեդալակիր: Թեյմուրյանը վայելում էր թիմակիցների անսահման հարգանքն ու սերը, հետևաբար 2011 թվականին նրանց առաջնորդեց ավագի թևկապով:

343
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ՀՖՖ, հայեր, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն
Հոգնե՞լ է կանանց ֆուտբոլից. սերբ «Մարադոնան» կարող է գլխավորել «Երևան» ակումբը
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)
Камо Оганесян

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

1 / 2
29
Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Եվրոպայի լիգայի խաղարկությունում ուրախ կլինի հանդիպել հայկական թիմի հետ: Ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Ալմաթիի «Կայրաթ» թիմի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը «Կայրաթի» շարքերն համալրել է այս տարի։

«Վիճակահանություն է։ Անձամբ ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ», - ասել է նա։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում Երևանի «Նոան» կմրցի Ալմաթիի «Կայրաթի» հետ:

Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

«Շատ լավ անձնակազմ է։ Իհարկե, ես այնտեղ ծանոթներ ունեմ։ Ես շատ լավ գիտեմ «Նոայի» տնօրեն Արթուր Սահակյանին։ Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ», - նշել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։

Հովհաննիսյանը խոստովանել է, որ իրեն հաճելի կլիներ խաղալ «Նոայի» դեմ նաև Հայաստանում:

Նշենք, որ օգոստոսի 10-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Գյումրիի «Շիրակը» ուժերը կփոձի ռումինական «Ստյաուայի» հետ, Երևանի «Նոան»՝ Ալմաթիի «Կայրաթի», իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ մակեդոնական «Ռենովայի»:

29
թեգերը:
Հայաստան, հայ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Ռոման Բերեզովսկի

«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին

39
(Թարմացված է 19:15 11.08.2020)
Բերեզովսկու խոսքով` Հայաստանի առաջնությունում «Նոան» մյուս թիմերի ֆոնին տարբերվում է իր հավասարակշռվածությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոայի» և Ալմաթիի «Կայրաթի» միջև բարդ հանդիպում կլինի։ Լեգենդար դարպասապահը իր կարծիքը հայտնել է Sport.kz–ին։

«Չգիտեմ` այսօր ինչ վիճակում է «Կայրաթը», բայց «Նոան» օրեր առաջ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և լավ մարզավիճակում է։ Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկն է։ Քանի որ խաղն անցկացվելու է Ալմաթիում, «Կայրաթը» երևի որոշակի առավելություն կունենա։ «Կայրաթը» վերջին տարիներին կայացել է որպես մարտունակ թիմ։ Կարող եմ ենթադրել, որ ծանր, արդյունքի միտված խաղ է լինելու», – ասել է նա։

Բերեզովսկու խոսքով` «Նոան» Հայաստանի առաջնությունում մյուս թիմերի ֆոնին առանձնանում է իր հավասարակշռվածությամբ։

«Նրանք շատ կազմակերպված են», – ասել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Ինչ վերաբերում է վիճակահանության արդյունքներին, ապա ըստ Բերեզովսկում, չի կարելի ասել, որ «Նոայի» բախտը բերել է։ Առավել ևս, որ երևանյան թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու։

39
թեգերը:
ֆուտբոլ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, Ռոման Բերեզովսկի
Ըստ թեմայի
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
«Ինձ փորձություն է սպասում». Մխիթարյանը խոսել է «Սևիլիայի» հետ խաղի մասին
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

11
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

11
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը